Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ախալքալաք (այլ կիրառումներ)

Ախալքալաք, գետ Ախալքալաքչայ, Ջավախեթի գետ, Կուր գետի ավազանում, նրա աջակողմյան վտակը։ Կազմում է Փարվանա և Տրոիցկոե լճերից բխող գետակներից, որոնք իրար են միանում Սաթխա գյուղից մոտ 3 կմ արևմուտք։ Վերին հոսանքի շրջանում կոչվում է Փարվանա կամ Թափարան։ Վրացիները կոչում են նաև Ջավախեթի գետ։ Հոսում է Ախալքալաքի սարահարթի վրայով, իր մեջ առնելով բազմաթիվ սառնորակ լեռնային վտակներ, Խերթվիսի բերդի տակ, Թմկաբերդի ավերակներից քիչ ներքև թափվում է Կուրի մեջ[1]։

Ախալքալաք
Գետաբերանի տեղակայումԿուր գետ
Տեղակայում
Երկիր Վրաստան
Աշխարհագրական տեղադրությունԽաչքար

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 109 — 992 էջ։