Խերթվիս (վրաց.՝ ხერთვისის ციხე), ֆեոդալական ժամանակաշրջանի միջնադարյան բերդ Վրաստանում, պատմական Ջավախք գավառում, ժամանակակից Սամցխե-Ջավախք մարզի Ասպինձայի (Ասպնջակ) շրջանում։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության թեկնածու է[1]։

Խերթվիսի բերդ
ხერთვისის ციხე
Նկարագրություն
Տեսակամրոց
ՏեղագրությունՎրաստան Վրաստան, Սամցխե Ջավախք
Վարչական միավորԱսպինձայի մունիցիպալիտետ և Սամցխե-Ջավախեթի մարզ
Երկիր Վրաստան
Համալիրի մասՎարձիա-Խերթվիս
Կառուցված13–րդ դար
Ճարտարապետական ոճՎրացական ճարտարապետություն
Ընթացիկ
սեփականատեր
Վրաստանի կառավարություն
Քարտեզ
Քարտեզ
 Khertvisi fortress Վիքիպահեստում

Աշխարհագրություն

խմբագրել

Գտնվում է համանուն գյուղում, Կուր և Փարվանա (Թափարվան) գետերի միախառնման վայրում, Ախալքալաքից 19 կմ հյուսիս-արևմուտք։ Խերթվիսի բերդը լավ պահպանված բերդերից է, կառուցված է բարձր ժայռաբլրի վրա։

Պատմական ակնարկ

խմբագրել

Բերդի հիմնադրումը ավանդաբար վերագրում են պարսկական Կյուրոս արքային (Ք. Ա. 529 թ.): XI դարի վրաց պատմագիր Լեոնտի Մրովելին այն հիշատակում է որպես քաղաք և պատմական Մեսխեթի կենտրոն։ Վրաց աղբյուրներում տեղ գտած մեկ այլ ավանդության համաձայն բերդը դիմագրավել է Ալեքսանդր Մակեդոնացու զորքերին։ Խերթվիսի բերդը հիշատակվել է նաև հռոմեական զորավար Պոմպեոսի արշավանքի (Ք. Ա. առաջին դար) ժամանակ։

985 թվականին բերդում կառուցվել է եկեղեցի։ XIII դարում մոնղոլները գրավել և ավերել են բերդը։ 1283 թվականի երկրաշարժից փլվել են բերդի պատերի մեծ մասը։ Բերդը վերանորոգվել է 1354-1356 թվականներին։ 1624 թվականին վրաց ազգային հերոս Գեորգի Սահակաձեն այստեղ ջարդել է պարսկական զորքերին և բերդն ազատել նրանց տիրապետությունից։ XVIII դարում բերդին տիրել են թուրքերը։ 1828 թվականին բերդը գրավել են ռուսական զորքերը, որից հետո այն կորցրել է իր պաշտպանողական նշանակությունը։

Նկարագիրը

խմբագրել

Ընդհանուր համալիրը բազմաշերտ է։ Այն կազմված է վերնամասում գտնվող միջնաբերդից և ներքևում, հարավ-արևելքից նրան կից` ներքին ամրոցից։ Համալիրի հիմնական զանգվածը վերաբերում է X-XIV դարերին, սակայն կան նաև XVI-XVIII դարերին վերագրվող շինություններ։

Գրականություն

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Centre, UNESCO World Heritage. «Vardzia-Khertvisi - UNESCO World Heritage Centre». whc.unesco.org (անգլերեն). Վերցված է 2016 թ․ հունվարի 24-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խերթվիսի բերդ» հոդվածին։