Ալֆհիլդ Թերեսիա Ագրել (շվեդ.՝ Alfhild Teresia Agrell, հունվարի 14, 1849(1849-01-14)[1][2], Härnösands domkyrkoförsamling, Շվեդիա, Շվեդ-նորվեգական միություն[3][2][1] - նոյեմբերի 8, 1923(1923-11-08)[3][2][4], Bredestad, Շվեդիա[2][4]), շվեդ կին գրող և դրամատուրգ: Հայտնի է դարձել սեռական հավասարության մասին աշխատանքներով և «Սեռական բարոյականության մասին սկանդինավյան վիճաբանություններ» (շվեդ.՝ Sedlighetsdebatten) շարժմանը մասնակցությամբ:

Ալֆհիլդ Ագրել
Alfhild Agrell.jpg
Ծնվել էհունվարի 14, 1849(1849-01-14)[1][2]
ԾննդավայրHärnösands domkyrkoförsamling, Շվեդիա, Շվեդ-նորվեգական միություն[3][2][1]
Վախճանվել էնոյեմբերի 8, 1923(1923-11-08)[3][2][4] (74 տարեկան)
Վախճանի վայրBredestad, Շվեդիա[2][4]
ԳերեզմանQ10687869?[5]
Գրական անունThyra, Lovisa Petterkvist և Stig Stigson
Մասնագիտությունգրող, դրամատուրգ և արվեստների գործիչ
Լեզուշվեդերեն
ՔաղաքացիությունFlag of Sweden.svg Շվեդիա[6]
ՊարգևներIdunprize?[7]
Alfhild Agrells signatur.png
Alfhild Agrell Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Ալֆհիլդ Ագրելը ծնվել է Էրիկ Յոհան Մարտինի և Կարոլինա Մարգարետա Ադոլֆսոնի ընտանիքում, որոնք աշխատել են որպես հրուշակագործներ: 1868-1895 թվականներին ամուսնացած է եղել ստոկհոլմցի առևտրական Ա. Ագրելի հետ։ Ալֆհիլդ Ագրելը հետաքրքրվել է կանացի շարժմամբ՝ լինելով «Սեռական բարոյականության մասին սկանդինավյան վիճաբանությունների» (շվեդ.՝ Sedlighetsdebatten) անդամ և պատկանել է այն սակավաթիվ արմատական կանանց թվին, որոնք հասարակությունում կրել են Շվեդիայի հագուստների բարեփոխումների ասոցիացիայի (շվեդ.՝ Svenska drägtreformföreningen) ռեֆորմիստական հագուստ:

Օգտագործել է Թիրա (շվեդ.՝ Thyra), Լովիսա Փեթերքվիստ (շվեդ.՝ Lovisa Petterqvist) և Սթիգ Սթիգսոն (շվեդ.՝ Stig Stigson) կեղծանունները, բայց շուտով ստորագրել իր սեփական անունով, որն անսովոր էր այդ ժամանակի կնոջ համար: Այդ դարի այլ հայտնի շվեդ դրամատուրգները, ինչպիսիք են Լուիզա և Ժանետա Գրանբերգեր քույրերը, օգտագործել են տղամարդկանց կեղծանուններ: Ալֆհիլդը կենտրոնացել է սեռական երկակի ստանդարտների թեմայի վրա, որն այդ դարաշրջանի հանրության համար արտառոց էր:

Ալֆհիլդ Ագրելը կարևոր ներդրում է ունեցել սեռական հարաբերություններում գենդերային հավասարության խթանման գործում: Իր աշխատանքներում նա ուսումնասիրել է սեռական անարդարության հարցերն ու հետևանքները, սեռական երկակի ստանդարտները, ինչպիսիք են, օրինակ, այն, որ կինն արհամարհվում է, երբ նա անում է նույն բանը, ինչ սեռական հարցերում տղամարդը, «վատ համբավի» առկայության հարցերը, մեղքի հարցերը, որոն դրվում էին կնոջ վրա, այլ ոչ թե տղամարդու, երբ երեխան ծնվում է ամուսնությունից դուրս, և դժվարությունները, երբ աշխարհիկ կինը և բարձրագույն դասի տղամարդը սիրահարվում են միմյանց:

Բայց նա հոռետես էր իր հույսերի մեջ, որ տղամարդիկ և կանայք երբևէ կարող են հասնել սեռական հավասարության և կասկածում էր, որ կանայք կարող են այն գտնել իրենց ամուսնության մեջ, որտեղ նրանք օրենքով սահմանափակված էին և տրվել էին իրենց ամուսինների կամքին[8]:

ԾանոթագրություններԽմբագրել

Լրացուցիչ գրականությունԽմբագրել

  • Österberg, Carin, Lewenhaupt, Inga & Wahlberg, Anna Greta, Svenska kvinnor: föregångare nyskapare, Signum, Lund, 1990 (Swedish Women:Predecessors, pioneers) 1990 (In Swedish)

Արտաքին հղումներԽմբագրել