Ալփերեն Դույմազ (թուրքերեն՝ Alperen Duymaz, նոյեմբերի 3, 1992(1992-11-03), Անկարա, Թուրքիա[1]), թուրք դերասան և մոդել։

Ալփերեն Դույմազ
Ծնվել էնոյեմբերի 3, 1992(1992-11-03) (31 տարեկան)
ԾննդավայրԱնկարա, Թուրքիա
ԿրթությունՀաջեթեփե համալսարանի Անկարայի պետական կոնսերվատորիա
Քաղաքացիություն Թուրքիա
Մասնագիտությունդերասան, մոդել և հեռուստատեսային դերասան

Կյանք և կարիերա խմբագրել

Դույմազը դեռ դպրոցական տարիքից հետաքրքրված է եղել երաժշտությամբ և մոդելային կարիերայով[2]։ Ավելի ուշ, ավարտել է Հաջեթեփեի համալսարանի Անկարայի պետական կոնսերվատորիայի թատերական բաժինը։ Դույմազն իր հեռուստատեսային կարիերան սկսել է «Փոքրիկ հմայիչ խաբեբաներ» հեռուստասերիալում` մարմնավորելով Ջեսուրի դերը։ Դրանից հետո նկարահանվել է «Դառը սեր» և «Բոդրումի հեքիաթ» հեռուստասերիալներում[3][4][5]։ 2018 թվականին իր նորամուտն է ունեցել մեծ ֆիլմերում՝ նկարահանվելով «Անպարտելի Քարաթայ» ֆիլմում, որտեղ մարմնավորել է Քութայի դերը[6]։ Նույն տարում «Փոս» հեռուստասերիալում մարմնավորել է Էմրահի կերպարը[7]։ 2018 թվականի վերջին և 2019 թվականի սկզբին նկարահանվել է «Բախում» հեռուստասերիալում, որտեղ էլ մարմնավորել է Քերեմ Քորքմազի դերը[8]։ 2020 թվականի սկզբից նկարահանվում է «Սառնամանիք» հեռուստասերիալում, որը ցուցադրվում է Show TV հեռուստաընկերությամբ[9]։ Հեռուստասերիալում նա մարմնավորում է Այազի դերը։

Ֆիլմագրություն խմբագրել

Հեռուստասերիալ
Տարի Անվանում Դեր Ծանոթագրություն
2015 Դառը սեր Ալի Քյոքլյուքայա Գլխավոր դեր
2015–2016 Փոքրիկ հմայիչ խաբեբաներ
Ջեսուր Երկրորդական դեր
2016–2017 Բոդրումի հեքիաթ Աթեշ Էրգյուվեն Գլխավոր դեր
2018 Փոս Էմրահ Երկրորդական դեր
2018–2019 Բախում Քերեմ Քորքմազ Գլխավոր դեր
2020 Սառնամանիք Այազ Գլխավոր դեր
Ֆիլմեր
Տարի Անվանում Դեր Ծանոթագրություն
2018 Անպարտելի Քարաթայ Քութայ Գլխավոր դեր

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «ALPEREN DUYMAZ». Cem Tatlıtuğ Management. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 12-ին.
  2. «Alperen Duymaz: Oyunculuk büyük bir özgürlük». Haber Türk. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 12-ին.
  3. «Alperen Duymaz kimdir?». Vatan. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 12-ին.
  4. «Oyunculuğun özgür kıldığı adam: Alperen Duymaz». ranini.tv. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 12-ին.
  5. «Alperen Duymaz: İlgi beni utandırıyor». Hürriyet Daily News. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 12-ին.
  6. «Direniş Karatay ekibi filmi anlattı». NTV. Վերցված է 2018 թ․ մարտի 12-ին.
  7. «Çukur'da bomba transfer! Alperen Duymaz Çukur dizisinde». Posta. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 12-ին.
  8. «Çarpışma dizisine uluslararası ödül!». mynet. 2019 թ․ օգոստոսի 30. Վերցված է 2020 թ․ հունվարի 22-ին.
  9. «Alperen Duymaz'dan zor sahne!». Habertürk. 2020 թ․ հունվարի 17. Վերցված է 2020 թ․ հունվարի 22-ին.