Սառնամանիք (հեռուստասերիալ)
Սառնամանիք (թուրքերեն՝ Zemheri), թուրքական հեռուստասերիալ, որը ցուցադրվել է Show TV հեռուստաընկերությամբ։ Հեռուստասերիալն արտադրվել է Ay Yapım ընկերության կողմից։ Ցուցադրվել է 2020 թվականի հունվարի 15-ից նույն տարվա մարտի 18-ը։ Հեռուստասերիալի ռեժիսորը Հիլալ Սարալն է, իսկ սցենարիստը՝ Սեմա Էրգենեքոնը[1][2][3]։
Սառնամանիք թուրքերեն՝ Zemheri | |
---|---|
![]() | |
Ժանր | սիրային դրամա |
Երկիր | Թուրքիա |
Լեզու | թուրքերեն |
Ռեժիսոր | Հիլալ Սարալ |
Գլխավոր դերերում | Ալփերեն Դույմազ Այչա Այշին Թուրան Ջաներ Ջինդորուք Հազալ Ֆիլիզ Քյուչյուքքյոսե Շեբնեմ Դյոնմեզ Զերին Թեքինդոր |
Սցենարիստ | Սեմա Էրգենեքոն |
Պատմվածքի վայր | Ստամբուլ |
Նկարահանման վայր | Ստամբուլ |
Եթերաշրջանների քանակ | 1 |
Սերիաների քանակ | 10 |
Էկրաններին է | 2020 թվականի հունվարի 15-ից 2020 թվականի մարտի 18-ը |
Հեռուստաալիք | Show TV |
Ընկերություն | Ay Yapım |
Պատկերի ձևաչափ | 576i (16:9 SDTV) 1080i ([HDTV) |
Ձայնի ձևաչափ | Stereo |
Կարգավիճակ | ավարտված հեռուստասերիալ |
Պաշտոնական կայքէջ |
Սցենար խմբագրել
Այազը և Ֆիրուզեն երիտասարդ զույգ են, որոնք պատասխանատվություն են կրում իրենց ընտանիքների համար։ Նրանք խենթի պես սիրում են իրար։ Ընտանիքի հետ տեղի ունեցած դժբախտության պատճառով, Այազն ստիպված է լինում լքել Ֆիրուզեին և ամուսնանալ հարուստ աղջկա հետ։ Այն շինհրապարակում, որտեղ աշխատում էր Ֆիրուզեի հայրը, տեղի է ունենում դժբախտ պատահար։ Նրան մեղադրում են 13 մարդու մահվան մեջ։ Ֆիրուզեն ավարտելով իրավաբանական ֆակուլտետը՝ փորձում է ապացուցել առաջ քաշված մեղադրանքի անհիմն լինելը և ապացուցել հոր անմեղությունը։ Ճշմարտության ճանապարհին Ֆիրուզեն կրկին հանդիպում է Այազին, որը պարզվում է շինարարական ընկերության ղեկավարներից մեկն է և կապ ունի դժբախտ պատահարի հետ։ Այազի առջև խնդիր է առաջանում․ ընտրել ընտանի՞քը, թե՞ սիրած աղջկան[4]։
Դերասանական կազմ խմբագրել
- Ալփերեն Դույմազ (Այազ)
- Այչա Այշին Թուրան (Ֆիրուզե)
- Ջաներ Ջինդորուք (Էրթան)
- Հազալ Ֆիլիզ Քյուչյուքքյոսե (Բերաք)
- Շեբնեմ Դյոնմեզ (Մեհվեշ)
- Զերին Թեքինդոր (Ալիյե)
- Նիհալ Քոլդաշ (Սաֆիյե)
- Մյուֆիթ Քայաջան (Յաշար)
- Էմիր Չուբուքչու (Ֆարուք)
- Ալեյնա Օզգեչեն (Էլվան)
- Լիլա Գյուրմեն (Իջլալ)
- Սահրա Շաշ (Սևդա)
Եթերաշրջան խմբագրել
Եթերաշրջան | Եթերաշրջանի սկիզբ | Եթերաշրջանի ավարտ | Տարի | Սերիաների քանակ | Հեռուստաընկերություն |
---|---|---|---|---|---|
1-ին եթերաշրջան | 2020 թվականի հունվարի 15 | 2020 թվականի մարտի 18 | 2020 | 10 | Show TV |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Zemheri'nin afişi yayınlandı!»։ www.showtv.com.tr (թուրքերեն)։ Վերցված է 2020-04-24
- ↑ «‘Zemheri’nin yeni yüzü»։ www.hurriyet.com.tr (թուրքերեն)։ Վերցված է 2020-04-24
- ↑ «Zemheri dizisi nerede çekiliyor?»։ Haberşey (թուրքերեն)։ 2019-12-09։ Արխիվացված է օրիգինալից 2020-01-16-ին։ Վերցված է 2020-04-24
- ↑ «Стужа / Zemheri Все серии (2020) смотреть онлайн на русском языке»։ 1plus1tv.ru։ Վերցված է 2020-04-24
Արտաքին հղումներ խմբագրել
- Show TV'nin resmî sitesinde Zemheri
- Սառնամանիք (հեռուստասերիալ) Թվիթթերում