Ալտո Կարիրի ազգային պարկ
Ալտո Կարիրի ազգային պարկ (պորտ.՝ Parque Nacional do Alto Cariri), ազգային պարկ Բրազիլիայում։
Տեսակ | ազգային պարկ |
---|---|
Կազմված է | Անտլանտյան անտառ |
Երկիր | Բրազիլիա[1] |
Վարչատարածք | Իտամարաժու |
Հիմնվել է | 2010 |
Մակերես | 19 238 հեկտար |
Կառավարում | Բրազիլիայի դաշնային կառավարություն |
Տեղագրություն
խմբագրելԱլտո Կարիրի ազգային պարկը գտնվում է Բահիա նահանգի Գուարատինգա մունիցիպալիտետում[2]։ Ունի 19238 հա տարածք[3]։
Պարկն Ատլանտյան անտառ բիոմում է[3]։ Կարիրի լեռնազանգվածի արևելյան կողմը խոնավ է և զբաղեցված լեռնային խոնավ անտառով։ Դեպի արևմուտք այն ավելի չոր է, ու կիսատերևաթափ անտառն աստիճանաբար դառնում է գերիշխող։ Կարիրի լեռնազանգվածի հյուսիսային հատվածում անտառները մոտ են Ժեկիտինիոնիա ցածրավայրի կիսատերևաթափ անտառին։ Ամենաբարձր և կտրուկ բլուրների գագաթներին կան քարքարոտ դաշտեր` ժայռերով, բրոմելների, խոլորձների, կակտուսների և ձարխոտերի բազմաթիվ տեսակներով։ Գոյություն ունեն երկկենցաղների 35 տեսակներ, որոնցից ինը էնդեմիկ են, իսկ չորսը նոր են գիտության համար[4]։
Կառավարում
խմբագրելԱլտո Կարիրի ազգային պարկը ստեղծվել է 2010 թվականի հունիսի 11-ի դաշնային հրամանագրով՝ մոտավորապես 19264 հա տարածքով[2]։ Այն դարձել է Կենտրոնական Ատլանտյան անտառ էկոլոգիական միջանցքի մի մասը, որը ստեղծվել է 2002 թվականին[5]։ Պարկը դասվում է Բնության պահպանության միջազգային միության II կատեգորիային (ազգային պարկ)։ Նպատակն է պահպանել Ալտո Կարիրի լեռնային համակարգը, ապահովել վտանգված թռչունների և կենդանիների կենսունակ բնակչությունը, հատկապես՝ Brachyteles hypoxanthus տեսակի սարդ-կապիկների, ինչպես նաև պահպանել ու վերականգնել ջրբաժան գծերն ու ջրային ուղիները, աջակցել կրթության, շրջակա միջավայրի մեկնաբանության, ռեկրացիայի, էկոտուրիզմի և գիտական հետազոտությունների զարգացմանը։ Կառավարվում է Չիկո Մենդեսի Կենսաբազմազանության պահպանության ինստիտուտի կողմից։
Պատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ https://petscan.wmflabs.org/?psid=2920154
- ↑ 2,0 2,1 PARNA do Alto Cariri – ISA
- ↑ 3,0 3,1 «Parna do Alto Cariri – Chico Mendes». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 28-ին.
- ↑ Unidade de Conservação ... MMA
- ↑ Lamas, Crepaldi & Mesquita 2015
Աղբյուրներ
խմբագրել- Lamas, Ivana Reis; Crepaldi, Maria Otávia; Mesquita, Carlos Alberto Bernardo (2015), Uma Rede no Corredor (PDF) (պորտուգալերեն), Conservação Internacional (CI-Brasil), ISBN 978-85-98830-28-5, Վերցված է 2016-10-22-ին
- Parna do Alto Cariri (պորտուգալերեն), Chico Mendes Institute for Biodiversity Conservation, Արխիվացված է օրիգինալից 2016-08-19-ին, Վերցված է 2016-06-10-ին
- PARNA do Alto Cariri (պորտուգալերեն), ISA: Instituto Socioambiental, Վերցված է 2016-06-10-ին
- Unidade de Conservação: Parque Nacional do Alto Cariri (պորտուգալերեն), MMA: Ministério do Meio Ambiente, Վերցված է 2016-06-10-ին
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ալտո Կարիրի ազգային պարկ կատեգորիայում։ |