Ալտամիրա ազգային անտառ (պորտ.՝ Floresta Nacional Altamira), ազգային անտառ Բրազիլիայի Պարա նահանգում։

Ալտամիրա ազգային անտառ
Floresta Nacional Altamira
Տեսակազգային անտառ
Կազմված էԱմազոնի խոնավ անտառներ
Երկիր Բրազիլիա
ՎարչատարածքՊարա
Հիմնվել էփետրվարի 2, 1998
Մակերես7255,45 կմ²[1] և 725 545 հեկտար
ԿառավարումԲրազիլիայի դաշնային կառավարություն
Ալտամիրա ազգային անտառը գտնվում է Բրազիլիաում
Ալտամիրա ազգային անտառ

Տեղագրություն խմբագրել

Ալտամիրա ազգային անտառը գտնվում է Ամազոն բիոմում։ Ունի 724965.51 հա տարածք[2]։ Այն ընդգրկում է Ալտամիրա, Իտայտուբա և Տրայրան մունիցիպալիտետներից որոշ հատվածներ Պարա նահանգում[3]։ Անտառն ընկած է Ամազոնի հարթավայրերում՝ 180-350 մետր բարձրության վրա։ Ալտամիրան սփռված է Տապաժոս և Շինգու գետերի ջրբաժան գծի միջև։ Այն ներառում է Կուրուայես գետի մի մասը՝ Շինգու ավազանում[3]։ 2009 թվականի տարեկան պլանը թույլատրել է տրամադրել անտառի կառավարման չորս միավորումներ՝ ընդհանուր 380,000 հա, որոնք հատկացվել էին երկու ընկերություններին՝ 40 տարի ժամկետով պայմանագրեր կնքելու և մոտ 900 պաշտոնական աշխատատեղ ստեղծելու համար, որոնց 80 %-ը կլիներ տեղական[4]։

Շրջակա միջավայր խմբագրել

Տարեկան տեղումների քանակը 2800 մմ է։ Ջերմաստիճանը տատանվում է 24-ից մինչև 33 °C, իսկ միջինը՝ 27 °C է[3]։ Բուսականությունը մեծ մասամբ բաց խոնավ անտառ է՝ լիանաներով, բայց նաև ներառում է խիտ նախալեռնային խոնավ անտառ և ողողատային անտառ։ Բնապահպանական գնահատման արագ ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել է բուսական աշխարհի 145 ցեղի 212 տեսակ։ Էնդեմիկ ձկնատեսակներից են՝ Aspidoras poecilus, Microschemobrycon elongatus, Harttia dissidens և Hopliancistrus tricornis։ Էնդեմիկ պրիմատներն են՝ սպիտակ ամերիկյան փոքրիկ կապիկը (Mico leucippe) ու Ateles marginatus։

Պահպանություն խմբագրել

Ալտամիրա ազգային անտառը ստեղծվել է 1998 թվականի փետրվարի 2-ին թիվ 2.483 հրամանագրով և կառավարվում է Չիկո Մենդեսի Կենսաբազմազանության պահպանության ինստիտուտի կողմից (ICMBio)[2]։ Այն դասվում է Բնության պահպանության միջազգային միության VI կատեգորիային (բնական ռեսուրսի կայուն օգտագործմամբ պահպանվող տարածք)։ Նպատակն է աջակցել անտառային ռեսուրսների կայուն բազմակի օգտագործմանը և գիտական հետազոտությունների իրականացմանը՝ շեշտը դնելով հայրենի անտառների կայուն շահագործման մեթոդների վրա[3]։ Պահպանվող տեսակներից են՝ յագուարը (Panthera onca), հսկա ջրասամույրը (Pteronura brasiliensis) և ամազոնյան մրջնակերը (Trichechus inunguis)[2]։

Էկոլոգիական կայանը գտնվում է տարածաշրջանում, որտեղ կան 12 կայուն օգտագործվող պահպանման տարածքներ ու 6 լիարժեք պաշտպանված տարածքներ։ Վերջիններս՝ Ամազոնիա, Ժամանշին, Ռիո Նովո և Սերրա դու Պարդու ազգային պարկերը, ինչպես նաև Սերրա դու Կաշիմբու կենսաբանական արգելոցն ու Տերրա դու Մեյու էկոլոգիական կայանը ընդգրկում են 6670422 հա[5]։ Կայուն օգտագործվող տարածքները ներառում են՝ Տապաժոս բնապահպանական տարածքը և Ալտամիրա, Ամանա, Ժամանշին, Տրայրան և Իտայտուբա I, Իտայտուբա II ու Տապաժոս ազգային անտառները, որոնք ընդհանուր ունեն 7555889 հա տարածք[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Արգելոցների համաշխարհային տվյալների շտեմարան — 1981.
  2. 2,0 2,1 2,2 «Flona Altamira – Chico Mendes». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Unidade de Conservação ... MMA
  4. Floresta Nacional de Altamira (PA) – Serviço Florestal
  5. 5,0 5,1 «Plano de Manejo da Floresta Nacional do Trairão» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.

Աղբյուրներ խմբագրել