Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալո (այլ կիրառումներ)

Ալո լիճ (ֆր.՝ Lac d'Allos), Եվրոպայի ամենամեծ լեռնային բարձրադիր լիճն է։ Գտնվում է Ֆրանսիայի Վերին Պրովանսի Ալպեր դեպարտամենտի Մերկանտուր ազգային պարկի Պելա լեռնազանգվածում, 2220 մ բարձրության վրա։ Հայելու մակերեսը 60000 մ² է, առավելագույն խորությունը 50 մ է։ 12-րդ դարում լիճը կոչվում էր Լյովյոդոն[1]։

Ալո լիճ
Lac d'Allos

Ալո լիճը Մերկանտուր ազգային պարկում
Կոորդինատներ
Տեղագրություն Վերին Պրովանս, Ֆրանսիա Ֆրանսիա
Հայելու բացարձակ բարձրությունը 2220 մ
Ավազանի մակերեսը 0.6 կմ²
Ամենամեծ խորությունը 50 մ
Վիքիպահեստում

Լիճն առաջացել է սառցադաշտից։ Ձկնատեսակներից իշխանը և ալպյան սաղմոնը։ Ջրի մի մասը անցնում է ստորգետնյա ուղիներով և դուրս գալիս աղբյուրների տեսքով, որոնք հետո միանում են Վերդոն գետին։ Ժամանակին լճի ափին էր գտնվում Կույս Մարիամի ժամատունը։ Լճին մոտեցող ավտոմեքենայի ճանապարհ չկա։ Նրա ավարտից հետո հարկավոր է ոտքով անցնել Վեյար գյուղը և Կլյուիտ անտառը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Thiery, publié le 12 décembre 2010, mis à jour le 15 décembre 2010, consulté le 25 juin 2012». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 30-ին.
 
Պելա լեռնազանգվածն ու Ալո լիճը