Ալոնսոա
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ինֆրաթագավորություն Streptophyta
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Խուլեղինջածաղկավորներ (Lamiales)
Ընտանիք Խլածաղկազգիներ (Scrophulariaceae)
Ցեղ Ալոնսոա (Alonsoa)
Ruiz & Pav., 1798

Ալոնսոա (լատին․՝ Alonsoaխլածաղկազգիների ընտանիքին պատկանող ցեղ է, որն ունի մոտ 13 տեսակ[1], շատ տեսակներ օգտագործվում են որպես դեկորատիվ բույսեր։

Անվանման ստւգաբանությունը խմբագրել

Ցեղի անվանումը ծագել է իսպանացի պաշտոնյա Ալոնսո Զանոնիի պատվին, ով ծառայում էր Բոգոտայում[2]։

Բուսաբանական նկարագրությունը խմբագրել

 
Ալոնսոա հարավային բույսի ընդհանուր տեսքը

Ալոնսոաները բազմամյա բույսեր են։ Ցողունը նեղ է, լայնակի կտրվածքը՝ քառանկյուն, տերևները հանդիպում են հակադիր դասավորվածությմաբ կամ տերևաբույլային տեսքով։

Արեալը խմբագրել

Աճում է քարքարոտ ժայռաբեկորների վրա, արևադարձային թփուտներում և Հարավային Ամերիկայի մերձարևադարձային շրջաններում։

Տնտեսական նշանակությունը և կիրառությունը խմբագրել

Խաղաղ կլիմայի պայմաններում օգտագործվում են այգիներում, որպես դեկորատիվ բույսեր, բաց գրունտի վրա, որպես միամյա բույսեր, ինչպես նաև պատշգամբային կանաչատարածքներում։

Բույսի աճեցումը խմբագրել

Ցան։ Ջերմոցներում աճեցրած ծլերը մայիսի վերջին տնկվում են արևահայաց և լավ փխրեցված հողում։

Խնամք։ Աճի շրջանում առատորեն ջրում են, ամիսը մեկ անգամ հարստացնում են կոմպլեքսային պարարտանյութով, ձմռան քիչ են ջրում։

Տեսակների ցանկը խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Ալոնսոա ցեղին պատկանող տեսակները
  2. The Names of Plants, D. Gledhill, Cambridge University Press, Cambridge, UK. 1996, ISBN 978-0-521-36675-5. p.59

Գրականություն խմբագրել

  • The RHS A-Z encyclopedia of garden plants. — London, Dorling Kindersley Limited, 1996, 2003.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալոնսոա» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալոնսոա» հոդվածին։