Ալոճ Տուրնեֆորի

բույսերի տեսակ
Ալոճ Տուրնեֆորի
Ալոճ Տուրնեֆորի
Ալոճ Տուրնեֆորի
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Վարդածաղկավորներ (Rosales)
Ընտանիք Վարդազգիներ (Rosaceae)
Ենթաընտանիք Խնձորայիններ (Maloideae)
Ցեղ Ալոճենի (Crataegus)
Տեսակ Ալոճ Տուրնեֆորի (C. tournefortii)
Միջազգային անվանում
Crataegus tournefortii

Սզնի, ալոճ Տուրնեֆորի (լատին․՝ Crataegus tournefortii), վարդազգիների ընտանքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

2-2,5 մ բարձրությամբ թուփ կամ ոչ մեծ ծառ է։ Տակից ավելի բաց գույնի, խիտ մոխրագույն թավոտությամբ տերևները վերևից մուգ կանաչ են և ծածկված կարճ առսեղմ գանգուր մազիկներով։ Ծաղկաբույլի ծաղիկները փոքրաթիվ են։ Պտուղները կարմիր բալագույն են[1]։

Տարածվածություն խմբագրել

Հանդիպում է Իջևանի (Կոթի գյուղի շրջակայք) և Զանգեզուրի (Գորիսի և Աջաբաջ գյուղի շրջակայք) ֆլորիստիկական շրջաններում։ Աճում է նաև Նախիջևանում, Եվրոպայում, Ղրիմում[1]։

Էկոլոգիա խմբագրել

Աճում է միջին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 1300-1400 մ բարձրությունների վրա, կաղնու և բոխու անտառների եզրերին, քարքարոտ լանջերին, թփուտներում։ Ծաղկում է մայիս-հուլիս ամիսներին, պտղաբերում՝ օգոստոս-հոկտեմբերին[1]։

Պահպանություն խմբագրել

Խոցելի տեսակ է, որի տարածման շրջանի մակերեսը 5000 կմ²-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը՝ 500 կմ²-ից պակաս։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ, CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ[1]։

Պահպանության գործողություններ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալոճ Տուրնեֆորի» հոդվածին։