Ալյուր (Թիմարի գավառ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալյուր (այլ կիրառումներ)
Ալյուր, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Թիմարի գավառում, Վան քաղաքից 21-22 կմ հյուսիս, Վանա լճի արևելք՝ ափից 4-5 կմ հեռավորության վրա, Կտուց կղզու դիմաց՝ արգավանդ սարահարթի վրա։
Բնակավայր | ||
---|---|---|
Ալյուր | ||
Երկիր | Թուրքիա | |
Վիլայեթ | Վանի վիլայեթ | |
Գավառ | Թիմարի գավառ | |
Համայնք | Tuşba? | |
Այլ անվանումներ | Ալուր, Այլուր | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Տեղաբնականուն | ալյուրցի | |
Փոստային դասիչ | 65000 | |
|
Անվան ստուգաբանություն
խմբագրելԸստ Ադոնցի գյուղի անվանումը պահպանվել է ուրարտական Այլուրիա գետի անվանումից, որի մասին հիշատակումներ կան Սարգոնի 713 թ.-ի արշավանքի կապակցությամբ։
Ըստ Ա. Ղանաղալյանի ավանդապատման այստեղով է անցել Թադևոս առաքյալը և տեսնելով տարածքի հաճելի դիրքը, ասել է. «այլ ո՞ւր երթանք»։ Այստեղից էլ գյուղի անունը մնացել է Ալյուր կամ Ալուր։
Պատմություն
խմբագրելՀիշատակվում է որպես գյուղ Վասպուրականի Տոսպ գավառում՝ XIII դարից։ Ըստ Դավրիժեցու XVII դարում Այլուրը մտնում էր Ամուկ (Ամյուկ) գավառի կազմում։
Ըստ Մ. Օրմանյանի գյուղը հանդիսանում է միջնադարյան մատենագրություններում հիշատակվող Անալյուր գյուղը, որտեղ ծնվել է մատենագիր Գևորգ Մեղրիկը։
1895 թվականին Ալյուրը ենթարկվել է հարձակման, իսկ Մեծ եղեռնի ժամանակ նրա բնակիչների մեծ մասը զոհվել է։ Ողջ մնացած ալյուրցիներն ապաստանել են Արևելյան Հայաստանում` հիմնականում Արթիկի շրջանի Մեծ Մանթաշ և Փոքր Մանթաշ գյուղերում։
Բնակչություն
խմբագրելXIX դարի վերջերին և XX դարի սկզբներին Ալյուրը Թիմարի շրջանի ամենամեծ բնակավայրն էր և ուներ 400 տուն հայ բնակիչ։ Բացի այդ կային նաև քուրդ բնակիչներ։
Տնտեսություն
խմբագրելԲնակիչները զբաղվում էին այգեգործությամբ, երկրագործությամբ, անասնապահությամբ։ Գյուղը ուներ բարեբեր հողեր և այնտեղ մշակում էին խաղողի այգիներ։ Բնակիչները զբաղվում էին նաև գինեգործությամբ։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելԱլյուրն ուներ Ս. Աստվածածին և Ս. Գրիգոր անվանումներով եկեղեցիներ։
Հասարակական կառույցներ
խմբագրելԳյուղն ուներ երկսեռ վարժարան։
Անվանի մարդիկ
խմբագրելԱյլուր գյուղում է ծնվել Արմեն Շատինյանը (1870-1932), որը եղել է հեղափոխական, ուսուցիչ և վիպասան[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 98-99
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 185)։ |