Բացել գլխավոր ցանկը

Թիմար, գավառ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթում: Գտնվում էր Վան քաղաքից հյուսիս, լճի արևելյան ափամերձ շրջանում: Կենտրոնը Ջանիկ գյուղն էր:

Գավառ
Թիմար
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթՎանի վիլայեթ
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականունթիմարցի
Ժամային գոտիUTC+3

Հայտնի գլխավոր բնակավայրերից էր հարավում՝ Ավանց նավահանգիստը և հյուսիսում՝ Ամյուկ բերդը:

ԱշխարհագրությունԽմբագրել

Գավառը արևմտյան կողմից խորանալով Վանա լճի մեջ գոյացրել է թերակղզի, որը գավառի անունով կոչվում է Թիմար: Թիմարն իր մեջ ընդգրկում էր պատմական Վասպուրական աշխարհի Բոգունիք գավառը և Առբերան գավառի որոշ մասը:

Գավառի միջով անցնող գլխավոր գետը Մարմետն է, որն արևելքից թափվում է Վանա լիճը:

ՊատմությունԽմբագրել

1895 թվականների կոտորածները ծանր անդրադարձ ունեցավ հայերի վրա, որի արդյունքում պակասեց գյուղերի քանակը և նվազեց հայության թիվը: 1915 թվականի մեծ եղեռնի ժամանակ հայերեից շատերը կոտորվեցին, իսկ մնացածները ակտիվորեն մասնակցեցին Վանի հերոսական ինքնապաշտպանական կռիվներին և շատերի հետ գաղթեիցն արևելյան Հայաստան: 1970-ական թվականներին թուրքական կառավարությունը զգալի թվով թուրքերի տարել ու վերաբնակեցրել է Կիպրոս կղզու իրենց կողմից զավթած հյուսիս-արևելյան մասի վրա:

ԲնակչությունԽմբագրել

1881 թվականին գավառն ուներ 38899 հայ և 230 թուրք բնակչություն:

ՏնտեսությունԽմբագրել

Գավառն ուներ բերրի ու արգավանդ հողեր և ոռոգման բավարար հնարավորություն:

Հայության հիմնական զբաղմունքը հողագործություն, անասնապահությունն ու արհեստագործությունն էր: Գավառն հայտնի էր իր հացահատիկով: Մարմետ գետի և նրա ճյուղավորումների հովիտներում մշակում էին նաև խաղող, և տարատեսակ պտուղներ ու բանջարեղեն: Լճափի գյուղերի բնակիչները նաև զբաղվում էին նավարկությամբ: Բացի գյուղատնտեսական մթերքներից Արճիշակի լճակից արյունահանում էին բորակ ու տանում Բիթլիս, Արճեշ, Խլաթ և այլ վայրեր վաճառելու համար:

Պատմամշակութային կառույցներԽմբագրել

Թիմարն ուներ 65 եկեղեցի և 13 վանք: Գավառի տարածքում գտնվում էին մի շարք պատմամշակութային հուշարձաններ ու հնավայրեր:

ԿրթությունԽմբագրել

Գավառում գործում էր 14 հայկական վարժարաններ:

Վարչական բաժանումԽմբագրել

1881 թվականին գավառն ուներ 118 գյուղ: Ըստ Վ. Մաևսկու տվյալներով գյուղերի թիվը 61 էր: 1916 թվականին Թիմարն ուներ մոտ չորս տասնյակ հայաբնակ գյուղ՝ 3318 հայ բնակչով[1]:

Գավառը բաժանված էր հետևյալ գավառակների.

ԱղբյուրներԽմբագրել

  • «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 452