Ալյոնա Բաբակ

քաղաքական գործիչ

Ալյոնա Բաբակ (ուկր.՝ Альона Валеріївна Бабак, սեպտեմբերի 27, 1969(1969-09-27), Կրիվոյ Ռոգ, Դնեպրոպետրովսկի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի քաղաքական և պետական գործիչ, 2019 թվականի օգոստոսի 29-ից մինչև 2020 թվականի փետրվարի 4-ը Ուկրաինայի տարածքների և համայնքների զարգացման նախարար։ «Ինքնօգնություն» կուսակցության անդամ։ «Տեղական զարգացման ինստիտուտ» ՍՊԸ-ի տնօրեն[1][2][3][4]։

Ալյոնա Բաբակ
Бабак Альона.jpg
 
Կուսակցություն՝ Samopomich?
Կրթություն՝ Կիևի ազգային լեզվաբանական համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր սեպտեմբերի 27, 1969(1969-09-27) (52 տարեկան)
Ծննդավայր Կրիվոյ Ռոգ, Դնեպրոպետրովսկի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Ukraine.svg Ուկրաինա

ԿենսագրությունԽմբագրել

Ալյոնա Բաբակը ծնվել է 1969 թվականի սեպտեմբերի 27-ին Կրիվոյ Ռոգ քաղաքում[5]։

Գերազանցությամբ ավարտել է Կիևի օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտը՝ «Օտար լեզուներ» մասնագիտությամբ՝ օտար լեզուների (անգլերեն և ֆրանսերեն) ուսուցչի որակավորման շնորհմամբ (1991-1996)։

1996 թվականին դարձել Է ԱՄՆ-ում Էդմունդ Մասկի հիմնադրամի աջակցությամբ ուսման դրամաշնորհի մրցույթի հաղթող և 1998 թվականին ԱՄՆ Վիրջինիա նահանգի Օլդ Դոմինիոն համալսարանում ստացել է մագիստրոսի որակավորում «բիզնես վարչարարություն» մասնագիտությամբ և «ֆինանսներ» մասնագիտացմամբ ։

1998 թվականից մինչ օրս մասնավոր ձեռնարկատեր է, միջազգային ծրագրերի ղեկավար, բնակարանային-կոմունալ և տեղական զարգացման ոլորտներում գնագոյացման և ֆինանսական կառավարման ավագ մասնագետ։ 2004 թվականից մինչ օրս համարվում է «Տեղական զարգացման ինստիտուտ» համաուկրաինական բարեգործական կազմակերպության վարչության անդամ և համահիմնադիր, որտեղ հանդիսանում է բնակարանային կոմունալ ոլորտում ֆինանսական կառավարման և գնագոյացման մասնագետ։ Բնակարանային-կոմունալ տնտեսության բարեփոխման և բնական մենաշնորհի սուբյեկտների գործունեության կարգավորման հարցերով ունի մոտ 30 գիտական աշխատություն։

Ուկրաինայի բնակարանային-կոմունալ տնտեսության և շինարարության, տարածաշրջանային զարգացման նախարարության բնակարանային-կոմունալ տնտեսության բարեփոխումների աշխատանքային խմբի անդամ։ Կոմունալ ծառայությունների ոլորտում պետական կարգավորում իրականացնող Գիտախորհրդատվական խորհրդի ազգային հանձնաժողովի անդամ (Կոմունալ ծառայությունների ոլորտում պետական կառավարում իրականացնող ազգային հանձնաժողովի 2012 թվականի ապրիլի 11-ի թիվ 104 հրաման)։ Ուկրաինայի 8-րդ գումարման Գերագույն ռադայի պատգամավոր։

2018 թվականի դեկտեմբերի 25-ին ներառվել է այն անձանց ցանկում, որոնց նկատմամբ Ռուսաստանի Դաշնությունը պատժամիջոցներ է սահմանել[6]։

2019 թվականի օգոստոսի 29-ից մինչև 2020 թվականի փետրվարի 4-ը Ուկրաինայի տարածքների և համայնքների զարգացման նախարար[7]։

2020 թվականի հունվարի 16-ին սեփական ցանկությամբ հրաժարական է տվել[8]։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել