Ալլոնժ
Ալլոնժ (ֆր.՝ allonge,). Allonger - երկարացնելու համար), երկար ալիքային գանգուրներով կեղծամ։ Այն ներկայացվել է XVII դարի 60-ականներին Լյուդովիկոս XIV թագավորի պալատում[1]։ Ենթադրվում է, որ նման կեղծամների նորաձևության առաջացումը կապված է այն բանի հետ, որ թագավորը շատ շուտ է սկսել ճաղատանալ և չի ցանկացել համակերպվել այդ փաստի հետ։ Հոյակապ կեղծամ հագնելով, թագավորը «դատապարտեց» ամբողջ Եվրոպային ալլոնժ հագնելուն։ Քանի որ «իսկապես արքայական պարիկը» պետք է առյուծի բաշ հիշեցներ, սկզբում այն պատրաստվում էր շիկահեր-կարմրավուն գույնով[2]։
Լյուդովիկոս XIV-ի պալատում գոյություն ուներ շուրջ 45 տեսակի տարբեր կեղծամներ, և վարսավիրների մեծ անձնակազմ էր աշխատում։ Պալատում ազդեցիկ անձնավորություն էր Լուի XIV-ի անձնական վարսահարդար Բիրուան (նույն ինքը ՝ Բինետ կամ Բինն)։ Ամենահայտնի բոսորագույն կեղծամը հորինել է Բինետը․ այդ կեղծամը իրենից ներկայացնում էր գանգուրների զանգված, որն իջնում էր դեպի կրծքավանդակը և մեջքը։
Սկզբում այս կեղծամները նման էին գանգուրների «մեծ ալիքի»։ Ժամանակի ընթացքում ձյան նման սպիտակ ալլոնժը դարձել է ամենատարածվածը։ Կեղծամները ձյունաճերմակ դարձնելու համար դրանք պուդրում էին ալյուրով, նմանապես պարիկների համար կային տարբեր երանգների հատուկ փոշիներ։
Առանց կեղծամի հայտնվելը համարվել է անպարկեշտ։ Կեղծամը ազնվականության պաշտոնական «գլխարկն էր»։ Բնական մազերից պատրաստված կեղծամի արժեքը շատ բարձր էր, ամենաբարձր արժեք ունեցողները Ֆլանդրիայում պատրաստված շիկահեր կեղծամներն էին։ Տղամարդկանց լավագույն կեղծամները պատրաստված էին փափուկ ու գեղեցիկ կանացի վարսերից։ Հաճախ մահապատժի ենթարկված մարդկանց մազերը օգտագործվում էին կեղծամների համար։
Բուրժուաների, պաշտոնյաների, քաղծառայողների և սպաների համար ավելի էժան կեղծամներ էին պատրաստում ոչխարի կամ այծի բրդից, շան կամ ձիու պոչից կամ բուսական մանրաթելից։
Կեզծամները դարձել էին լուսավորության դարաշրջանի խորհրդանիշ։
18-րդ դարի սկզբին ալլոնժը փոքր-ինչ փոխվեց` դառնալով ավելի կարճ և կոմպակտ։ Ալլոնժի կարճ տարբերակը կոչվում էր «բինետ»․ դա մի փոքր փոշոտված պարիկ էր՝ մեծ գանգուրներով, որոնք դասավորված էին հորիզոնական շարքերով. պարիկի հետևն ավարտվում էր հյուսով կամ կամ պոչով։ Այդ ժամանակի ամենատարածված սանրվածքը կոչվում էր «ա-լյա Կատոգեն»․ մազերը հետ էին սանրում և գլխի հետևի մասում կապում սև ժապավենով, ոմանք այս պոչը թաքցնում էին սև թավշյա պատյանում։ Ներկայումս Ալլոնժ (սպիտակ կեղծամ ձիու մազերից) կրում են Մեծ Բրիտանիաի և Ավստրալիայի դատավորներն ու խորհրդարանականները։ Ռուսաստանում ալլոնժ կեղծամը լայն տարածում է գտել Պետրոս Առաջինի բարեփոխումների մեկնարկի հետ։ Հոգևորականները դեմ եղան կեղծամներ հագնելուն։ Ռուսաստանում ստեղծվեց կեղծամների արտադրությունը, դրա վրա աշխատող վարպետներին անվանում էին «մազերի նկարիչներ»։
Պարիկմախեր (վարսավիր) բառը փոխառվել է 18-րդ դարի սկզբին գերմաներենից, որտեղ Perückenmacher-ը Perücke-ի «պարիկի» և Macher-ի «վարպետի» ավելացումն է։
Պատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Аллонжевый парик. Что было фишкой английской моды XVIII века?». shkolazhizni.ru. Վերցված է 2021 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ «Аллонж (парик) - это... Что такое Аллонж (парик)?». Словари и энциклопедии на Академике (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 15-ին.
Գրականություն
խմբագրել- Hairstyles of the world. Amsterdam. The Pepin Press.2003.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալլոնժ» հոդվածին։ |