Ալլիճ Մեծ
Ալլիճ Մեծ, Ալագյոլ, Ալագյոլլառ, Ալլիճ, լճակներ (թվով 4֊5) Ղարաբաղի բարձրավանդակի հյուսիս֊արևմտյան մասում Թարթառ և Արփա գետերի ջրբաժանում։
Տեղագրություն | Ղարաբաղի բարձրավանդակ | |
Երկիր | Արցախի Հանրապետություն | |
Հայելու բացարձակ բարձրությունը | 2792 մ | |
Ավազանի մակերեսը | 5.3 քառ. կմ² | |
Ծավալը | 32.5 մլն կմ³ | |
Ընկած են Մարալդաղ, Դիքբելյական և Դիքթափա գագաթների միջև, Ալագյոլլաբի գոգավորությունում։ Ալլիճ Մեծ֊ի բարձրությունը ծովի մակարդակից 2729 մետր է։ Հյուսիսից֊հարավ ձգվում է մոտ 4 կմ, արևմուտքից֊արևելք 3300 մետր։ Փոքր Ալլիճին է միանում գետակով։
Մեծ Ալլիճի մակերեսը 5.3 քառ. կմ է, ջրի ծավալը՝ 32.5 մլն մ3։ Սնումը խառն է, ջուրը՝ պարզ, մաքուր։ Ալլիճի մեջ թափվում են բազմաթիվ գետակներ։ Անհոսք լիճ է։
Ալիշանը սխալմամբ այս լճերը համարում է Մաքենիս գետի ակունքները և ենթադրում է, թե դրանք Շաղատի՝ վերացած լճի մնացորդներն են[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 94 — 992 էջ։