Ալլա Յոհանսեն

գեղանկարիչ, գծանկարիչ, քանդակագործ, գրող, բանաստեղծուհի, թարգմանիչ

Ալլա Վիկենտևնա Յոհանսեն (ծննդյամբ՝ Հերբուրտ-Հեյբովիչ, դեկտեմբերի 14, 1901(1901-12-14), Խարկով, Ռուսական կայսրություն - ապրիլի 27, 1993(1993-04-27), Մյունխեն, Գերմանիա), գեղանկարիչ, գծանկարիչ, քանդակագործ, գրող, բանաստեղծուհի, թարգմանիչ։

Ալլա Յոհանսեն
Ծնվել էդեկտեմբերի 14, 1901(1901-12-14)
ԾննդավայրԽարկով, Ռուսական կայսրություն
Վախճանվել էապրիլի 27, 1993(1993-04-27) (91 տարեկան)
Մահվան վայրՄյունխեն, Գերմանիա
ԿրթությունԽարկովի դիզայնի և արվեստի պետական ակադեմիա (1929)
Մասնագիտություննկարչուհի, գրաֆիկական դիզայներ, քանդակագործ, գրող, բանաստեղծուհի և թարգմանչուհի
ՈւսուցիչԻվան Պադալկա

Ուկրաինացի գրող Մայք Յոհանսենի կինը։

Կենսագրություն խմբագրել

Ալլա Յոհանսենը 1929 թվականին ավարտել է Խարկովի արվեստի ինստիտուտը, եղել է Իվան Պադալկայի աշակերտուհին։ 1930-ական թվականներից ակտիվորեն մասնակցել է Խարկովի գրական-գեղարվեստական կյանքին։ Ապրել է Խարկովի «Սլովո» տանը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին ամուսնու գնդակահարվելուց հետո արտագաղթել է Գերմանիա։ Վտարանդիության ժամանակ դասավանդել է Մյունխենի ուկրաինական գիմնազիաներում (1951-1964)[1]։

Համագործակցել է նախկին ուկրաինացի բռնադատվածների դեմոկրատական միավորման հետ, եղել է Ուկրաինայի կանանց միավորման, Մյունխենի և Հարավային Բավարիայի նկարիչների միության անդամ (1973

Մահացել է 1993 թվականին, Մյունխենում։ Թաղվել է ԱՄՆՆյու Ջերսի նահանգի Սաուֆ Բաունդ Բրուք քաղաքի Սուրբ Էնդրյուի գերեզմանատանը։

Ստեղծագործություններ խմբագրել

Ալլա Յոհանսենը մանկական նկարիչ և մանկագիր է, երեխաների և դեռահասների համար վեպերի ու պատմվածքների հեղինակ, գեղանկարիչ, նատյուրմորտների, բացիկների, քանդակագործական ստեղծագործությունների հեղինակ, նկարիչ-նկարազարդող։

Ընտիր գրական ստեղծագործություններ խմբագրել

  • «Гнатові пригоди» (1927),
  • «Штани капітана Вілза» (1928),
  • «Сагібова подяка» (1929),
  • «Китайські рибки» (1929),
  • «Вирізалочка» (Дитвидав, 1935),
  • «Задачі-забавки» (Харків; Одеса: Дитвидав, 1934),
  • «Розфарбуй» (Одеса: Дитвидав, 1935)․

Ընտրված նկարչական աշխատանքներ խմբագրել

  • «Квіти»,
  • «Маки»,
  • «Рибки»
Գրաֆիկա
  • «Початок голоду в Україні», «Не сміємо забувати про голодне Різдво 1932 року в Україні», «Застеляйте столи...», «Ялинка», «Христос воскрес!» բացիկներ
քանդակագործական կոմպոզիցիա
  • «Голод»

Գրականություն խմբագրել

  • Богемні дружини українських письменників : [особисте життя Алли Гербурт] // Культура. — 2017

Ծանոթագրություններ խմբագրել