Ալլան Ռամսեյ ավագ (անգլ.՝ Allan Ramsay the Elder; հոկտեմբերի 15, 1686(1686-10-15), Leadhills, Շոտլանդիայի թագավորություն - հունվարի 7, 1758(1758-01-07)[1], Էդինբուրգ, Մեծ Բրիտանիայի թագավորություն[2]), շոտլանդացի բանաստեղծ, հրատարակիչ և բանահավաք։ Զբաղվել է բալլադներ հավաքելով և նպաստել հին ժողովրդական բանահյուսության պահպանմանը։

Ալլան Ռամսեյ
Ծնվել էհոկտեմբերի 15, 1686(1686-10-15)
ԾննդավայրLeadhills, Շոտլանդիայի թագավորություն
Վախճանվել էհունվարի 7, 1758(1758-01-07)[1] (71 տարեկան)
Վախճանի վայրԷդինբուրգ, Մեծ Բրիտանիայի թագավորություն[2]
ԳերեզմանԳրեյֆրայերս
Մասնագիտությունբանաստեղծ, գրադարանավար, լիբրետիստ և գրող
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն Շոտլանդիա
ԶավակներԱլան Ռամսեյ
 Allan Ramsay (poet) Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Ալլան Ռամսեյը ծնվել է Լենարկշիր նահանգի Լիդհիլս քաղաքում՝ շոտլանդացի Ջոն Ռեմսիի և նրա կնոջ՝ Էլիս Բաուերի ընտանիքում։ Ջորջ Չալմերսը` բանաստեղծի կենսագիրներից մեկը, պնդել է, որ Ջոն Ռամսեյը պատկանել է Քոքփենի Ռամսեյներին (Ramsays of Cockpen)՝ Ռամսեյների Դալհաուզիի կրտսեր ճյուղին, որն էլ սերել է Ռամսի տոհմի հիմնական ճյուղից[3][4]։

Ալլան Ռամսեյը կրթություն է ստացել Քրոուֆորդի ծխական դպրոցում։ 1700 թվականին մահացել է նրա մայրը։ 1701 թվականին նա Էդինբուրգում սկսել է աշխատել և աշակերտել մի պարիկագործի։ 1712 թվականին Ռամսեյն ամուսնացել է Քրիստիանե Ռոսի հետ և միևնույն ժամանակ սկսել ինքնուրույն պարիկ պատրաստել։ Զույգը վեց երեխա է ունեցել։ Նրանց առաջնեկ Ալլան Ռամսեյ կրտսերը դարձել է մեծ դիմանկարիչ։

1707 թվականին Ալլան Ռամսեյը դարձել է Easy Club-ի հիմնադիրներից մեկը և սկսել է գրել բանաստեղծություններ։ 1715 թվականին ճանաչվել է ակումբի բանաստեղծ-դափնեկիր։ Այս ակումբը ստեղծվել է Անգլիայի հետ Շոտլանդիայի միությունից հետո՝ մի խումբ յակոբականների կողմից, ովքեր դեմ են եղել շոտլանդացիների համար անբարենպաստ միությանը։ Ակումբի անդամներն օգտագործել են գրական կեղծանուններ։ Ռամսեյը սկզբնապես հայտնի է եղել Իսահակ Բիքերսթաֆ (անգլ.՝ Isaac Bickerstaff) անունով՝ հերոս Ռիչարդ Սթիլի պատվին։ Բացի այդ, նա օգտագործել է Գևին Դուգլաս (Gawin Douglas) կեղծանունը՝ ի պատիվ իր պապի, որը նույնպես գրող է եղել։

1716 թվականին լույս է տեսել նրա «Քրիստոսի եկեղեցին կանաչի վրա» (Christ’s Kirk on the Green) աշխատությունը, որը հիմնված է եղել Բանատինեի ձեռագրի (անգլ.՝ Bannatyne Manuscript) վրա, որին ավելացրել է իր սեփական մեկնաբանություններն ու հավելումները։ 1718 թվականին Ռամսեյը սկսել է հրատարակել իր բանաստեղծությունները և մեկ տարի անց հրատարակել է «Շոտլանդական երգեր» (Scots Songs) հավաքածուն։ 1722 թվականին հավաքածուն թողարկվել է ընդլայնված հրատարակությամբ։

1724-1727 թվականներին նա հրատարակել է շոտլանդական երգերի ևս երկու ժողովածու։ Այդ երգերի մի մասը գրել է ինքը՝ Ռամսեյը, որոշ մասը գրվել է նրա ընկերների կողմից, իսկ մնացած մասն էլ հայտնի ժողովրդական բալլադներ են եղել։ Այս բանաստեղծությունները զետեղվել են «Թեյասեղանի բազմազանություն» (The Tea-Table Miscellany) խորագրի ներքո։

Մինչև 1600 թվականը հավաքված շոտլանդական երգերի ժողովածուն Ռամսեյի կողմից հրատարակվել է «Հավերժ կանաչ» (The Ever Green) վերնագրով։ 1725 թվականին լույս է տեսել նրա նոր՝ «Նուրբ հովիվը» (Gentle Shepherd) պոեմը, որը բավականին հայտնի է դարձել և որի հիման վրա 1729 թվականին բեմադրվել է օպերա։

1726 թվականին Ռամսեյն անանուն հրատարակել է «Բանաստեղծություններ անգլերեն ու լատիներեն՝ պալատական նետաձիգների խմբի մասին, մի քանի ձեռքով» (Poems in English and Latin, on the Archers and Royal Company of Archers, by several Hands) բանաստեղծությունների ժողովածուն։ Նրա բանաստեղծությունների ամբողջական ժողովածուն լույս է տեսել 1731 թվականին Լոնդոնում և 1733 թվականին՝ Դուբլինում։

1733 թվականին Ալլան Ռամսեյ ավագը որդու ֆինանսական աջակցությամբ տարածք է ձեռք բերել Էդինբուրգի ամրոցի բլրի վրա։ Նա այնտեղ հիմնել է Ռամսեյի այգիները և կառուցել մոխրագույն առանձնատուն, որը իր ժամանակակիցները անվանել են «Սագի կարկանդակ»։ 1743 թվականին մահացել է Ռամսեյի կինը։ 1745 թվականին Ռամսեյը «Սագի կարկանդակը» տրամադրել է յակոբականներին[5]։

1755 թվականին Ռամսեյը թողել է հրատարակչական գործը և տեղափոխվել Քասթ ժայռի լանջին գտնվող մի տուն, որը մինչ օրս կոչվում է «Ռամսեյի քոթեջ»։ Ռամսեյը մահացել է 1758 թվականի հունվարի 7-ին և թաղվել Էդինբուրգի Գրեյֆրիերս գերեզմանատանը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #118598155 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. Однако, Бёрнс Мартин (Burns Martin), в книге «Allan Ramsay: A Study of his Life and Works» отвергает данное мнение.
  4. Потомки Саймона де Рамсея. Дословно: Рамсеи из Дальхьюзи. Английская (точней: англоязычная британская) приставка of, буквально означающая «из», соответствует французской приставке de и немецкой приставке von. На русский язык чаще всего переводится словом «из», что порождает досадную юридическую путаницу.
  5. Сам он на тот период поселился в другом доме.

Գրականություն

խմբագրել
  • «Ռամսեյ Ալլան». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Արտաքին հղումներ

խմբագրել