Ալի Մահմուդ Տահա (օգոստոսի 3, 1901(1901-08-03) կամ 1902 - 1949[1], Կահիրե, Եգիպտոս) ամբողջական անուն՝ (արաբ․՝ - علي محمود طه‎‎, Ալի Մահմուդ Տահա), արաբ բանաստեղծ և արձակագիր, «Ապոլլոն» ամսագրի հիմնադիր։

Ալի Մահմուդ Տահա
Ալի Մահմուդ Տահա.png
Ծնվել էօգոստոսի 3, 1901(1901-08-03) կամ 1902
ԾննդավայրՄանսուր
Եգիպտոս Եգիպտոս
Վախճանվել է1949[1]
Վախճանի վայրԿահիրե, Եգիպտոս
Մասնագիտությունբանաստեղծ
Լեզուարաբերեն[2]
Ազգությունարաբ
ՔաղաքացիությունFlag of Egypt.svg Եգիպտոս

ԿենսագրությունԽմբագրել

Ալի Մահմուդ Տահան ծնվել է Եգիպտոսում՝ Մանսուրա քաղաքում, միջին խավի ընտանիքում։ Մանսուրայում նա ծանոթանում և մտերմանում է Իբրահիմ Նագիի հետ։ Տահան ավարտել է տեխնիկական քոլեջը և ստացել է ճարտարապետի դիպլոմ։ Աբու Շադին նրա բանաստեղծությունները տպագրում էր Ապոլլոն ամսագրի էջերում։ Ի տարբերություն Շադիի և Նագիի, նա խոր գիտելիքներ ուներ եվրոպական գրականության բնագավառում։

ՍտեղծագործությունԽմբագրել

Ալի Մահմուդ Տահայի պոետական ժառանգությունը իրենից ներկայացնում է 152 բանաստեղծությունների 7 ժողովածու։ Առաջինը նվիրված է նրանց, ովքեր ձգտում են անհայտին, ով նետվում է կյանքի ալիքների մեջ։ Այստեղ առկա է անհայտը ճանաչելու ցանկություն, կյանքի օվկիանոսում կողմնորոշումը կորցնելու զգացողություն։ Նրա մոտ բնության թեման հաճախ միահյուսվում է սիրո թեմայի հետ։

1930-ական թթ. ակտուալ էր անհատական ոճի խնդիրը։ Նրա ոճը կարելի է բնորոշել որպես գեդոնիստական (հաճույքը համարվում է ամենագլխավոր բարերարը, կյանքի նպատակը)։ Գնահատելով նրա ներդրումը արաբական պոեզիայի մեջ Բադաուին ասում է, որ առանց Ալի Տահայի գործունեության դժվար թե հնարավոր լիներ այնպիսի պոետների հայտնությունը, ինչպիսիք են Նիզար Կաբբանին և Բադր Շաքիր աս-Սայյաբը։

Օգտագործված գրականությունԽմբագրել

  • Крымский А.Е. История новой арабской литературы (XIX - начало XX века). М, 1971.
  • Сафронов В.В. Новая арабская литература. М., 1996.
  • Ходжаева Р.У. Очерки развития египетской поэзии. Ташкент, 1985.
  • Badawi, M.M. A Critical Introduction to Modern Arabic Poetry, Cambridge, 1992

Արտաքին հղումներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել