Ալիտա Դանագուլյան
Ալիտա Սերգեյի Դանագուլյան (հունվարի 4, 1937[1], Նոր Բայազետ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - մարտի 25, 2024, Երևան, Հայաստան) հայ ֆիզիկոս։ Ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր (1993), պրոֆեսոր (2003):
Ալիտա Դանագուլյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 4, 1937[1] Նոր Բայազետ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | մարտի 25, 2024 (87 տարեկան) Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտություն | ֆիզիկոս |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան (1958) |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | հայերեն, ռուսերեն և անգլերեն |
Կենսագրություն
խմբագրելԱլիտա Դանագուլյանը ծնվել է 1937 թվականի հունվարի 4-ին, Նոր Բայազետ քաղաքում (այժմ՝ Գավառ)։ 1958 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1964 թվականին պաշտպանել է թեկնածուական դիսերտացիա՝ «Որոշ սֆերիկ և դեֆորմացված միջուկների տրոհման սխեմաներ» թեմայով, 1993 թվականին դոկտորական դիսերտացիա՝ «Ֆոտամիջուկային ռեակցիաների հետազոտությունը միջուկների 24≤A≤130 զանգվածային տիրույթում» թեմայով և ստացել Ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտորի աստիճան։ 1961 թվականից աշխատում է Երևանի պետական համալսարանում[2], 2002 թվականին՝ միջուկային ֆիզիկայի ամբիոնի վարիչ, 2002 թվականին՝ Կանայք ֆիզիկայում միջազգային կազմակերպության հայ ֆիզիկոս կանանց խմբի ղեկավար[3]։
Աշխատանքները վերաբերում են ֆոտոն-միջուկային, պրոտոն-միջուկային և միջուկ-միջուկային ռեակցիաների մեխանիզմների ուսումնասիրություններին։ Համահեղինակ է ուսումնական մեթոդական ձեռնարկների[4]։
Անդամակցություն
խմբագրելՊարգևներ
խմբագրել- ԵՊՀ ոսկե մեդալ (2007)
Երկեր
խմբագրել- Исследование взаимодействия фотонов высоких энергий с ядрами V(51), Mn(55), Cu, 1975 : т.л. (Данагулян, А.С.)[5]
- Միջուկային ֆիզիկայի հատուկ պրակտիկում։ Երևան, Երևանի պետական համալսարան, 1985 (համահեղինակ)։
- Միջուկային ֆիզիկայի լաբորատոր աշխատանքներ։ Երևանի պետական համալսարան, Միջուկային ֆիզիկայի ամբիոն, Երևան, Երևանի համալսարանի հրատարակություն, 1991 (համահեղինակ)։
- Միջուկային ֆիզիկայի լաբորատոր աշխատանքների հատուկ պրակտիկում։ Մաս 1, Երևանի պետական համալսարան, Երևան, Երևանի համալսարանի հրատարակություն, 2005 (համահեղինակ)։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=950
- ↑ «Ալիտա Դանագուլյանի մասին ԵՊՀ կայքում». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 9-ին.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
- ↑ «Ալիտա Սերգեյի Դանագուլյան». ysu.am (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 9-ին.
- ↑ «Koha online catalog › Entry». haygirk.nla.am. Վերցված է 2020 թ․ մարտի 9-ին.