Ալիս Հովհաննիսյան

հայ արձակագիր

Ալիս Ժիրայրի Հովհաննիսյան (սեպտեմբերի 12, 1946(1946-09-12), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արձակագիր։ Հայաստանի գրողների միության անդամ (1995

Ալիս Հովհաննիսյան
Ծնվել էսեպտեմբերի 12, 1946(1946-09-12) (77 տարեկան)
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունարձակագիր
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ
ԱնդամակցությունՀԳՄ

Կենսագրություն

խմբագրել

Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Որպես խմբագիր աշխատել է մի շարք ամսագրերում և թերթերում՝ «Էկրան», «Գեղարվեստ», «Ֆիլմ», «Հայություն»։ 1968 թվականից տպագրվել է հայաստանյան մամուլում։ Հեղինակ է բազմաթիվ գրականագիտական, կինոգիտական, հրապարակախոսական հոդվածների։ Հայաստանի գրողների միության արձակի բաժնի վարիչն է։

Պատմվածքները տպագրվել են ռուսերեն, անգլերեն, ‎ֆրանսերեն, ռումիներեն, պարսկերեն, ուկրաիներեն, վրացերեն լեզուներով, «Լենինական-Գյումրի-Կումայրի» վիպակը՝ ռուսերեն։ Հեղինակ է 11 գրքերի[1][2]։

  • Րաֆֆու ոտնահետքերով / էսսեների ժողովածու/ 2017
  • Լենինական-Կումայրի-Գյումրի /վիպակ/ 2017
  • Թունելից վախեցող գնացքը /հեքիաթներ/ 2004
  • Թանաքագույն առավոտներ / պատմվածքներ/ 1987
  • Ճյուղեր տերևներ / ՛՛Պատառիկներ մեր փուչ կյանքից/ Հատված վեպից և պատմվածքներ/ Եր. 2009.
  • Ճյուղեր, տերևներ (վեպ) Եր., 2012[3]:
  • Կանաչ, ուրախ ճամփորդներ (հեքիաթ), Եր. 2011:
  • Ամենակարգին մարդիկ և ագռավները։ /Վիպակ, պատմվածքներ/ Եր. 2016
  • Օղակը փակվում է (վեպ, պատմվածքներ), Եր., 2003:
  • Դարձ նավահանգիստ, Եր., 2002 :
  • Սիրո քնքուշ հեքիաթ, Եր., 1994:

Պարգևներ

խմբագրել
  • ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալ /2014/
  • ՀԳՄ «Գրական բեղմնավոր գործունեության համար» շքանշան /2006/
  • «Ճյուղեր-տերևներ» - «Հայը 21-րդ դարասկզբին» մրցանակաբաշխության մրցանակ, 2008
  • ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալ, 2006
  • «Գրական թերթի» ամենամյա մրցանակ 2016
  • Հրանտ և Մանուշակ Սիմոնյանների մրցանակ 2016
  • 2018 Հայաստանի գրողների միության ամենամյա՝ «Տարվա լավագույն գիրք» հատուկ մրցանակ «Րաֆֆու ոտնահետքերով» գրքի համար

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Ալիս Հովհաննիսյանի կենսագրությունը ՀԳՄ կայքում
  2. «Ալիս Հովհաննիսյանի կենսագրությունը zarkfoundation.com կայքում».
  3. Ալիս Հովհաննիսյան|Ճյուղեր, տերևներ

Արտաքին հղումներ

խմբագրել