Ալիսիա Պենալբա

արգենտինացի քանդակագործ

Ալիսիա Պենալբա (իսպ.՝ Alicia Penalba օգոստոսի 9, 1913(1913-08-09)[2][3][4][…], Սան Պեդրո, Բուենոս Այրես, Արգենտինա[1][5] - նոյեմբերի 4, 1982(1982-11-04)[6][7][8][…], Saint-Geours-de-Maremne[9][10]), արգենտինացի քադակագործուհի, որը երկար տարիներ ապրել ու աշխատել է Ֆրանսիայում։ Համարվում է Երկրորդ համաշխարհային պատերազմին հաջորդած ժամանակաշրջանի աբստրակտ արվեստի խոշորագույն ներկայացուցիչներից մեկը։

Ալիսիա Պենալբա
Ի ծնեիսպ.՝ Alicia Rosario Pérez Penalba[1]
Ծնվել էօգոստոսի 9, 1913(1913-08-09)[2][3][4][…]
ԾննդավայրՍան Պեդրո, Բուենոս Այրես, Արգենտինա[1][5]
Վախճանվել էնոյեմբերի 4, 1982(1982-11-04)[6][7][8][…] (69 տարեկան)
Մահվան վայրSaint-Geours-de-Maremne[9][10]
ՔաղաքացիությունԱրգենտինա և  Ֆրանսիա
ԿրթությունԳրան–Շոմիե ակադեմիա
Մասնագիտությունքանդակագործ, նկարչուհի և ակնագործ
Ոճաբստրակցիոնիզմ
Ժանրաբստրակցիոնիզմ
Թեմաներքանդակագործություն[11] և ակնագործություն[12]
Ուշագրավ աշխատանքներThe Great Double?
 Alicia Penalba Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ալիսիա Պենալբան ծնվել է 1913 թվականին Բուենոս Այրեսի պրովինցիայի Սան Պեդրո քաղաքում։ Նկարչական ձիրքը նրա մոտ ի հայտ է եկել դեռևս դպրոցական տարիներին։ Սկզբնապես մտադրվել էր արվեստագետի իր կարիերան անել գեղանկարչության և գրաֆիկայի ասպարեզներում և ուսումը շարունակելու համար դրամաշնորհ ստանալով ֆրանսիական կառավարությունից՝ 1948 թվականին եկել է Ֆրանսիա, սովորել դը լա Գրան Շոմիեր ակադեմիայի Օսիպ Ցադկինի դասարանում, ապա ուսումը շարունակել Բուենոս Այրեսում՝ գեղարվեստի արգենտինական ակադեմիայում (Academie Argentina de Bellas Artes), որտեղ բացի գեղանկարչությունից, նաև քանդակագործություն է ուսումնասիրել։

Իր կյանքի զգալի մասը Պենալբան անց է կացրել Ֆրանսիայում՝ Մոնռուժում և Փարիզում։ Հենց այստեղ էլ 1950 թվականին վերջնականապես վճռել է իրեն ամբողջությամբ նվիրել քանդակագործությանը։ Մասնագիտացել է ուղղահայաց օրգանական ձևեր քանդակելու մեջ՝ ներշնչվելով Էտիեն Մարտենի և Էտիեն Հաջդուի ստեղծագործություններից։ Նրա աշխատանքները մաս են կազմում արվեստի մեջ ոչ ֆիգուրատիվ աբստրակտ շարժման։ Պենալբան ստեղծել է զանազան չափերի ու կերպերի բազմաթիվ արձաններ ու արձանիկներ, սակայն հռչակվել է առավելապես իր մոնումենտալ կոթողներով, որոնք տեղադրված են աշխարհի տարբեր երկրներում։

 
Ալիսիա Պենալբայի Le Grand Double քանդակը

Առաջին անգամ նրա աշխատանքներից մի քանիսը ցուցադրվել են 1955 թվականին, Փարիզի Նոր իրականոթյան սալոնում (Salon des Réalités Nouvelles), իսկ ստեղծագործությունների առաջին անհատական ցուցահանդեսը կազմակերպվել է Փարիզի մեկ այլ ցուցասրահում՝ Galerie du Dragon-ում։

1950-ական թվականների վերջերին դրվել են Ալիսիա Պենալբայի միջազգային ճանաչման հիմնաքարերը. 1959 թվականին նրան հրավիրել են մասնակցելու Կասսել քաղաքում անցկացված ժամանակակից արվեստի documenta 2 ցուցահանդեսին։ 1964 թվականին մասնակցել է այդ նույն քաղաքում անցկացված documenta 3 ցուցահանդեսին, իսկ մինչ այդ՝ 1961 թվականին մրցանակի էր արժանացել բրազիլական Սան Պաուլուի բիենալեում։ Եվ, ընդհանրապես, պետք է ասել, որ Ալիսիա Պենալբայի քանդակագործական աշխատանքները, որոնք, որպես կանոն, բնության արարումների բրոնզե աբստրակտ նմանակումներ են, ցուցադրվել են եվրոպական ու ամերիկյան հեղինակավոր բազում ցուցահանդեսներում, տեղադրվել խոշոր քաղաքների աչքի զարնող վայրերում, պատկերասրահներում, թանգարաններում, ինչպես, օրինակ, Le Grand Double-ը, որի 1962-1964 թվականների ստեղծված նմուշօրինակը տեղադրվել է Նիդերլանդների Կրյոլլեր-Մյուլլեր թանգարանում[13], իսկ 1972 թվականի հեղինակային կրկնօրինակը՝ ամերիկյան Միլուոկի քաղաքի MGIC երկնաքերի մոտ[14]։ She died in Paris in 1982.

Ալիսիա Պենալբան մահացել է 69 տարեկան հասակում՝ 1982 թվականին, Փարիզում։

Պարգևներ խմբագրել

  • Գալուստ Գուլբենկյան հիմնադրամի մրցանակ, Փարիզ, Ֆրանսիա (1974 թ.)
  • Արդի քանդակի Hakone միջազգային առաջին ցուցահանդեսի հատուկ մրցանակ, Նինոտաիրա, Ճապոնիա (1969 թ.)
  • Քանդակի միջազգային մրցանակ, Սան Պաուլուի վեցերորդ բիենալե, Բրազիլիա (1961 թ.)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 https://www.alicia-penalba.com/biography/
  2. 2,0 2,1 Documenta Archive
  3. 3,0 3,1 CLARA — 2008.
  4. 4,0 4,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. 5,0 5,1 5,2 https://hedendaagsesieraden.nl/2021/02/15/alicia-penalba/
  6. 6,0 6,1 6,2 Alicia Penalba
  7. 7,0 7,1 7,2 Swartz A. Alicia Penalba — 2007.
  8. 8,0 8,1 8,2 Athenaeum
  9. 9,0 9,1 9,2 մահվան վկայական
  10. 10,0 10,1 10,2 Archives de Paris
  11. Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  12. https://hedendaagsesieraden.nl/2022/05/19/galerie-sven/
  13. «Grand double/Large double». Kröller-Müller Museum. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 15-ին.
  14. Sullivan, Mary Ann. «Le Grand Double at Mortgage Guaranty Insurance Company Plaza (MGIC Plaza)».

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալիսիա Պենալբա» հոդվածին։