Ալինա Սանչես

արգենտինացի բժիշկ

Ալինա Սանչես (իսպ.՝ Alina Sánchezսեպտեմբերի 4, 1986(1986-09-04)[1], Սան Մարտին դե լոս Անդես, Նեուկեն, Արգենտինա[1] - մարտի 17, 2018(2018-03-17)[2][3]), հայտնի է նաև որպես Lêgerîn Çîya, արգենտինացի բժիշկ, միջազգայնագետ, ֆեմինիստ և հեղափոխական։ Սովորել է Կուբայում՝ Լատինական Ամերիկայի բժշկական դպրոցում (անգլ.՝ ELAM (Latin American School of Medicine)): Սանչեսը 2011 թվականին միացել է Կանանց ինքնապաշտպանական ջոկատներին (անգլ.՝ Women's Protection Units (YPJ)) և աշխատել Սիրիական Քուրդիստանի առողջապահական համակարգում։ Մահացել է ավտովթարից՝ Ալ-Հասաքա քաղաքի ճանապարհին՝ 2018 թվականի մարտի 17-ին[4]։ Նրա պատվին Ջազիրայի շրջանի Թել Թամեր հիվանդանոցը կոչվում է նրա անունով[5]։

Ալինա Սանչես
Ծնվել էսեպտեմբերի 4, 1986(1986-09-04)[1]
ԾննդավայրՍան Մարտին դե լոս Անդես, Նեուկեն, Արգենտինա[1]
Մահացել էմարտի 17, 2018(2018-03-17)[2][3] (31 տարեկան)
ԿրթությունԿուբայի լատինոամերիկյան բժշկական դպրոց
Մասնագիտությունբժիշկ

Կենսագրություն

խմբագրել

Ալինա Սանչեսը ծնվել է Սան Մարտին դե լոս Անդես քաղաքում, Նեուկեն, Արգենտինա և մեծացել է Կորդովայում։

Սովորել է Կորդովայի ազգային համալսարանում (կարճ ժամանակահատվածով), երիտասարդ տարիներից եղել է քաղաքական անկախության և ուսանողական կազմակերպության ուժեղ պաշտպանը։ 2005 թվականին նա Կուբայի Հանրապետությունից կրթաթոշակ է ստացել և ուսանել Լատինական Ամերիկայի բժշկական դպրոցում՝ ստանալով բժշկի որակավորում։ Սանչեսը 2011 թվականին միացել է Կանանց ինքնապաշտպանական ջոկատներին[6]։

Սիրիական Քուրդիստանի հանրային առողջապահական քաղաքականության իրականացման իր փորձի մասին Սանչեսն ասել է.

  Ինքնավարության առաջին տարում բժիշկների մեծամասնությունը մեկնեց Եվրոպա, ինչպես տեղի ունեցավ Կուբայում։ Ոչնչացվեցին հիվանդանոցները։ Այս իրավիճակում մենք սկսեցինք աշխատել ժողովրդական խմբերի հետ։ Մեզ համար կենսական նշանակություն ուներ քաղաքի թաղամասերում փոքր սենյակների կառուցումը՝ դաշտերում բույսեր մշակող կանանց կրթելու համար։ Մենք չէինք տեսնում քաղաքացիական հատվածից տարանջատված ռազմական տարածք։ Նրանք մարդիկ էին, ովքեր ժողովրդական խմբերի միջոցով պետք է օգնեին իրենց վիրավորներին։ Այժմ մարդիկ հասկանում են, որ նրանք՝ «իրենց» վիրավորներն են, որ քաղաքի ինքնապաշտպանական ուժերի մի մասն են։ Յուրաքանչյուր թաղամասում կազմակերպվում էր ինքնապաշտպանություն և այս գործընթացը վերափոխում էր ամբողջ բնակչությանը, նույնիսկ այն բժիշկներին, ովքեր պոզիտիվիզմի և պետության ուժի մեծագույն ներկայացուցիչներն էին[7]։  

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել