Ալիմիա
Ալիմիա կամ Ալիմնիա[1] (հուն․՝ Αλιμιά), կղզի Եգեյան ծովում, պատկանում է Հունաստանին։ Մտնում է Դոդեկանեսի (Հարավային Սպորադներ) կղզեխմբի մեջ։ Ալիմիան գտնվում է Հռոդոս և Խալկի կղզիների միջև։ Կղզին զբաղեցնում է 7,6 կմ² տարածք։ Կղզու ամենաբարձր կետը գտնվում է ծովի մակարդակից 274 մետր բարձրության վրա։ Համաձայն 2001 թվականի մարդահամարի, կղզին անմարդաբնակ է[2]։
![]() | |
Տեսակ | կղզի |
Երկիր | ![]() |
Վարչատարածքային միավոր | Դոդեկանես և Chalki Municipality? |
Մասն է | Դոդեկանես |
Երկարություն | 5 km |
Լայնություն | 4 km |
Մակերես | 6,5 կմ² |
Բնակչություն | 0 մարդ (2011) |
![]() | |
![]() | |
Ալիմիան հելլենիստական ժամանակաշրջանում ծաղկում էր այնքան ժամանակ, մինչ կղզու վրա հույներին փոխարինեցին հռոմեացիները[3]։ Հետո, 1475 թվականին, կղզում բնակեցված էր ասպետներով[4]։ Կղզու ափին հայտնաբերվել են հռոմեական դամբարաններ և հին պատեր, ինչպես նաև պահպանվել են վաղ քրիստոնեական բազիլիկների հիմքեր[5]։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կղզու խորքերում գտնվող գյուղը ցավալի վիճակում էր։ 1944 թվականին բնակչության տեղահանությունից հետո կղզին դարձավ անմարդաբնակ[6][7][8]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Топокарты Генштаба
- ↑ Alimia island
- ↑ Καλλιόπη Μπαϊράμη, ΄΄Αλιμνιά΄΄, στο:Ανδρέας Βλαχόπουλος (επίμ.), Αρχαιολογία-νησιά του Αιγαίου,εκδ.Μέλισσα,Αθήνα,2005,σελ.373
- ↑ Τα Νέα -Διακοπές, Χάλκη
- ↑ Καλλιόπη Μπαϊράμη, όπ.π.
- ↑ ΦΕΚ 594Δ/13-11-1978
- ↑ «Καθημερινή, WWF, Απογραφή των υγροτόπων των νησιών του Αιγαίου»։ Արխիվացված է օրիգինալից 2015-07-29-ին։ Վերցված է 2018-08-22
- ↑ «Ροδιακή, Θα καταγραφούν οι υγροβιότοποι στα νησιά της Δωδεκανήσου»։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-25-ին։ Վերցված է 2018-08-22