Ալիկ Ռազմիկի Միրզաբեկյան (փետրվարի 20, 1959(1959-02-20), Բերդաշեն, Մարտունու շրջան, Արցախ), ՀՀ ռազմական գործիչ, ՀՀ Պաշտպանության նախարարի նախկին տեղակալ-Նյութատենիկական ապահովման դեպարտամենտի պետ, գեներալ-լեյտենանտ։ 2016 թվականի ապրիլի 26-ին ՊՆ տեղակալ-ՆՏԱ պետ պաշտոնից պաշտոնանկ է արվել ըստ ՀՀ նախագահի հրամանագրի[1]։

Ալիկ Միրզաբեկյան
փետրվարի 20, 1959(1959-02-20) (65 տարեկան) -
ԾննդավայրԲերդաշեն, Մարտունու շրջան, Արցախ
Կոչումգեներալ
Պարգևներ
Մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշան և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ

Կրթություն խմբագրել

  • 1976-1981 թթ. սովորել և ավարտել է Սևաստոպոլի ռազմածովային ինժեներական բարձրագույն ուսումնարանը։
  • 2000-2001 թթ. - ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի ռազմական ակադեմիա։

Զինվորական ծառայությունը խմբագրել

  • 1981-1992 թթ. – ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում, զբաղեցրել է հրետանային հաշվարկի պետի օգնականի, գլխավոր մեխանիկ-բաժանմունքի պետի, բազայի շտաբի պետի պաշտոնները։
  • 1988-1994 թթ. – Մասնակցել է Լեռնային Ղարաբաղի ազատագրական պայքարին
  • 1992-1994 թթ. – ՀՀ ՊՆ սպառազինության վարչության շտաբի պետ
  • 1994 թ. – ՀՀ ՊՆ սպառազինության վարչության պետ
  • 1995-1998 թթ. – ՀՀ ՊՆ ինժեներական զորքերի պետ
  • 1998-1999 թթ. – ՀՀ ՊՆ սպառազինության վարչության պետ
  • 2001 թ. – ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ։
  • 2007-2016 – ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-Նյութատենիկական ապահովման դեպարտամենտի պետ։

Պարգևներ խմբագրել

Ամուսնացած է, ունի 3 երեխա։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Սերժ Սարգսյանը պաշտոնանկ է արել ՊՆ փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանին և այլ բարձրաստիճան զինվորականների». 168 ժամ. 2016 թ․ ապրիլի 26. Վերցված է 2016 թ․ ապրիլի 27-ին.
  2. Հայաստանի Հանրապետության շքանշաններով և մեդալներով պարգևատրելու մասին