«Ալժիր» (անգլ.՝ Algiers), 1938 թվականի ամերիկյան դրամա, որ ստեղծել է ռեժիսոր Ջոն Քրոմվելը, գլխավոր դերերում նկարահանվել են Շառլ Բուայեն, Սիգրիդ Գուրին և Հեյդի Լամարը։ Ֆրանսիական «Պեպե լե Մոկո» ֆիլմի ռեմեյքն է։

Ալժիր
անգլ.՝ Algiers
ԵրկիրԱՄՆ
Ժանրռոմանտիկ ֆիլմ[1] և դրամա
ՀիմքՊեպե լե Մոկո
Թվական1938
Լեզուանգլերեն
ՌեժիսորՋոն Քրոմվել[1]
ՊրոդյուսերՈւոլթեր Վոնգեր
Սցենարի հեղինակՋոն Հովարդ Լոուսոն, Շառլ Բուայե, Սիգրիդ Գուրի, Հեյդի Լամար և Ջեյմս Քեյն
ԴերակատարներՇառլ Բուայե, Սիգրիդ Գուրի, Հեյդի Լամար, Ջոզեֆ Կալեա, Ալան Հոլ, Ջին Լոքհարթ, Ստենլի Ֆիլդս, Կլաուդիա Դել, Ջինո Կոռադո, Արմանդ Կալից, Բերտ Ռոուչ, Չարլզ Դ․ Բրաուն, Ջոան Վուդբերի, Լեոնիդ Կինսկի, Լուանա Ուոլթերս, Փոլ Հարվի, Ռոբերտ Գրեգ, Ուոլթեր Քինգսֆորդ և Նինա Կոշից
ՕպերատորՋեյմս Վոնգ Հոու
ՄոնտաժՕթո Լավերինգ
Պատմվածքի վայրԱլժիր
ԿինոընկերությունUnited Artists
Տևողություն96 րոպե
Բյուջե691 833 $
Շահույթ951 801 $
 Algiers (film) Վիքիպահեստում

Սյուժե խմբագրել

Ալիժերը տարբեր մշակույթների և քաղաքակրթությունների միավորման վայր է։ Այստեղ անապատը հանդիպում է ծովին, իսկ Աֆրիկան՝ Եվրոպային։ Կասբախ հնագույն շրջանում, որն իշխող դիրք ունի շրջակա տարածքի նկատմամբ, հանդիպում են տարբեր շերտերի մարդիմ՝ թափառականներ և վտարանդիներ, պոռնիկներ և խաբեբայներ։ Պեպե լե Մոկոն վաղուց է հետախուզվում ոստիկանության կողմից, բայց Կասբախը նրա աշխարհն է, որտեղ նա զգում է ինչպես ձուկը ջրում։ Բայց պարապությունից և զվարճանքից զուրկ կյանքը սպանում է նրան ավելի շատ, քան մահապատիժը։ Երբ նա հանդիպում է երիտասարդ զբոսաշրջիկ Գաբիին, կրկին սկսում է զգալ կյանքի համը։ Բայց արդյո՞ք այդ սերը փրկությա թե կորուստ կբերի Պեպեին։

Դերերում խմբագրել

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

Ֆիլմը ներկայացվել է «Օսկարի» 4 անվանակարգում, բայց դրանցից ոչ մեկում չի հաղթել։ Ջոն Քրոմվելն արժանացել է Նյու Յորքի կինոքննադատների ընկերության երկրորդ մրցանակի ռեժիսուրայի համար։ ԱՄՆ կինոյի քննադատների ազգային խորհուրդը պարգևատրել է դերասան Ժոզեֆ Քալեիային[2]

Algiers

2012 թվականին «Ալժիր» ֆիլմն ներկայացվել է Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն սիրային ֆիլմերի թեկնածուների ցանկում[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0029855/
  2. The Year's Best (und) // National Board of Review Magazine. — National Board of Review of Motion Pictures, 1939. — Т. 14. — № 1. — С. 12.
  3. «AFI's 100 Years...100 Passions Nominees» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 18-ին.