Ալժիրի ազգային գրադարան

Ալժիրի ազգային գրադարան (արաբ․՝ المكتبة الوطنيّة الجزائريّة‎‎, ֆր.՝ Bibliothèque nationale d'Algérie), Ալժիրի խոշորագույն հանրային գրադարանը, որը գտնվում է Ալժիր քաղաքում։

Ալժիրի ազգային գրադարան
Изображение логотипа
Երկիր Ալժիր
Տեսակազգային գրադարան
Հիմնվել է1835
ՏեղադրությունԱլժիր
ՀասցեBP 127, Hamma, Les Annassers
Այլ տվյալներ
Կայքbiblionat.dz

Պատմություն խմբագրել

Գրադարանի շենքը կառուցվել է 1835 թվականին ֆրանսիական գաղութային իշխանությունների կողմից։ 1962 թվականի հունիսի 7-ի ահաբեկչության արդյունքում շենքը վնասվել է[1]։ 1986 թվականին սկսվել է նոր մասնաշենքերի և գրադարանայի հիմնական պահոցի շինարարությունը։ Գրադարանի նոր շենքի բացումը տեղի է ունեցել 1994 թվականի նոյեմբերի 1-ին, բայց գրադարանի բոլոր մասնաշենքերը հասանելի են դարձել միայն 1998 թվականի ապրիլի 16-ին[2]։

Նկարագրություն խմբագրել

Գրադարանի հիմնական պահոցը գտնվում է Մուհամեդ Բելուիզադի (նախկին Բելկորտ) ծառուղում։ Շենքն ունի 13 հարկ, որից 6-ը օգտագործվում է ավելի քան 10 միլիոն հատոր գրքերի պահպանման համար[3]։ Գրադարանի տարողունակությունը 2500 մարդ է։ Ազգային գրադարանն ունի 450 տեղ տարողունակությամբ չորս ընթերցարան, ընդհանուր մեծ ընթերցարան, կույրերի համար նախատեսված սրահ և մի քանի սրահներ գիտնականների աշխատանքի համար[4]։ Ալժիրի ազգային գրադարանը չունի թվայնացված կատալոգ, իսկ վեբ կայքը անջատված է։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Wikiwix's cache». archive.wikiwix.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 18-ին. {{cite web}}: Cite uses generic title (օգնություն)
  2. «Bibliothèque Nationale d'Algérie». 2005 թ․ մայիսի 18. Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 18-ին.
  3. «Bibliothèque Nationale d'Algérie». 2005 թ․ մայիսի 21. Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 18-ին.
  4. Marcel Lajeunesse, Henri Sène Legislation for library and information services in French-speaking Africa revisited // The International Information & Library Review. — December 2004. — В. 4. — Т. 36. — С. 367–380. — doi:10.1016/j.iilr.2004.03.002

Արտաքին հղումներ խմբագրել