Ալթայի երկրամասի Վ․ Շուկշինի անվան դրամայի թատրոն

Ալթայի երկրամասի Վ. Շուկշինի անվան դրամայի թատրոնը (ռուս.՝ Алтайский краевой театр драмы имени В. М. Шукшина) Բառնաուլի առաջատար թատրոններից է, ինչպես նաև Արևմտյան Սիբիրի ամենամեծ թատերախմբերից մեկը։

Ալթայի երկրամասի Վ. Շուկշինի անվան դրամայի թատրոն
Алтайский краевой театр драмы имени В. М. Шукшина
Ալթայի երկրամասի Վ. Շուկշինի անվան դրամայի թատրոն
Տեսակթատրոն և թատերական կազմակերպություն
ՏնօրենՍերգեյ Մեդնի
Երկիր Ռուսաստան
Գտնվելու վայրըԲառնաուլ, ՌԴ
Հիմնադրման ամսաթիվ1921 թ
Անվանված էՎասիլի Շուկշին
Նախկին անվանումներՊետական թատրոն
Գլխավոր ռեժիսորՌոման Ֆեոդորի
Կայքaltdrama.ru
 Altai Drama Theatre Վիքիպահեստում

Թատրոնի պատմությունը խմբագրել

Թատրոնը կազմավորվել է 1921 թվականին Բառնաուլ քաղաքում։ Առաջին թատերաշրջանը բացվել է 1921 թ նոյեմբերի 27-ին «Տրիլբի» դրամայով։ 1936 թ Բառնաուլի դրամատիկական թատրոնը դառնում է քաղաքային ստացիոնար թատրոն, իսկ 1937 թվականից՝ Ալթայի երկրամասի դրամայի թատրոն։

1973 թվականից թատրոնն աշխատում է նոր շենքում, որը գտնվում է Բառնաուլի Սախարովի հրապարակում։ 1991 թվականին թատրոնը կոչվում է գրող, կինոռեժիսոր և դերասան Վասիլի Շուկշինի անունով։

1996 թվականին թատրոնի ստեղծագործական խորհրդի նախագահն է դառնում Վլադիմիր Մորդվինովը։ 2002 թ թատրոնի գլխավոր ռեժիսորն է դառնում Վլադիմիր Զոլոտարը։

2006-2007 թթ իրականացվել է թատրոնի շենքի լայնամասշտաբ վերականգնումը։

2008 թ թատրոնի և Ալթայի երկրամասի վարչակազմի միջև մի քանի տարաձայնություններ եղան։ Մշակույթի գծով ղեկավարությունը քննադատեց Գեորգ Բյուխների «Վոյցեկ» ներկայացումը, ինչպես նաև դեմ հանդես եկավ Ռեյ Կունիի «Վատ տղաներ» պիեսի բեմադրմանը։ Առաջատար դերասաններ Էդուարդ Տիմոշենկոն, Նատալյա Մակարովան, Ալեքսանդր Խրյակովը, ռեժիսորներ Դմիտրի Եգորովը և Վլադիմիր Զոլոտարը, ինչպես նաև տնօրեն Վլադիմիր Մորդվինովը որոշեցին թատերաշրջանի վերջում հեռանալ թատրոնից[1][2][3]։

2002 թ թատրոնից հեռանում է բալետմեյստեր Իրինա Տկաչենկոն, ով Վլադիմիր Զոլոտարի հրավերով տեղափոխվում է Նիժեգորոդի պատանի հանդիսատեսի թատրոն[4]։ Նույն թվականի հոկտեմբերին աշխատանքից հեռացվում է տնօրեն Վլադիմիր Մորդվինովը[5]. 2009 թ հոկտեմբերի 20-ին տնօրենի պաշտոնը զբաղեցնում է Սերգեյ Մեդնին։ 2010 թ մարտի 10-ին թատրոնի գլխավոր ռեժիսոր է նշանակվում Ռոման Ֆեոդորին (Իլյին), իսկ Ֆ. Դոստոևսկու «Քեռու երազը» բեմադրելու համար հրավիրվում է պետերբուրգյան ռեժիսոր Անդրեյ Չերպինը։ Սակայն 2011 թ սկզբին թատրոնի տնօրենի և նրա միջև տարաձայնություններ ի հայտ եկան, որի արդյունքում ռեժիսորը հրաժարվեց թատրոնի հետ համագործակցությունից[6]։ Այդ միջադեպից հետո թատերախումբը հայտնեց իր անվստահությունը թատրոնի ղեկավարության՝ ի դեմս տնօրեն Ս. Մեդնու և ռեժիսոր Ռ. Ֆեոդորիի նկատմամբ։ Դերասանների արհմիութենական ժողովը բացասական բնութագիր տվեց վերջիններիս աշխատելաոճին՝ նրանց մեղադրելով «կոպտության, ենթակաների արժանապատվության սիստեմատիկ ոտնահարման և ստեղծագործող մարդկանց հետ աշխատել չկարողանալու մեջ»[7]։

Թատրոնի շենքում պարբերաբար իրականացվում են տարբեր միջոցառումներ՝ «Ինֆոկոմ» ամենամյա ցուցահանդեսը, Բառնաուլի քաղաքապետի հաշվետվությունները, «Դինամո» ֆուտբոլային ակումբի հանդիպումները երկրպագուների հետ և այլն։ 2004 թ այստեղ կայացավ երկրամասի կառավարչի՝ Միխայիլ Եվդոկիմովի պաշտոնի ստանձնման հանդիսավոր արարողությունը։

Թատրոնի շենքը խմբագրել

 
Թատրոնի շենքը գիշերով

Թատրոնի ժամանակակից շենքը կառուցվել է 1973 թ. (ճարտարապետներ Ն. Կուրեննայա, Ա. Գորշկով, Ա. Լաբուրենկո) լայն շքասանդուղքով, որը դուրս էր գալիս դեպի Լենինի պողոտա[8]։

Շենքի վերականգնումը խմբագրել

2006-2007 թթ իրականացվել են շենքի վերականգնողական աշխատանքներ։ Ճեմասրահի պատերը և հատակը պատվել են գրանիտով, սյուները երեսպատվել են սև մարմարով։ 2-րդ հարկի հանդիսատեսի ճեմասրահի կողմնային պատը զարդարված է «Մոխովոյե օզերո» մոզայիկ պաննոյով։ Շենքի արտաքին տեսքը նույնպես փոփոխությունների է ենթարկվել։ Պատերը պատվել են գրանիտով և տեղադրվել են լուսարձակներ, որոնք լուսավորում են շենքն ամբողջությամբ[9]։

Թատրոնի խաղացանկը խմբագրել

  • Ալեխանդրո Կասոնա՝ «Ծառերը կանգնած են մահանում», (ռեժիսոր՝ Վ. Կապուստին), 1993 թ
  • Լև Կորսունսկի՝ «Չամուսնացած կինը», (ռեժիսոր՝ Յու. Դուբենկո), 1994 թ
  • Նադեժդա Պտուշկինա՝ «Մինչ նա մահանում էր», (ռեժիսոր՝ Ս. Բոլդիրև), 1998 թ
  • Ժան Անույ՝ «Նվագախումբը», (ռեժիսոր՝ Ռ. Վինդերման), 2000 թ
  • Ուիլյամ Շեքսպիր՝ «Համլետ», (ռեժիսոր՝ Ա. Լապիկով), 2002 թ
  • Ռեյ Կունի՝ «Չափազանց ամուսնացած տաքսիստը», (ռեժիսոր՝ Յու. Յադրովսկի), 2004 թ
  • Իվ Ժամիակ՝ «Մսյո Ամիլկար», (ռեժիսոր՝ Վ. Մախով), 2004 թ
  • Միխայիլ Բուլգակով՝ «Շան սիրտը», 2005 թ
  • Անտոն Չեխով՝ «Ճայ», (ռեժիսոր՝ Վ. Զոլոտար), 2005 թ
  • Ալեքսանդր Պուշկին՝ «Պիկովայա դամա», (ռեժիսոր՝ Վ. Զոլոտար), 2006 թ
  • Գեորգի Բյուխներ՝ «Վոյցեկ», (ռեժիսոր՝ Վ. Զոլոտար), 2007 թ
  • «Էդիթ Պիաֆ», (ռեժիսոր՝ Տ. Բիչկովա, Վ. Զոլոտար), 2008 թ
  • Նիկոլայ Գոգոլ՝ «Ամուսնություն», (ռեժիսոր՝ Ա. Լապիկով), 2009 թ
  • Եվգենի Ունգարդ՝ «Ադելաիդա», (ռեժիսոր՝ Մ. Սվոբոդնի), 2009 թ
  • Դենի Դիդրո՝ «Տերն ու ծառան», (ռեժիսոր՝ Ռ. Ֆեոդորի), 2010 թ
  • Կառլո Գոլդոնի՝ «Խառնաշփոթ Կյոջիում», (ռեժիսոր՝ Յու. Նեստերով), 2010 թ
  • Ուիլյամ Շեքսպիր՝ «Միջամառային գիշերվա երազ», (ռեժիսոր՝ Ռ. Ֆեոդորի), 2010 թ
  • Բորիս Բալտեր՝ «Ցտեսություն, տղանե՛ր», (ռեժիսոր՝ Ռ. Վիկտյուկ), 2010 թ
  • Բերթոլտ Բրեխտ՝ «Կուրաժ մայրիկը և նրա երեխաները», (ռեժիսոր՝ Ռ. Ֆեոդորի), 2011 թ
  • Օ. Բոգաև՝ «Ռուսական ժողովրդական փոստ», (ռեժիսոր՝ Ռ. Ֆեոդորի), 2011 թ
  • «Գյուղեր.NET», (ռեժիսոր՝ Ռ. Ֆեոդորի), 2011 թ
  • Ե. Շվարց՝ «Մոխրոտիկը», (ռեժիսոր՝ Ռ. Ֆեոդորի), 2011 թ

Թատերախումբը խմբագրել

Ժամանակակից կազմը խմբագրել

Թատերախումբն ընդգրկում է ավելի քան 40 դերասան, որոնց թվում մի շարք բեմի վարպետներ և տաղանդավոր երիտասարդներ։ Թատրոնի 8 դերասան ստացել են ՌԴ ժողովրդական արտիստ և ՌԴ վաստակավոր արտիստ կոչումները։

  • ՌԴ ժողովրդական արտիստներ՝ Սվետլանա Տալալաևա, Գեորգի Օբուխով
  • ՌԴ վաստակավոր արտիստներ՝ Ալեքսեյ Սամոխվալով, Օլգա Կիրիչենկո, Էդուարդ Տիմոշենկո
  • ՌԴ և Բուրյաթիա Հանրապետության վաստակավոր արտիստներ՝ Նիկոլայ Միրոշնիչենկո և Նադեժդա Ցարինինա
  • Առաջատար դերասաններ՝ Վիտալի Մախով, Գալինա Զորինա, Տատյանա Կորոլյովա, Վադիմ Սինիցին, Վլադիմիր Գրոմով, Անատոլի Կիրկով, Ելենա Պոլովինկինա, Լյուդմիլա Սամոյլովա, Ալեքսանդր Խրյակով

Թատրոնի երաժշտական մասը ղեկավարում են կոմպոզիտորներ Միխայիլ Ստարիկովը և Վիկտոր Ստրիբուկը։

Թատերախմբի նախկին անդամներ խմբագրել

  • Դեմենտի Պարոտիկով՝ ՌԴ ժողովրդական արտիստ, շուրջ 60 տարի խաղացել է այս թատրոնում

Մրցանակներ խմբագրել

Թատրոնը ստացել է հետևյալ մրցանակները՝ Ալթայի երկրամասի մրցանակ (2000 թ, 2004 թ), Բառնաուլ քաղաքի վարչակազմի ղեկավարության մրցանակ, «Սիբիրյան տրանզիտ» փառատոնի մրցանակները (2001 թ, 2002 թ, 2003 թ, 2004 թ), «Իրական թատրոն» (2003 թ), «Ոսկե դիմակ» ազգային թատերական մրցանակ(2003 թ), «Սիբիրյան տրանզիտ» փառատոնում գրան պրի և Վ. Ռեդլիխի անվան մրցանակ (2003 թ), «Սիբիրյան տրանզիտ» 7-րդ թատերական փառատոնում գրան պրի «Վոյցեկ» ներկայացման համար (2008 թ)։

«Վոյցեկ» ներկայացումը ներկայացվել է 2009 թվականի «Ոսկե դիմակ» ազգային մրցանակաբաշխության 5 անվանակարգերում՝ «Մեծածավալ ներկայացում», «Ռեժիսորի աշխատանք», «Կանացի դեր», «Տղամարդու դեր», «Բեմանկարչի աշխատանք»[10] Դերասանուհիներ Նատալյա Մակարովան և Ալեքսանդրա Խրյակովան «Ոսկե դիմակ» փառատոնում «Վոյցեկ» ներկայացման համար ժյուրիի կողմից ստացել են հատուկ մրցանակներ։

Արտաքին հղումներ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  1. «Свободный курс» թերթ, № 5 (865) 30.01-6.02.2008. Ներկայացում այլևս չի լինի
  2. Բանկֆաքս ՏՍ. Ալթայի երկրամասի դրամայի թատրոնը կարող է միանգամից զրկվել տնօրենից և գլխավոր ռեժիսորից(չաշխատող հղում)
  3. Բանկֆաքս ՏՍ. Պետերբուրգյան ռեժիսոր Դմիտրի Եգորովի հարցազրույցը(չաշխատող հղում)
  4. Բանկֆաքս ՏՍ․ Բալետմեյստեր Իրինա Տկաչենկոն Վլադիմիր Զոլոտարի հրավերով տեղափոխվում է Նիժեգորոդի պատանի հանդիսատեսի թատրոն(չաշխատող հղում)
  5. «altapress.ru Լոմակինը ստորագրել է դրամայի թատրոնի տնօրենի՝ աշխատանքից ազատելու հրամանը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 8-ին.
  6. altapress.ru «Քեռու երազը» հետաձգվում է։ Ռեժիսորը հեռացել է թատրոնից։
  7. Սերգեյ Զյուզին Ալթայի երկրամասի առաջատար թատրոնի կոլեկտիվը անվստահություն հայտնեց թատրոնի ղեկավարությանը
  8. ««За науку!» թերթ, № 27 (776) 2002թ, սեպտեմբերի 26». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 8-ին.
  9. regionalcom.ru կայք Կարլինը շնորհավորեց շինարարներին, ովքեր վերականգնել են թատրոնի շենքը(չաշխատող հղում)
  10. Ամիտել. «Վոյցեկ» ներկայացումը ներկայացվել է 2009 թվականի «Ոսկե դիմակ» ազգային մրցանակաբաշխության 5 անվանակարգերում