Ալեքս Մյուլեն (հիշողության աթլետ)

հիշողության աթլետ

Ալեքս Մյուլեն (մարտի 3, 1992(1992-03-03), Փրինսթոն, Մերսեր շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ), ամերիկացի հիշողության գրոսմայստեր, բժշկական համալսարանի ուսանող և ներկայիս Հիշողության աշխարհի առաջնության չեմպիոն[1][2]։ Առաջին ամերիկացին է, որ նվաճել է աշխարհի չեմպիոնի կոչումը։ Նա հաղթել է 2015 և 2016 թվականի առաջնությունները և համարվում է աշխարհի համար 1 հիշողության մրցակիցը[2][3][4][5][6]։ Նա նաև ներկայիս Միացյալ Նահանգների հիշողության առաջնության չեմպիոնն է[7]։ Մյուլենը կնոջ հետ հիմնել է Mullen Memory շահույթ չհետապնդող կազմակերպությունը, որն «ապահովում է անվճար ռեսուրսներ, որպեսզի հայտնաբերվեն հիշողության նոր տեխնիկաներ՝ որպես սովորելու գործիքներ»[8]։

Ալեքս Մյուլեն
Մյուլենը 2016 թվականի Սինգապուրում ընթացող Հիշողության աշխարհի առաջնության ժամանակ
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Բնօրինակ անուն՝անգլ.՝ Alex Mullen
Մասնագիտացում՝mnemonist
Երկիր՝ ԱՄՆ
Ծննդյան ամսաթիվ՝մարտի 3, 1992(1992-03-03) (32 տարեկան)
Ծննդավայր՝Փրինսթոն, Մերսեր շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ

Կենսագրություն խմբագրել

Մյուլենը ծնվել է Փրինսթոնում[3]։ Մեծացել է Օքսֆորդում, Միսսիսիպի և հաճախել է Օքսֆորդի ավագ դպրոց, որտեղ նա խաղացել է դպրոցի լողի և թենիսի թիմերում[9]։ Միջին դպրոցում Մյուլենը Ինթել միջազգային գիտական և տեխնիկական ցուցահանդեսում իր ապագա կնոջ՝ Քեթի Չենի հետ կատարած թիմային պրոյեկտով գրավել է 4-րդ տեղը[10][11]։ Հաճախել է Ջոնս Հոփքինսի համալսարան, որտեղ ուսումնասիրում էր կենսաբժշկական ինժեներիա, կիրառական մաթեմատիկա և վիճակագրություն[12]։

Մյուլենն ապրում է Ջեքսոնում և հաճախում է Միսսիսիպիի համալսարանի բժշկության դպրոցը, որտեղ սովորում է կնոջ հետ[9]։ Երկուսն էլ ստացել են Jim and Donna կրթաթոշակ, որը ծածկում է նրանց ուսման ամբողջ վարձավճարը[3]։

Նշանավոր մրցույթներ խմբագրել

2015 խմբագրել

  • Հիշողության աշխարհի առաջնություններ (դեկտեմբերի 16-18, Չենդու, Չինաստան)՝ առաջին հորիզոնական[13]։ Մյուլենը դարձավ 10-րդ անհատը և առաջին ամերիկացին, որը հաղթեց հիշողության աշխարհի առաջնությունը[14]։ Նա ստացավ միջազգային գրոսմայստերի կոչում, որը Հիշողության աշխարհի սպորտային խորհրդի կողմից տրված բարձրագույն կոչումն է[1][15]։

2016 խմբագրել

  • Հիշողության ԱՄՆ-ի առաջնություններ (Մայիսի 9, Հերշի)՝ առաջին հորիզոնական[16]։ Մյուլենը դարձավ Ամերիկայի ազգային խաղերում հաղթող 9-րդ հիշողության աթլետը (ԱՄՆ-ում առաջնությունը հիմնադրվել է 1998 թվականին)[17]։
  • Միացյալ Նահանգների բաց առաջնություն (հուլիսի 2-3, Լոս Անջելես, Կալիֆորնիա)՝ առաջին հորիզոնական։ Մյուլենը հավաքեց 8794 միավոր, որը հիշողության սպորտի պատմության մեջ ամենաբարձր միավորն է (հաշվի են առնվել գնահատման ստանդարտները)[6][18]։
  • Մեմորիադ (նոյեմբերի 8-10, Լաս Վեգաս, Նևադա). ոսկի՝ մեկ ժամ՝ խառը դասավորությամբ թվեր, արագ խաղաքարտեր, արծաթ՝ անուններ և դեմքեր, արտասանվող թվեր[19]։
  • Եվրոպական բաց առաջնություն (դեկտեմբերի 3-4, Լոնդոն, Միացյալ Թագավորություն)՝ առաջին հորիզոնական[20]։ 9143 միավոր հավաքելով՝ Մյուլենը գերազանցեց սեփական ռեկորդը[6]։
  • Հիշողության աշխարհի առաջնություններ (դեկտեմբերի 15-17, Սինգապուր)՝ առաջին հորիզոնական[21]։

2017 խմբագրել

Ռեկորդներ խմբագրել

2016 թվականի դեկտեմբերի 6-ից սկսած Մյուլենը գրանցել է հիշողության աշխարհի 9 և Ամերիկայի 12 ռեկորդ[24][25][26][27]։ Նա առաջինն է, որ պաշտոնական խաղերում կարողացել է մտապահել խառը դասավորությամբ խաղաքարտերի հերթականություը 20 վայրկյանից քիչ ժամանակում[28]։ Նա նաև առաջինն է, որ մտապահել է 3000-ից ավել տասական համակարգի թվանշաններ՝ մեկ ժամում[29]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Special Titles | International Association of Memory Statistics». www.iam-stats.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 7-ին.
  2. 2,0 2,1 Jordyn Taylor, "The Person With the World's Best Memory Is a Millennial From the US", in Mic (media company), March 2016.
  3. 3,0 3,1 3,2 Callie Bryant, "World Memory Champion, Oxford Native Alex Mullen Teaches Memorization", in HottyToddy.com, February 02, 2016.
  4. Pettus, Gary (2015 թ․ դեկտեմբերի 18). «UMMC student wins world memory challenge». The Clarion Ledger. Jackson, Mississippi.
  5. «World Memory Championships 2016 (Combined) | World Memory Championships». www.worldmemorychampionships.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 2-ին.
  6. 6,0 6,1 6,2 «World Ranking | International Association of Memory Statistics». www.iam-stats.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 5-ին.
  7. «2016 Final Top 9 MA Rankings | USA Memory Championship». www.usamemorychampionship.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 10-ին.
  8. «Home | Mullen Memory». www.mullenmemory.com. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29-ին.
  9. 9,0 9,1 Gary Pettus, Memory Serves Alex Mullen, New World Mental Athlete Champion", in University of Mississippi News, January 28, 2016.
  10. "Oxford High School National Merit Finalists", 2010.
  11. "Intel ISEF 2010 Grand Awards Ceremony"(չաշխատող հղում), May 14, 2010.
  12. "2014 JHU Engineering Convocation Awards Ceremony" Արխիվացված 2015-07-01 Wayback Machine, May 5, 2014.
  13. «World Memory Championships 2015 | International Association of Memory Statistics». www.iam-stats.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 7-ին.
  14. «World Memory Championships | World Memory Statistics». www.world-memory-statistics.com. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 21-ին.
  15. «Grandmasters | World Memory Statistics». www.world-memory-statistics.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 7-ին.
  16. «2016 Final Top 9 MA Rankings | USA Memory Championship». www.usamemorychampionship.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 10-ին.
  17. List of USA Memory Champions
  18. «IAM US Open 2016 | International Association of Memory Statistics». www.iam-stats.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 7-ին.
  19. «International Memoriad Las Vegas-2016 Results | Memoriad». www.memoriad.com. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 29-ին.
  20. «IAM European Open 2016 | International Association of Memory Statistics». www.iam-stats.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 6-ին.
  21. «World Memory Championships 2016 (Combined) | World Memory Championships». www.worldmemorychampionships.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 2-ին.
  22. «International Association of Memory Statistics». www.iam-stats.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 7-ին.
  23. «World Ranking | International Association of Memory Statistics». www.iam-stats.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 7-ին.
  24. «World Records | International Association of Memory Statistics». www.iam-stats.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 7-ին.
  25. «5 Minute Numbers Record | International Association of Memory Statistics». www.iam-stats.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 7-ին.
  26. «Simon Reinhard is the 2016 Extreme Memory Champion! | Extreme Memory Tournament». www.extremememorytournament.com. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 7-ին.
  27. «USA Records | International Association of Memory Statistics». www.iam-stats.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 7-ին.
  28. «5 minute "Speed" Cards Record | International Association of Memory Statistics». www.iam-stats.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 7-ին.
  29. «60 Minute/Hour Numbers Record | International Association of Memory Statistics». www.iam-stats.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 26-ին.