Ալեքս Էնրիկե դա Սիլվա

ֆուտբոլիստ

Ալեքս Էնրիկե դա Սիլվա (պորտ.՝ Alex Henrique da Silva, հունվարի 6, 1982(1982-01-06)[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ, կամ պարզապես Ալեքս), հայ և բրազիլացի ֆուտբոլիստ, «Միկա» ֆուտբոլային ակումբի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան։

Ալեքս Էնրիկե դա Սիլվա
Քաղաքացիությունը  Բրազիլիա և  Հայաստան
Ծննդյան ամսաթիվ հունվարի 6, 1982(1982-01-06)[1][2] (42 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 184 սանտիմետր
Քաշ 77 կիլոգրամ
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Միկա
Համար 22
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2001-2005 Բրազիլիա Բոտաֆոգո
2005-2006 Բրազիլիա Սան-Կառլոս
2006-մ․հ․ Հայաստան Միկա 203 (32)
2008  Ռուսաստան Վոլգա (Ուլյանովսկ) 16 (1)
Ազգային հավաքական
2014-մ․հ․ Հայաստան Հայաստան 2 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա խմբագրել

Ֆուտբոլային կարիերան սկսել է իր հայրենի Ռիբեյրան Պրետու քաղաքի «Բոտաֆոգո» ակումբում։ 2001 թվականին խաղացել է 4 խաղ Բրազիլիայի Սերիա Ա-ում։ Ալեքսի խաղալու ընթացքում «Բոտաֆոգոն» հանդես է եկել շատ վատ և Սերիա Ա-ից անցել է Սան Պաուլու նահանգի առաջնության ստորին լիգա։ 2005 թվականին Ալեքսը տեղափոխվել է «Սան Կառլոս» ակումբ, որը նույնպես մասնակցում էր Սան Պաուլու նահանգի առաջնությանը։

2006 թվականին Ալեքսն իր հայրենակից Կլեբերի հետ տեղափոխվել է հայկական «Միկա»։ Հայաստանի առաջնությունում նրա դեբյուտային խաղը կայացել է 2006-ի ապրիլի 14-ին. նա մասնակցել է «Շիրակի» հետ հանդիպմանը։ Ալեքսը միանգամից դարձել է ակումբի հիմնական խաղացող և իր առաջին մրցաշրջանում դարձել է երկրի գավաթակիր և սուպերգավաթի և Հայաստանի առաջնության բրոնզե մեդալակիր։

2008 թվականին «Միկայի» նախկին մարզիչ Արմեն Ադամյանը, ով աշխատում էր Ուլյանովսկի «Վոլգայում» որպես ավագ մարզիչ, Ալեքսին հրավիրել է ռուսական ակումբ։ Նոր ակումբի կազմում բրազիլացին իր նորամուտը նշել է 2008 թվականի օգոստոսի 13 «Անժիի» դեմ խաղում։ Ռուսաստանի առաջին դիվիզիոնում նա վարձավճարով անցկացրել է կես մրցաշրջանում՝ խաղալով 16 խաղ և խփելով 1 գոլ։ Դրանից հետո նա վերադարձել է «Միկա»։

2014 թվականի դրությամբ՝ Ալեքսին է պատկանում ռեկորդը «Միկայի» կազմում անցկացրած խաղերի թվով՝ 203 խաղ Հայաստանի առաջնությունում։ 2012 թվականի վերջին նա այս ցուցանիշով առաջ է անցել Հրաչյա Միքայելյանից։ «Միկայի» կազմում Ալեքսը դարձել է Հայաստանի գավաթակիր (2006, 2011) և երկրի առաջնության արծաթե մեդալակիր։

Միջազգային կարիերա խմբագրել

2014 թվականին Ալեքսն ստացել է Հայաստանի քաղաքացիություն և սկսել հանդես գալ երկրի հավաքականում։ Նույն թվականի մայիսի 27-ին նա նշել է իր նորամուտը Հայաստանի ազգային հավաքականի կազմում՝ մասնակցելով ԱՄԷ հավաքականի դեմ խաղին (4:3)[3]։

Անձնական կյանք խմբագրել

Կինը՝ Լիջա, դուստրը՝ Բեատրիս, որդին՝ Իկարո։

Ալեքսը տիրապետում է մի քանի լեզուների, այդ թվում ՝ հայերեն և անգլերեն, մի քիչ խոսում է ռուսերեն[4]։

Վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն[5]։
Մրցաշրջան Ակումբ Ձեռքբերումներ Լիգա Գավաթ Այլ Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
2006 Միկա Հայաստանի առաջնություն 27 6 2 0 29 6
2007 26 8 4 1 30 9
2008 11 0 1 0 12 0
2008 Վոլգա Առաջին դիվիզիոն 16 1 - 16 1
2009 Միկա Հայաստանի առաջնություն 24 5 2 0 26 5
2010 27 3 3 0 2 0 32 3
2011 24 3 7 1 2 0 31 4
2012-13 38 4 6 0 - 42 4
2013-14 26 3 4 0 2 0 32 3
Ընդհանուր Հայաստան 203 32 20 0 15 1 218 33
Ռուսաստան 16 1 0 0 16 1
Ընդհանուր 219 32 20 0 15 1 254 34

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. Протокол матча ОАЭ-Армения. soccerway.com
  4. АРМЯНСКИЙ БРАЗИЛЕЦ в Ульяновске
  5. «Alex Henrique da Silva». www.national-football-teams.com. national-football-teams. Վերցված է 2014 թ․ հունիսի 30-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքս Էնրիկե դա Սիլվա» հոդվածին։