Ալեքսեյ Օրժել
Ալեքսեյ Օրժել (ուկրաիներեն՝ Олексій Анатолійович Оржель; հունվարի 26, 1984, Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի հասարակական և քաղաքական գործիչ։ Վառելիքաէներգետիկ համալիրի փորձագետ։ Արդյունավետ կարգավորման գրասենյակի «Էներգետիկա» հատվածի ղեկավար (BRDO)[1]։
Ալեքսեյ Օրժել | |
Կուսակցություն՝ | Ժողովրդի ծառա |
---|---|
Կրթություն՝ | Կիևի պոլիտեխնիկական ինստիտուտ |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և պետական ծառայող |
Ծննդյան օր | հունվարի 26, 1984 (40 տարեկան) |
Ծննդավայր | Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Ուկրաինայի 9-րդ գումարման Ժողովրդական պատգամավոր «Ժողովրդի ծառա» կուսակցությունից[2]։ 2019 թվականի օգոստոսի 29-ից էներգետիկայի և շրջակա միջավայրի պաշտպանության նախարար
Կենսագրություն
խմբագրելԱվարտել Է Կիևի պոլիտեխնիկական ինստիտուտի էներգախնայողության և էներգոմենեջմենտի ինստիտուտը, ստացել «էներգետիկ Մենեջմենթ» մասնագիտության մագիստրոսի աստիճան։ Մասնակցել է մասնագիտացված կոնֆերանսների և սեմինարների[3]։
2006 թվականից մինչև 2014 թվականը աշխատել է էներգետիկայի ոլորտում ազգային կարգավորչի տարբեր պաշտոններում։ 2014 թվականից աշխատում է մասնավոր հատվածում[3]։
Ուկրաինայի վերականգնվող էներգետիկայի ասոցիացիայի նախագահ[4]։
«Ժողովրդի ծառա» կուսակցության ժողովրդական պատգամավորների թեկնածու 2019 թվականի խորհրդարանական ընտրություններում, 16-րդը՝ ցուցակում[5][6]։
2019 թվականի օգոստոսի 29-ից էներգետիկայի և շրջակա միջավայրի պաշտպանության նախարար Գոնչարուկի կառավարությունում[7]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Офіс ефективного регулювання(ուկր.)
- ↑ Новая Верховная Рада: кто прошел в парламент 24 Канал (28 августа 2019)
- ↑ 3,0 3,1 Список депутатів від партії «Cлуга Народу» Արխիվացված 2019-08-08 Wayback Machine(ուկր.)
- ↑ Рынок электроэнергии — не для всех Экономическая правда (5 февраля 2019)
- ↑ Первые 40 номеров списка партии "Слуги народа": кто они Интерфакс-Украина (10.06.2019)
- ↑ Відомості про кандидата в народні депутати України(ուկր.)
- ↑ Рада утвердила состав нового Кабмина (список) РБК-Украина (29.08.2019)
Արտաքին հղումներ
խմբագրել- Алексея Оржеля Ֆեյսբուքում
- Верховна Рада України Արխիվացված 2019-08-30 Wayback Machine(ուկր.)
- Оржель Алексей Анатольевич Слово и Дело
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսեյ Օրժել» հոդվածին։ |