Ալեքսեյ Պապովյան

հայ քանդակագործ

Ալեքսեյ Սերգեյի Պապովյան (փետրվարի 26, 1941(1941-02-26), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քանդակագործ։

Ալեքսեյ Պապովյան
Ծնվել էփետրվարի 26, 1941(1941-02-26) (83 տարեկան)
ԾննդավայրԲաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1971)
Ստեղծագործություն(ներ)Հուշարձան Նժդեհին
Մասնագիտությունքանդակագործ
ԱնդամությունՀայաստանի նկարիչների միություն

Կենսագրություն խմբագրել

1971 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1972 թվականից հանրապետական, համամիութենական և միջազգային ցուցահանդեսների, սիմպոզիումների և բիենալեների մշտական մասնակից (Հայաստան, Ռուսաստան, Գերմանիա, Ֆրանսիա, Սուդան, Բալթյան երկրներ, Հունգարիա, Լեռնային Ղարաբաղ և այլն)։ 1974 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է։

Ստեղծագործություններ խմբագրել

Գրոտեսկի, այլաբանության, կերպարանափոխության միջոցներով Պապովյանը հասել է դրամատիկ երանգների, շոշափել բարոյաէթիկական խնդիրներ[1]։

  • «Ցուլ», 1974, բրոնզ
  • «Կերպարանափոխություն», 1979
  • «Պրոմեթևս», 1970-1980, թրծակավ
  • «Քաջ Նազար», 1970-1980, թրծակավ
  • «Հեծյալը», 1970-1980, թրծակավ
  • «Այծքաղ», 1994, բրոնզ
  • «Արագիլ», 1994, բրոնզ

Աշխատանքները գտնվում են Ժամանակակից արվեստի թանգարանում (Երևան), Հայաստանի ազգային պատկերասրահում (Երևան)[2], Վանաձորի գեղարվեստի թանգարանում (Հայաստան), «Վալուա» պատկերասրահում (Փարիզ), Տրետյակովյան պատկերասրահում (Մոսկվա), Երևանի, Ռիգայի, Մոսկվայի, Փարիզի, Բուդապեշտի և այլ մասնավոր հավաքածուներում[3]։

Ցուցահանդեսներ խմբագրել

Անհատական ցուցահանդեսներ խմբագրել

  • 1980 Ֆիզիկայի ինստիտուտ (Երևան)
  • 1991 «Yanc» ակումբ (Փարիզ)
  • 1996 Հայաստանի նկարիչների միություն (Երևան)
  • 1996 Հայաստանի դեսպանատուն (Փարիզ)
  • 1999 «Art Present» պատկերասրահ (Փարիզ)
  • 2000 Արվեստների կենտրոն (Ուլմ, Գերմանիա)
  • 2002 A.L.B.A. (Փարիզ)

Մրցանակներ խմբագրել

  • 1973 «Քանդակագործություն և գույներ» համամիութենական ցուցահանդեսում արժանացել է բրոնզե շքանշանի (Մոսկվա)
  • 1986 Զինտարիայում կայացած միջազգային սիմպոզիումում արժանացել է դիպլոմի (Լատվիա)

Գրականություն խմբագրել

  • Պողոս Հայթայան, Պապովյան, Ալեքսեյ, Հայ քանդակագործների կյանքն ու գործը։ Երևան, 2008[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  2. «Պապովյան Ալեքսեյ Սերգեյի | Նոյան տապան - Շտեմարան - Հավաքածու - Հայաստանի ազգային պատկերասրահ». www.gallery.am. Վերցված է 2019 թ․ փետրվարի 26-ին.
  3. «Պապովյան Ալեքսեյ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 31-ին.
  4. Հայթայան, Պողոս, ed. (2006). Ալեքսեյ Պապովյան։ Քանդակագործ. Երևան: Ա. հ.