Ալեքսեյ Նովիկով
Ալեքսեյ Նովիկով (ռուս.՝ Алексе́й Алексе́евич Но́виков, օգոստոսի 13, 1960), ռուս դիվանագետ։ Արտակարգ և լիազոր դեսպան։
Ալեքսեյ Նովիկով | |
Կրթություն՝ | Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ |
---|---|
Մասնագիտություն՝ | դիվանագետ |
Ծննդյան օր | օգոստոսի 13, 1960 (64 տարեկան) |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Կենսագրություն
խմբագրել1987 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանը և ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության բարձրագույն դիվանագիտական դպրոցը։ Տիրապետում է հինդիին, ուրդուին, սերբերենին և անգլերենին։
1987 թվականից զբաղվում է դիվանագիտական գործունեությամբ։
1987-1992 թվականներին՝ Նեպալում Խորհրդային Միության դեսպանատան աշխատակից։
1994-1999 թվականներին՝ Նյու Յորքում ՄԱԿ-ի Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցչության երկրորդ, առաջին քարտուղար։
1999-2002 թվականներին՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության միջազգային կազմակերպությունների վարչության խորհրդական, գլխավոր քարտուղարություն (դեպարտամենտ)։
2002-2007 թվականներին՝ Նյու Յորքում ՄԱԿ-ի Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցչության խորհրդական, գլխավոր խորհրդական։
2007-2010 թվականներին՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության կադրերի դեպարտամենտի բաժնի պետ։
2010-2015 թվականներին՝ Մումբայում Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոս։
2015-2019 թվականներին՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության կադրերի դեպարտամենտի տնօրենի տեղակալ։
2019 թվականի հուլիսի 15-ից Նեպալում հանդիսանում է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1]։
Անձնական կյանք
խմբագրելԱմուսնացած է, ունի մեկ որդի և մեկ դուստր։
Դիվանագիտական աստիճան
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Указ Президента Российской Федерации от 05.07.2019 г. № 323 «О Чрезвычайном и Полномочном После Российской Федерации в Федеративной Демократической Республике Непал»
- ↑ Указ Президента Российской Федерации от 30.07.2012 г. № 1087 «О присвоении дипломатических рангов»
- ↑ Указ Президента Российской Федерации от 29.05.2015 г. № 275 «О присвоении дипломатических рангов»
- ↑ Указ Президента Российской Федерации от 07.02.2020 № 101 «О присвоении дипломатических рангов»