Ալեքսեյ Կվասով (ռուս.՝ Алексе́й Григо́рьевич Ква́сов, ապրիլի 10, 1956(1956-04-10), Քիշնև, Մոլդովական ԽՍՀ, ԽՍՀՄ), ռուսական դիվանագետ։

Ալեքսեյ Կվասով
 
Կրթություն՝ ՄՊՀ տնտեսագիտության ֆակուլտետ
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր ապրիլի 10, 1956(1956-04-10) (68 տարեկան)
Ծննդավայր Քիշնև, Մոլդովական ԽՍՀ, ԽՍՀՄ
 
Պարգևներ
Բարեկամության շքանշան

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը (1978), ԽՍՀՄ ԳԱ ԱՄՆ-ի և Կանադայի ինստիտուտի ասպիրանտուրան (1981) և ԽՍՀՄ ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիային կից որակավորման բարձրացման ֆակուլտետը (1991)։ Տիրապետում է անգլերեն, իսպաներեն և ֆրանսերեն լեզուներին։

  • 1978-1990 թվականներին՝ ԽՍՀՄ ԳԱ ԱՄՆ-ի և Կանադայի ինստիտուտի աշխատակից։
  • 1991-1996 թվականներին՝ Ռուսաստանի ԱԳՆ Հյուսիսային Ամերիկայի դեպարտամենտի տնօրենի առաջին տեղակալ։
  • 1996 թվականի հունիսի 5-ից[1]-2000 թվականի օգոստոսի 12-ը[2]՝ Չիլիում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան
  • 2000-2002 թվականներին՝ Ռուսաստանի ԱԳՆ Հյուսիսային Ամերիկայի դեպարտամենտի տնտեսական բաժնի տնօրենի տեղակալ, տնտեսական բաժնի պետ։
  • 2002-2010 թվականներին՝ Ռուսաստանի կողմից Վերակառուցման և զարգացման միջազգային բանկում և ներդրումների երաշխիքների բազմակողմանի գործակալությունում գործադիր տնօրեն։
  • 2011 թվականին՝ Ռուսաստանի կառավարության և ֆինանսների նախարարի տեղակալի խորհրդական։
  • 2012 թվականից՝ Ռուսաստանի նախագահի աշխատակազմի փորձագիտական վարչության պետի տեղակալ, «Մեծ ութնյակում» Ռուսաստանի նախագահի ներկայացուցիչ։

Ամուսնացած է։ Ունի դուստր։

Դիվանագիտական աստիճան խմբագրել

  • 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (1995 թվականի դեկտեմբերի 10)[3]։
  • 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2000 թվականի օգոստոսի 8)[4]։

Պարգևներ խմբագրել

  • Բարեկամության շքանշան (2007 թվականի սեպտեմբերի 24)՝ Ձեռք բերված աշխատանքային հաջողությունների և երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Указ Президента Российской Федерации от 05.06.1996 № 808 «О назначении Квасова А.Г. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Республике Чили»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 30-ին.
  2. «Указ Президента Российской Федерации от 12.08.2000 № 1493 «О Квасове А.Г.»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 30-ին.
  3. «Указ Президента СССР от 10.12.1995 № 1241 «О присвоении дипломатических рангов»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 30-ին.
  4. «Указ Президента Российской Федерации от 08.08.2000 № 1460 «О присвоении дипломатических рангов»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 30-ին.
  5. «Указ Президента Российской Федерации от 24.09.2007 № 1241 «О награждении государственными наградами Российской Федерации»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 30-ին.

Արտաքին հղումներ խմբագրել