Ալեքսեյ Եվգենևիչ Գասիլին (ռուս.՝ Алексей Евгеньевич Гасилин, մարտի 1, 1996(1996-03-01)[1][2], Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), ռուս ֆուտբոլիստ։ «Տոմ» ակումբի խաղացող։ Հանդես է գալիս հարձակվողի դիրքում։ 2013 թվականին դարձել է Եվրոպայի պատանեկան առաջնության հաղթող Ռուսաստանի մինչև 17 տարեկանների պատանեկան թիմի կազմում։

Ալեքսեյ Գասիլին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ մարտի 1, 1996(1996-03-01)[1][2] (28 տարեկան)
Ծննդավայր Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
Հասակ 183 սանտիմետր
Քաշ 78 կիլոգրամ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ռուսաստան Տոմ
Համար 11
Պատանեկան կարիերա
Ռուսաստան Սմենա
Ռուսաստան Զենիթ (ՍՊԲ)
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2013-2016 Ռուսաստան Զենիթ (ՍՊԲ) 1 (0)
2015-2016  Գերմանիա Շալկե 04 II 33 (14)
2016  Ռուսաստան Զենիթ-2 19 (8)
2017-2018 Ռուսաստան Ամկար 19 (0)
2018 Պորտուգալիա Ակադեմիկու դե Վիզեու 9 (1)
2019— Ռուսաստան Տոմ 6 (2)
Ազգային հավաքական
2012 Ռուսաստան Ռուսաստան (մինչև 16) 6 (2)
2013 Ռուսաստան Ռուսաստան (մինչև 17) 4 (1)
2015 Ռուսաստան Ռուսաստան (մինչև 19) 7 (3)
2015-2018 Ռուսաստան Ռուսաստան (մինչև 21) 12 (3)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 13 ապրիլի, 2019:

Կարիրեա խմբագրել

Ակումբային խմբագրել

Գասիլինի առաջին ակումբը դարձել է Սանկտ Պետերբուրգի «Սմենան», որտեղ նրա առաջին մարզիչը եղել է Ալեքսանդր Պետրովիչ Սմիկովը[3]։ 2013 թվականի մայիսի 26-ին կատարել է իր նորամուտը «Զենիթի» հիմնական կազմում՝ Ռուսաստանի առաջնության 30-րդ տուրի՝ «Ամկար» ակումբի դեմ խաղի 46-րդ րոպեին փոխարինելով Ալեքսանդր Կերժակովին 46-րդ րոպեին[4]։

2015 թվականի հուլիսի 31-ին վարձավճարային հիմունքներով տեղափոխվել է գերմանական Գելզենկիրխենի «Շալկե 04» ակումբ[5]։ Սեպտեմբերի 4-ին ընդգրկվել է թիմի հայտացուցակում՝ մասնակցելու Եվրոպայի լիգային[6], սակայն մինչև ամսվա վերջ խաղացել է միայն «Շալկե 04»-ի երկրորդ կազմում, որը հանդես էր գալիս «Արևմուտք» տարածաշրջանյին լիգայում՝ գերմանական 4-րդ դիվիզիոնում։ Գասիլինն «Շալկե 04» ակումբի երկրորդ կազմում հանդես է եկել Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հատուկ թույլտվությամբ, քանի որ արտասահմանցիները իրավունք չունեն խաղալու երկրորդ կազմերում։ 2015/16 մրցաշրջանի ավարտին Գասիլինն ստիպված է եղել հեռանալ ակումբից, որովհետև ֆեդերացիան մերժել է տալ թույլտվություն հաջորդ մրցաշրջանի համար[7]։ Նա վերադարձել է «Զենիթ», որի հետ պայմանագրի ավարտին դեռ մեկ տարի կար[8]։

2016 թվականի սեպտեմբերի 22-ին Ռուսաստանի գավաթի խաղարակության՝ «Տամբով» ակումբի դեմ խաղում խաղադաշտ է դուրս եկել «Զենիթի» կազմում՝ հանդիպման 68-րդ րոպեին փոխարինելով Ռոբերտ Մակին։ Աչքի է ընկել գոլային փոխանցմամբ և կանոնների խախտումով, որի համար նշանակվել է տասնմեկ մետրանոց և ստացել է դեղին քարտ[9]։

2017 թվականի փետրվարի 23-ին երեքուկես տարով պայմանագիր է կնքել Պերմի «Ամկար» ակումբի հետ[10]։ Նորամուտը թիմի հիմնական կազմում կատարել է մարտի 5-ին՝ դուրս գալով փոխարինման «Ուրալ» ակումբի դեմ խաղում։

Հավաքականում խմբագրել

Չի մասնակցել 2013 թվականի Եվրոպայի մինչև 17 տարեկանների պատանեկան առաջնության ընտրությանը, սակայն թիմի մարզիչ Դմիտրի Խոմուխայի կողմից հրավիրվել է մասնակցելու մրցաշարի եզրափակիչ հատվածին, որն անցկացվել է Սլովակիայում։ Առաջնությունում մասնակցել է 4 խաղի՝ թիմի հետ հասնելով մինչև եզրափակիչ, որտեղ Ռուսաստանի հավաքականը տասնմեկ մետրանոցների շարքում հաղթել է Իտալիայի հավաքականին և իր պատմության մեջ 3-րդ անգամ դարձել Եվրոպայի չեմպիոն։ Գասիլինի տասնմեկ մետրանոցից հարվածը հետ է մղել դարպասապահ Սիմոնե Սկուֆետը։ Իր միակ գոլը Գասիլինը խփել է խմբային փուլի՝ Իտալիայի դեմ խաղում (1:1)։

Վիճակագրություն խմբագրել

Ակումբային խմբագրել

7 года.-ի դրությամբ
Ելույթներ Լիգա Գավաթ Եվրագավաթ Այլ Ընդհանուր
Ակումբ Լիգա Մրցաշրջան Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
  Զենիթ Պրեմիեր լիգա 2012/13 1 0 0 0 0 0 0 0 1 0
2013/14 0 0 0 0 0 0 0 0 0 0
2014/15 0 0 0 0 0 0 0 0 0 0
2016/17 0 0 1 0 0 0 0 0 1 0
Ընդհանուր 1 0 1 0 0 0 0 0 2 0
   Շալկե 04 Տարած․ լիգա 2015/16 33 14 0 0 0 0 0 0 33 14
Ընդհանուր 33 14 0 0 0 0 0 0 33 14
   Զենիթ-2 ՖԱԼ 2016/17 19 8 0 0 0 0 0 0 19 8
Ընդհանուր 19 8 0 0 0 0 0 0 19 8
  Ամկար Պրեմիեր լիգա 2016/17 13 0 0 0 0 0 0 0 13 0
2017/18 6 0 0 0 0 0 0 0 6 0
Ընդհանուր 19 0 0 0 0 0 0 0 19 0
  Ակադեմիկու դե Վիզեու Սեգունդա 2018/19 9 1 0 0 0 0 0 0 9 1
Ընդհանուր 9 1 0 0 0 0 0 0 9 1
  Տոմ ՖԱԼ 2018/19 5 2 0 0 0 0 0 0 5 2
Ընդհանուր 5 2 0 0 0 0 0 0 5 2
Ամբողջ կարիերա 86 25 1 0 0 0 0 0 87 25

Ձեռքբերումներ խմբագրել

Ռուսաստանի հավաքական
  • Եվրոպայի մինչև 17 տարեկանների պատանեկան առաջնության հաղթող - 2013
  • Եվրոպայի մինչև 19 տարեկանների պատանեկան առաջնության արծաթե մեդալակիր - 2015
«Զենիթ»
  • Ռուսաստանի առաջնության արծաթե մեդալակիր - 2012/13

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «Алексей Гасилин». РФС. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 22-ին.
  4. «Амкар (Пермь) 0:0 Зенит (Санкт-Петербург)» (ռուսերեն). Чемпионат.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 26-ին.
  5. «Нападающий «Зенита» Алексей Гасилин на правах аренды перешел в «Шальке»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 18-ին.
  6. ГАСИЛИН ПОПАЛ В ЗАЯВКУ «ШАЛЬКЕ» НА ЛИГУ ЕВРОПЫ
  7. «ШАЛЬКЕ» НЕ ПРОДЛИТ КОНТРАКТ С ГАСИЛИНЫМ ИЗ-ЗА ФЕДЕРАЦИИ ФУТБОЛА ГЕРМАНИИ
  8. Гасилин вернется в «Зенит»
  9. «Тамбов – Зенит 0 : 5 22 сентября 2016, четверг. 14:00 МСК текстовая онлайн трансляция - Футбол. Кубок России». www.championat.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 23-ին.
  10. ФК «Амкар» заключил контракт с форвардом Гасилиным на 3,5 года — Резвухин

Արտաքին հղումներ խմբագրել