Սիմոնե Սկուֆետ

իտալացի ֆուտբոլիստ

Սիմոնե Սկուֆետ (իտալ.՝ Simone Scuffet, մայիսի 31, 1996(1996-05-31)[1][2], Ուդինե, Իտալիա), իտալացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ուդինեզեի կազմում։ Խաղում է դարպասապահի դիրքում[3]։

Սիմոնե Սկուֆետ
Simone Scuffet
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Իտալիա Իտալիա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 31, 1996(1996-05-31)[1][2] (27 տարեկան)
Ծննդավայր Ուդինե, Իտալիա
Հասակ 193 սմ
Քաշ 75 կգ
Դիրք դարպասապահ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Ուդինեզե
Համար 22
Պատանեկան կարիերա
2002-2004 Իտալիա Ավրորա Բուոնոկվիստո
2004-2005 Իտալիա Մոյմակո
2005-2006 Իտալիա Ուդինեզե
2006-2007 Իտալիա Դոնաթելո Կալչո
2007-2013 Իտալիա Ուդինեզե
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2013-ներկա Իտալիա Ուդինեզե 32 (0)
2015-2016   Իտալիա Կոմո 35 (0)
Ազգային հավաքական
2013 Իտալիա Իտալիա Մ17 19 (0)
2013 Իտալիա Իտալիա Մ18 5 (0)
2014-2015 Իտալիա Իտալիա Մ19 12 (0)
2016 Իտալիա Իտալիա Մ20 2 (0)
2015-2018 Իտալիա Իտալիա Մ21 7 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոսի 30-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ օգոստոսի 30-ի, 2018

Ակումբային կարիերա խմբագրել

Ուդինեզե խմբագրել

Սկուֆետը Ուդինեզեի ակադեմիայի սան է։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2014 թվականի փետրվարի 1-ին՝ Բոլոնյայի դեմ խաղում[4][5]։ Հունիսի 9-ին նա երկարաձգեց իր պայմանագիրը Ուդինեզեի հետ 5 տարով[6]։ 2014-15 մրցաշրջանում Սկուֆետը դարձավ թիմի երկրորդ դարպասապահը՝ Օրեստիս Կարնեզիսից հետո։ 2015 թվականի օգոստոսի 6-ին իտալացին 1 տարվա վարձավճարով միացավ Կոմոյին[7][8]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց սեպտեմբերի 12-ին՝ Լիվորնոյի դեմ խաղում[9]։ Կոմոյի կազմում Սկուֆետը անցկացրեց 35 հանդիպում՝ բաց թողելով 52 գնդակ և 4 խաղում պահելով իր դարպասը անառիկ։

2018-19 մրցաշրջանում Սկուֆետը դարձավ Ուդինեզեի հիմնական դարպասապահը։

Միջազգային կարիերա խմբագրել

Սկուֆետը ներկայացրել է Իտալիան բոլոր տարիքային երիտասարդական հավաքականներում։ 2013 թվականին նա մինչև 17 տարեկանների հավաքականի կազմում մասնացկեց Եվրոպայի առաջնությանը՝ անցկացնելով 5 հանդիպում[10], իսկ Իտալիան հասավ մրցաշարի եզրափակիչ, որտեղ հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում պարտվեց Ռուսաստանին[11][12]։ 2013 թվականին Սկուֆետը մասնակցեց աշխարհի Մ17 առաջնությանը՝ անցկացնելով 4 հանդիպում[13]։ Առաջնության 1/8 եզրափակչում Իտալիան պարտվեց Մեքսիկային[14][15]։ 2017 թվականին Սկուֆետը Մ21 հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը[16], սակայն չանցկացրեց ոչ մի հանդիպում[17], իսկ Իտալիան դուրս մնաց կիսաեզրափակչում՝ 3-1 հաշվով պարտվելով Իսպանիային[18][19]։

Իտալիայի ազգային հավաքական Սկուֆետը առաջին անգամ հրավիրվեց 2017 թվականի հունիսին՝ Ուրուգվայի և Լիխտենշտայնի դեմ խաղերի համար[20][21], սակայն այս խաղերում խաղադաշտ դուրս չեկավ[22][23]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2018 թվականի օգոստոսի 30-ի դրությամբ[24]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ուդինեզե 2013–14 Սերիա A 16 0 2 0 18 0
2014–15 2 0 3 0 5 0
2016–17 6 0 0 0 6 0
2017–18 6 0 3 0 9 0
2018–19 2 0 0 0 2 0
Ընդհանուր 32 0 8 0 0 0 40 0
Կոմո (վարձավճար) 2015–16 Սերիա B 35 0 0 0 35 0
Կարիերայի ընդհանուր 67 0 8 0 0 0 75 0

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «Italy - S. Scuffet - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 30-ին.
  4. «Bologna FC 1909 - Udinese Calcio, Feb 1, 2014 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 30-ին.
  5. «Bologna vs. Udinese - Football Match Report - February 1, 2014 - ESPN». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 30-ին.
  6. «Udinese: Scuffet rinnova fino al 2019 - Ultima Ora». ANSA.it (իտալերեն). 2014 թ․ հունիսի 9. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 30-ին.
  7. «Scuffet and Bessa join Como | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 30-ին.
  8. «Como sign Udinese goalkeeper on loan | Forza Italian Football». forzaitalianfootball.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 30-ին.
  9. «Como 1907 - AS Livorno, Sep 12, 2015 - Serie B - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 30-ին.
  10. uefa.com. «Under-17 - Technical report - Team analysis - Italy – UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 30-ին.
  11. «Italy U17 - Russia U17, May 17, 2013 - U17-Europameisterschaft 2013 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 30-ին.
  12. UEFA.com. «Under-17 - Italy-Russia». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 30-ին.
  13. FIFA.com. «FIFA U-17 World Cup UAE 2013 - Teams - Italy - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 30-ին.(չաշխատող հղում)
  14. «Italy U17 - Mexico U17, Oct 28, 2013 - 2013 FIFA U-17 World Cup - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 30-ին.
  15. FIFA.com. «Italy feel revived Mexico's sting». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 30-ին.
  16. «U21: Italy squad for Euros named | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 30-ին.
  17. uefa.com. «Under-21 2017 - History - Italy – UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 30-ին.
  18. «Spain U21 - Italy U21, Jun 27, 2017 - 2017 European Under-21 Football Championship - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 30-ին.
  19. uefa.com. «Under-21 2017 - History - Spain-Italy – UEFA.com». Uefa.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 30-ին.
  20. «Brazilian-born Emerson given Italy call». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 30-ին.
  21. «Italy squad: Balotelli snubbed as El Shaarawy and Montolivo earn recalls | Goal.com» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 30-ին.(չաշխատող հղում)
  22. «Italy - Uruguay, Jun 7, 2017 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 30-ին.
  23. «Italy - Liechtenstein, Jun 11, 2017 - World Cup qualification Europe - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 30-ին.
  24. «Simone Scuffet». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 30-ին.

Արտաքին հղումներ խմբագրել