Ալեքսան (Ալեքսանդր) Ավետիսովիչ Նալբանդյան (ռուս.՝ Алекса́н (Алекса́ндр) Авети́сович Налбандя́н, ապրիլի 18, 1971(1971-04-18), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), խորհրդային հայ բռնցքամարտիկ, ԽՍՀՄ ժողովուրդների ամառային սպարտակիադայի 1991 թվականի հաղթող, Ռուսաստանի չեմպիոն (1997), աշխարհի առաջնության մեդալակիր (1999), Ամառային օլիմպիական խաղեր 2004-ի մասնակից, Միջազգային կարգի ԽՍՀՄ սպորտի վարպետ (1991)։

Ալեքսան Նալբանդյան
Ընդհանուր տեղեկություններ
Քաղաքացիություն ԽՍՀՄ,  Հայաստան և  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվապրիլի 18, 1971(1971-04-18) (53 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՄարզիչՅՈՒ.Ա՚.Ներսիսյան, Ա.Մ.Մինոսյան

Կենսագրություն խմբագրել

Ալեքսան Նալբանդյանը ծնվել է 1971 թվականի ապրիլի 18-ին Երևանում։ Բռնցքամարտով սկսել է զբաղվել 11 տարեկան հասակում Հենրիկ Թադևոսյանի ղեկավարության ներքո։ 1984 թվականից մարզվել է Յուրի Ներսիսյանի մոտ։ 1991 թվականին դարձել է ԽՍՀՄ առաջնության բրոնզե մրցանակակիր և ԽՍՀՄ ժողովուրդների ամառային սպարտակիադայի 1991 թվականի հաղթող, մասնակցել 1991 թվականին Սիդնեյում անցկացվող առաջնությանը։

1993-1994 թթ.-ին խաղացել է Հայաստանի հավաքականի կազմում։ 1994 թվականի վերջին տեղափոխվել է Ռուսաստանի Սոչի քաղաք, որտեղ շարունակել է զբաղվել բռնցքամարտով Արչիլ Մարտիրոսյանի մոտ։ 1998-2002 թթ. ապրել է Կրասնոդարում։ 1990-ական թվականների երկրորդ կեսին առաջին թեթև քաշային կարգի առաջատար բռնցքամարտիկ, 1997 թվականին դարձել Ռուսաստանի չեմպիոն, Նյու Յորքի բարի կամքի խաղերի արծաթե մեդալակիր, Հյուսթոնի 1999 թվականի համաշխարհային մրցաշարի բրոնզե մեդալակիր։

2002 թվականին Ալեքսան Նալբանդյանը վերադարձել է Հայաստան և կրկին հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո։ 2004 թվականին մասնակցել է Եվրոպայի սիրողական բռնցքամարտի առաջնությանը և դարձել միակ հայ բռնցքամարտիկը, ով կարողացել է որակավորվել Աթենքի ամառային օլիմպիական խաղերի համար։ Պարտության է մատնել Ֆրանսիայի և Իրաքի մրցակիցներին, սակայն քառորդ եզրափակչում պարտվել է ականավոր չինացի բռնցքամարտիկ Ցզոու Շիմինին։

2004 թվականին, ավարտելով իր կարիերան, Վլադիմիր Ենգիբարյանի անվան ՀՀ բռնցքամարտի օլիմպիական դպրոցում զբաղվել է մարզչական աշխատանքով։ 2011 թվականից աշխատում է Սոչի քաղաքի մանկապատանեկան բռնցքամարտի մարզադպրոցում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Որոշ աղբյուրներից, հայտնի է Ալեքսանդր Նալբանդյանի ծննդյան ամսաթիվը սխալմամբ նշվում 1971 թվականի սեպտեմբերի 10-ին

Արտաքին հղումներ խմբագրել