Ալեքսանդր Տոկովինին (ռուս.՝ Алекса́ндр Авре́льевич Токови́нин, հոկտեմբերի 12, 1956(1956-10-12), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս դիվանագետ։

Ալեքսանդր Տոկովինին
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր հոկտեմբերի 12, 1956(1956-10-12) (67 տարեկան)
Ծննդավայր Մոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  ԽՍՀՄ և  Ռուսաստան
 
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

1978 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանը։

1978 թվականից զբաղվում է դիվանագիտական գործունեությամբ։

  • 1994 թվականից մինչև 1996 թվականը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի վարչության Իսրայելի և Պաղեստինի բաժնի պետ։
  • 1996-2001 թվականներին Եգիպտոսում եղել է Ռուսաստանի Դաշնության դեսպանատան խորհրդական-դեսպանորդ։
  • 2001-ից մինչև 2004 թվականը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության արտաքին քաղաքական պլանավորման դեպարտամենտի փոխտնօրեն։
  • 2004 թվականի փետրվարի 17-ից մինչև 2008 թվականի օգոստոսի 27-ը Մարոկկոյում եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1][2]։
  • 2008 թվականի նոյեմբերից մինչև 2011 թվականի մայիսը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության արտաքին քաղաքական պլանավորման դեպարտամենտի փոխտնօրեն։
  • 2011 թվականի հունիսի 1-ից մինչև 2016 թվականի հունիսի 16-ը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության արտաքին քաղաքական պլանավորման դեպարտամենտի տնօրեն։
  • 2013 թվականից մինչև 2016 թվականը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության կոլեգիայի անդամ։
  • 2016 թվականի հունիսի 16-ից Բելգիայում հանդիսանում է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[3]։

Անձնական կյանք խմբագրել

Ամուսնացած է, ունի երեք որդի։

Դիվանագիտական աստիճան խմբագրել

  • 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (1998 թվականի հունիսի 2)[4]
  • 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2008 թվականի փետրվարի 11)[5]
  • Արտակարգ և լիազոր դեսպան (2012 թվականի հուլիսի 30)[6]

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Տոկովինին» հոդվածին։