Ալեքսանդր Սպենդիարյանի հուշակոթող

Ալեքսանդր Սպենդիարյանի հուշակոթող, գտնվում է Երևանի Կենտրոն համայնքում՝ Նալբանդյան փողոցի թիվ 21 շենքի՝ Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի դիմաց։ Այդ շենքում Ալեքսանդր Սպենդիարյանն ապրել է կյանքի վերջին տարիներին՝ 1926-1928 թվականներին։ Հուշակոթողը տեղադրվել է 1979 թվականին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում[1]։

Ալեքսանդր Սպենդիարյանի հուշակոթող

Ալեքսանդր Սպենդիարյանի հուշակոթող
Ընդհանուր տեղեկություններ
Կարգավիճակ ՀՀ պետական հուշարձան ID 1.6/46.1
Համայնք Կենտրոն
Գտնվում է Նալբանդյան փողոց 21
Ճարտարապետ(ներ) Ստեփան Քյուրքչյան
Շինարարության ավարտ 1979
Ներկա վիճակ կանգուն


Հուշասյունը քառալեզու փորագրություն ունի. հուշասյան մի նիստին հայերեն ու անգլերեն, մյուսին՝ ֆրանսերեն ու ռուսերեն փաստված է. «Այս տանն ապրել է հայ մեծ կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանը»։ Հուշակոթողի ճարտարապետը Ստեփան Քյուրքչյանն է, քանդակագործը՝ Դավիթ Բաբայանը՝ ներկայումս փարիզաբնակ Դավիթ Երևանցին։ Հուշակոթողի ներկայումս զգալիորեն տարբերվում է իր սկզբնական տարբերակից, քանի որ Դավիթ Երևանցին 2005 թվականին վերակերտել է հուշասյան հարթաքանդակները։

Հեղինակ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան, օբյեկտ № 1.6/46.1