Ալեքսանդր Ռեկունկով
Ալեքսանդր Միխայլովիչ Ռեկունկով (ռուս.՝ Алекса́ндр Миха́йлович Рекунко́в, հոկտեմբերի 27, 1920 կամ 1920, Վերխնեդոնսկի շրջան - մայիսի 23, 1996, Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային իրավաբան։ ԽՄԿԿ անդամ 1940 թվականից։
Ալեքսանդր Ռեկունկով | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 27, 1920 կամ 1920 |
Ծննդավայր | Վերխնեդոնսկի շրջան |
Մահացել է | մայիսի 23, 1996 |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Կունցևսկոե գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Մոսկվայի պետական իրավաբանական ակադեմիա |
Մասնագիտություն | ռազմական գործիչ և քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտե |
Ավարտել է Համամիութենական հեռակա իրավաբանական ինստիտուտը (1952)։ 1941-1945 թվականներին մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ 1946-1958 թվականներին եղել է Ռոստովի մարզի շրջաններում դատախազ, 1960-1971 թվականներին՝ Բրյանսկի, Վորոնեժի մարզերում մարզային դատախազ, 1971 թվականից՝ ՌԽՖՍՀ դատախազ, 1976 թվականից՝ ԽՍՀՄ գլխավոր դատախազի առաջին տեղակալ։ 1981 թվականի փետրվարից ԽՍՀՄ գլխավոր դատախազն էր։ ԽՍՀՄ 10-րդ գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |