Բացել գլխավոր ցանկը

Ալեքսանդր Յակովլևիչ Պարխոմենկո (ուկր.՝ Олександр Якович Пархоменко, ռուս.՝ Александр Яковлевич Пархоменко), (1886—1921), Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի (1918—1920) մասնակից։ Բոլշևիկյան կուսակցության անդամ 1904 թվականից։

Ալեքսանդր Յակովլևիչ Պարխոմենկո
Александр Яковлевич Пархоменко
Александр Яковлевич Пархоменко.jpg
Ծնվել էդեկտեմբերի 24, 1886
ԾննդավայրՈւկրաինա Ուկրաինա
Մահացել էհունվարի 3, 1921
Մահվան վայրԲուզովկա, Q16693379?, Tarashtsha County, Կիևյան գուբերնիա, Ուկրաինական ԽՍՀ
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն Ռուսական կայսրություն
ՄասնագիտությունԶինվորական
Քաղաքական կուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Կարմիր դրոշի շքանշան և Կարմիր դրոշի շքանշան
Ստորագրություն
Пархоменко Олександр Якович автограф 1918.png
Alexandr Parkhomenko Վիքիպահեստում

1905-1907 թվականներին կազմակերպել է մարտական դրուժինա, ղեկավարել Մակարով Ցար գյուղի (Ուկրաինա) գյուղացիական ապստամբությունը։ Բազմիցս ձերբակալվել է։ 1917 թվականի Փետրվարյան հեղափոխության ժամանակ Մոսկվայում բոլշևիկյան զինվորների հետ հարձակվել է ոստիկանական տեղամասի վրա, այն զինաթափել։ Այնուհետև Լուգանսկում կազմակերպել է կարմիր գվարդիայի ջոկատներ, մասնակցել Դոնբասում խորհրդային օկուպացիայի հաստատմանը, ինչպես նաև Կենտրոնական ռադայի դեմ պայքարին։ Աչքի է ընկել 1918 թվականի ամռանը գերմանական ուժերի դեմ մարտերում և Ցարիցինի պաշտպանության ժամանակ։ 1919 թվականի դեկտեմբերից եղել է Առաջին հեծյալ բանակի ՌՀԽ-ի հատուկ լիազորը, 1920 թվականի ապրիլից՝ 14-րդ հեծյալ դիվիզիայի պետ։

Զոհվել է մախնոյականների դեմ մարտում։ Պարգևատրվել է Կարմիր դրոշի 2 շքանշանով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png