Ալեքսանդր Շամշինի եկամտաբեր տուն

Ալեքսանդր Շամշինի եկամտաբեր տուն (ռուս.՝ Доходный дом Александра Шамшина, նաև` Լյուբով Շամշինայի եկամտաբեր տուն, ռուս.՝ Доходный дом Любови Шамшиной), մոդեռն ոճի ճարտարապետության հուշարձան Մոսկվայում։ Հասցեն` Զնամենկա փողոց, տուն 8/13, շինություն 1 (Ստարովագանկովսկի նրբանցքի անկյուն)։

Museum Silhouette.svg
Ալեքսանդր Շամշինի եկամտաբեր տուն
Moscow, Znamenka Street 8 b 1, 1.JPG
Տեսակեկամտաբեր տուն
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
ՏեղագրությունՄոսկվա և Զնամենկա փողոց
Ճարտարապետական ոճմոդեռն
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ

ՊատմությունԽմբագրել

Ամուսիններ Ալեքսանդր Իվանովիչ և Լյուբով Վասիլևնա Շամշինները 1909 թվականին ճարտարապետ Ն. Ն. Բլագովեշչենսկուն (այլ տվյալներով` Ի. Ս. Բլագովեշչենսկուն[1]) պատվիրել են եկամտաբեր տան նախագիծ Զնամենկայում նոր ձեռքբերած հողակտորում։ Նախագծվել է վեցհարկանի տուն։ Սակայն Ա. Ի. Շամշինին դեկորը թվացել է անբավարար, և ձևավորումը փոփոխելու համար նա դիմել է Ֆեոդոր Շեխտելին, որը պահպանել էր Բլագովեշչենսկու ծավալն ու հատակագծումը[1]։ Տունը դարձել է վերելակով առաջին շենքերից մեկը[2]։

Կառուցման պահից տունը շարունակում էր մնալ բնակելի։ Մինչև մեր օրերը հասել է մեծ խեղաթյուրումներով. տունը զրկվել է միջին հարկերի պատշգամբներից և վերին հարկի մակարդակի երիզաձև պատշգամբից, ինչպես նաև ծոփորից։ 1990-ական թվականների սկզբին առանց անհրաժեշտ թույլտվության կառուցվել է ձեղնահարկ, որից բացվում է Կրեմլի տեսարանը։ Այդ ձեղնահարկի մեծ պատուհաններն ավելի են աղավաղել շենքը[3]։

Տանն ապրել են հրամանատարներ Բորիս Շապոշնիկովը[4] և Վյաչեսլավ Ցվետաևը[5]։

Ճարտարապետական նկարագրությունԽմբագրել

Շենքը, որը նախ և առաջ հետաքրքրական է որպես Ֆեոդոր Շեխտելի ստեղծագործություն, դասովում է ռացիոնալ մոդեռն ոճին։ Ուժեղ շեշտադրումները ստեղծում են էրկերները։ Հորիզոնական շեշտադրումը ձևավորվել է դրվագող նյութերի սահմանով. առաջին երկու հարկերը երեսպատված են քարը նմանակող սվաղով, վերին չորսը` ջնարակված աղյուսով։ Նորարարական լուծում էր ճակատը գոտեվորող երիզաձև պատշգամբը (չի պահպանվել)։ Նրա թեման կրկնվում է ծոփորի` տերևներով զարդարված խորաքանդակում և քիվի` դուրս ցցված երկաթբետոնե սալիկում[6]։ Տան անկյունը ձևավորված է կլոր էրկերի վրայի աշտարակիկով, որը ներդաշնակում է հարևան` Պաշկովի տան արևնակի հետ։ Անկյունային էրկերը հենվում է կեղծ սյան վրա, որի խոյակը ձևավորված է կռատուկի տերևների տեսքով[2]։ Պատուհաններն այն ժամանակաշրջանի համար անսովոր լայն են։ Նախորդ ստեղծագործությունների համեմատ, Շեխտելը հրաժարվել է ճակատի հարթության ոչ ֆունկցիոնալ որմնասյուներով մասնատումից` ցուցադրելով պատի կառուցվածքային զանգվածը[7]։ Մինչև մեր օրերը պահպանվել են մուտքի և հովարի դեկորատիվ ձևավորումը, մուտքային նախասրահի և գլխավոր սանդուղքի ցանկապատի, առանձին բնակարանների դռների, վերելակի կարմրափայտ ծառի նմանությամբ արված ձևավորումը[8]։ Ըստ ճարտարապետության հետազոտող և Շեխտելի կենսագիր Ե. Ի. Կիրիչենկոյի` Շամշինի եկամտաբեր տունը «պատկանում է ռացիոնալ մոդեռնի բարձրակարգ նմուշների թվին և ճարտարապետի լավագույն ստեղծագործություններից մեկն է»[9]։

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Белый город, 1989, էջ 64
  2. 2,0 2,1 «Доходный дом Л.В.Шамшиной»։ Արխիվացված է օրիգինալից 2015-01-03-ին։ Վերցված է 2015-01-03 
  3. «Незаконная надстройка памятников архитектуры в Москве»։ archi.ru։ 2009-11-10։ Վերցված է 2015-01-03 
  4. «Шапошников Борис Михайлович»։ Лица Москвы. Московская энциклопедия։ Արխիվացված է օրիգինալից 2016-02-01-ին։ Վերցված է 2015-02-87 
  5. «Цветаев Вячеслав Дмитриевич»։ Лица Москвы. Московская энциклопедия։ Արխիվացված է օրիգինալից 2016-02-01-ին։ Վերցված է 2015-03-11 
  6. «Дом Шамшина»։ Արխիվացված է օրիգինալից 2015-01-04-ին։ Վերցված է 2015-01-03 
  7. Иконников, Андрей Владимирович Архитектура Москвы. XX век. — М.: Московский рабочий, 1984. — С. 32-33. — 222 с.
  8. Кириченко, 2011, էջ 381
  9. Кириченко, 2011, էջ 379

ԳրականությունԽմբագրել

  • Кириченко Е. И. Фёдор Шехтель. — М.: Издательский дом Руденцовых, 2011. — С. 379—384. — 511 с. — (Архитектурное наследие России). — ISBN 978-5-902887-08-9
  • Белый город / Макаревич Г. В., Альтшуллер Б. Л. и др.. — М.: Искусство, 1989. — С. 64. — 380 с. — (Памятники архитектуры Москвы). — 50 000 экз.

ՀղումներԽմբագրել