Ալեքսանդր Շագաֆյան

հայ դերասան

Ալեքսանդր Խաչատուրի Շագաֆյան (1908, Կարս-1992), հայ դերասան, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1957

Ալեքսանդր Շագաֆյան
Ծնվել է1908
ԾննդավայրԿարս
Մահացել է1992(1992)
Ազգությունհայ
Մասնագիտությունդերասան
Պարգևներ և մրցանակներ
ՀԽՍՀ վաստակավոր արտիստ

Կենսագրություն խմբագրել

Ալեքսանդր Շագաֆյանը ծնվել է Կարսում։ 7 տարեկանում որբանում է, ընկնում Ալեքսանդրապոլի որբանոց։ 1928 թվականին Լենինականում ծանոթանում է Վարդան Աճեմյանի հետ։ Այնուհետև մեկնում է Երևան՝ բանվորական թատրոն։ Հանդիպում է բեմի մեծերից Լևոն Քալանթարին։ 1933 թվականից կյանքը կապում է Կիրովականի թատրոնի հետ։ Խաղացել է 150-ից ավելի մեծ ու փոքր դերեր[1]։ Յագոյի նրա դերակատարումը բարձր է գնահատել Վահրամ Փափազյանը.

  «Ամեն անգամ, երբ քամին նետում է ինձ Կիրովական, հիշում եմ, որ քաղաքն այդ մի Յագո ունի, որ իրոք կշիռ չունի։ Շագաֆյանը մեկն է այն անգիտված ու չհասկացված ոգիներից, որոնց նմանը քչերն են հիշատակել թատրոնի պատմությունում»  

Դերեր խմբագրել

  • Կաջար՝ «Վագիֆ»
  • Բալաբեկ՝ «Փորձադաշտ»
  • Յագո՝ «Օթելլո»
  • Վուրմ՝ «Խարդավանք և սեր»
  • Պապակ՝ «Ռուզան»
  • Բարին քարոզող մարդ՝ «Դիպլիպիտո»
  • «Կապիտան Առաքել»[2]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «- Ալեքսանդր Շագաֆյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 16-ին.
  2. «Կապիտան Առաքել». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 16-ին.