Ալեքսանդր Յակովլևիչ Նապալկով (ռուս.՝ Александр Яковлевич Напалков, 1865, Ստեպանո-Ռազինսկի, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն - 1923)[1], ռուս լրագրող և բանաստեղծ։

Ալեքսանդր Նապալկով
Ծնվել է1865
ԾննդավայրՍտեպանո-Ռազինսկի, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն
Վախճանվել է1923
Մասնագիտությունբանաստեղծ և լրագրող

Կենսագրություն խմբագրել

Ալեքսանդր Յակովլևիչ Նապալկովը ծնվել է Ռուսաստանի Դոնի զորքի մարզի երկրորդ Դոնյան օկրուգի Եսաուլովսկայա ստանիցայում (որը հետագայում կոչվել է Ստեպանո-Ռազինսկի խուտոր, իսկ ավելի ուշ՝ 1950 թվականին, լուծարվել է)։ Եսաուլովսկայա ստանիցան ակտիվ մասնակցություն է ունեցել Բուլավինի կազակական ապստամբությանը։ Այդ ժամանակ գյուղում ատաման էր հայտնի բուլավինցի Իգնատ Նեկրասովը)։ Նապալկովը սովորել է Նիժնի Չիր ստանիցայում, այնուհետև Նովոչերկասկի արական գիմնազիայում, որը կոչվում է նաև «Պլատովյան»։ Այնտեղ էլ, գիմնազիան ավարտելուց հետո, նա որպես գործավար ծառայել է Դոնի զորքի մարզային վարչությունում։ Զուգահեռաբար Ալեքսանդր Յակովլևիչը զբաղվել է գրական գործունեությամբ։ Իր բանաստեղծությունները պոետը հրապարակել է «Դոնսկայա ռեչ», «Պրիազովսկի կրայ» (հրատարակվել է 1891-1920 թվականներին) և «Տագանրոգսկի վեստնիկ» թերթերում։

Ըստ որոշ տվյալների՝ հետագա տարիներին Նապալկովը Ֆելիքս Ձերժինսկու հետ աշխատել է Համառուսաստանյան արտակարգ հանձնաժողովում և եկել է Դոնի Ռոստով տեղի բոլշևիկների հետ կապեր հաստատելու համար։ Ալեքսանդր Յակովլևիչը ռոստովցի հայտնի վիրաբույժ, պրոֆեսոր Նիկոլայ Իվանովիչ Նապալկովի ազգականն էր[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

  • Журнал «Дон», Выпуски 7-9; Стр. 119. Молот, 1990