Ալեքսանդր Յանվարյով (ռուս.՝ Январёв, Александр Иванович, հոկտեմբերի 23, 1940(1940-10-23), Մոսկվա, ԽՍՀՄ - փետրվարի 11, 2005(2005-02-11), Մոսկվա, Ռուսաստան), թատրոնի և կինոյի խորհրդային և ռուս դերասան։ ՌԽՍՖՀ վաստակավոր արտիստ (1984 թվական)։

Ալեքսանդր Յանվարյով
Ծնվել էհոկտեմբերի 23, 1940(1940-10-23)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Մահացել էփետրվարի 11, 2005(2005-02-11) (64 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանՄոսկվայի մարզ
ԿրթությունՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունդերասան և կինոդերասան
Պարգևներ և մրցանակներ
ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1940 թվականի հոկտեմբերի 23-ին, Մոսկվայում։

Ավարտել է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտը, Բորիս Բաբոչկինի կուրսը։

1966 թվականից աշխատել է Կինոդերասանի թատրոն-ստուդիայում։ 1985-1992 թվականներին աշխատել է Մաքսիմ Գորկու անվան կինոստուդիայում` որպես դերասան։ Խաղալով սրիկա Սիրոտինի դերը «Երկու տոմս ցերեկվա սեանսի համար» ֆիլմում` Յանվարյովը հետագայում մարմնավորում էր հիմնականում բացասական կերպարներ («Բելառուսյան երկաթուղային կայարանում» խաղացել է «Մոսկվիչի» երիտասարդ վարորդի դերը)։ 1990-ական թվականներին հրաժարվել է սրիկաների դերեր խաղալ սերիալներում և մարտաֆիլմերում, ընդհանրապես դադարել է նկարահանվել, ընկել է դեպրեսիայի մեջ և սկսել է չարաշահել ալկոհոլը։

Մահացել է 2005 թվականի փետրվարի 11-ին, ինֆարկտից։ Թաղված է Մոսկվայի մարզի Նարոֆիմինսկու շրջանի Պոկրովսկի (Սելյանտիսկի) գերեզմանատանը[1]։

Ֆիլմագրություն խմբագրել

  • 1963` «Ծառայողական պարտականություններ իրականացնելիս»` բևեռախույզ
  • 1964` «Դեղատան աշխատակցուհին»` պորուչիկ
  • 1964` «Պետական հանցագործ»` ռեստորանի հաճախորդ
  • 1965` «Ժամանակն է, առաջ»` Իշչենկո
  • 1966` «Ցերեկային սենասի երկու տոմս»` Սիրոտին
  • 1966` «Մոխրագույն հիվանդություն»` Միզին
  • 1967` «Ուղեկցորդուհին»` օդաչու
  • 1967` «Ես ձեզ սիրում էի»` ուսուցիչ
  • 1968` «Ոսկե հորթը»` ուսանող
  • 1968` «Չորրորդ հայրիկը»` Ֆյոդոր
  • 1968` «Հուլիսի վեցին»` Դմիտրի Պոպով
  • 1969` «Ոսկի»` պարտիզան
  • 1969` «Կարմիր վրանը»` Ստրաուբե
  • 1970` «Բելառուսական կայարան»` Սաշա
  • 1970` «Վազք»` Գոլովին
  • 1970` «Հետադարձ ճանապարհ չկա»` Գոնտա
  • 1971` «Եթե դու տղամարդ ես...»` Վիկտոր Լոպարյով
  • 1971` «Նյուրկինի կյանքը»` Ժենկա
  • 1971` «Ծերունի ավազակները»` Վոլոդյա
  • 1971` «Ես և դու»` Վալկա
  • 1972` «Ձեր տան հասցեն»` կիբերնետիկ
  • 1972` «Կարմիր բուք»` Միխայիլ Արտյուխով
  • 1973` «Ակունքներ»` Վենկա Իսակով
  • 1973` «Օդապարուկները ծառերի վրա»` Իվան Մելնիկով, շարքային
  • 1974` «Մաքսանենգություն»` հանգստացող
  • 1974` «Անձնական կյանք»` Նիկոլայ
  • 1974` «Մաարինա»` առանց ոտքի մարդ
  • 1974` «Պատանիները տիեզերքում»` Պաշայի եղբայրը брат Паши
  • 1974` «Թռչունները քաղաքի վրա»` որսագող
  • 1974` «Հեղափոխությունից ծնվածը»` հանցախմբի ղեկավար Կուտկով
  • 1975` «Առավոտից երեկո»` Իգնատ Ելսուկով, մեխանիզատոր
  • 1975` «Գյուղացու որդին»` կոմիսարի ուղեցկորդ
  • 1976` «SOS տայգայում»` Ալեքսանդր Ժամին
  • 1976` «Լեգենդ Թիլի մասին»` կաղ Կորնուին
  • 1976` «Երկրի հիշողությունը»` Իվախնենկո
  • 1976` «Անցնել դաշտը»` կոլտնտեսության նախագահ
  • 1977` «Բարություն»` դպրոցի աշխատակից
  • 1977` «Միմինո»` մոսկվացի տաքսիստ
  • 1978` «Գնդապետ Զորինի տարբերակը»` Կուչերյավի, Դուսյայի ընկերը
  • 1978` «Անհետացում»` Վասիլյոկ
  • 1978` «Հանձնվում է տուն` երեխայի հետ»` ֆիզկուլտուրայի ուսուցիչ
  • 1978` «Սիբիրիադա»` վախմիստր
  • 1978` «Մարդը, ում բախտը բերում էր»` ոսկի փնտրող
  • 1979` «Փնտրիր քամին»` ուրյադնիկ
  • 1979` «Իմ Անֆիսան»` հրահանգի
  • 1979` «Վտանգավոր ընկերներ»` Ուտյուգ
  • 1979` «Չեմպիոնի որդին»` դրվագային
  • 1980` Թեհրան-43` ահաբեկիչ
  • 1980` «Կույր գնդակ»
  • 1981` «Ձնծաղիկներ և առյուծաճանկեր»` Ֆեդուլով
  • 1981` «Կրակոցի իրավունք»` կապիտան Իվանով
  • 1982` «Հրահանգիչ Լոսևը»` Դմիդրի Սիվոկոն
  • 1983` «Մերոնց մոտ»` Կաբանով
  • 1983` «Սիրում եմ, սպասում եմ։ Լենա»` Սերգեյի համագյուղացին
  • 1983` «Տագնապալի կիրակին»` Պյոտր Գոնտար
  • 1984` «Երկնքի դարպաս»` Բելկին
  • 1984` «Ներիր, եթե կարող ես...»` միլիցիոներ
  • 1984` «Ինչու են մարդուն պետք թևերը»` Շուրա
  • 1984` «Առաջին ձիարշավարանը»` հրամանատար
  • 1985` «Կար մի խիզախ կապիտան»` Բոնդար
  • 1985` «Մի ամուսնացեք, աղջիկներ»` նախագծող
  • 1985` «Իվան Բաբուշկին»
  • 1986` «Գորգոնայի գլուխը»` Մավլյուտա
  • 1986` «Փորձիր ողջ մնալ»` Ֆրանց
  • 1986` «Սկսել հետաքննությունը»` Արկադի Կրինկին
  • 1987` «Ակցիա»` Վլադիմիր Վանին` գերմանացի գործակալ
  • 1987` «Բոբիկ` խոտի վրա»
  • 1987` «Նավամատույցներ»` Ստեփան Ստուպակով
  • 1989` «Համեստ գերեզմանոցը»` Բորկա

Պարգևներ խմբագրել

  • ՌԽՍՖՀ վաստակավոր արտիստ (1980 թվական)

Ծանոթագրություններ խմբագրել