Ալեքսանդր Մոիսի համալսարան
Ալեքսանդր Մոիսի համալսարան, Ալեքսանդր Մոիսի անվան Դուրրեսի համալսարան, ԱՄԴՀ, (ալբ․՝ Aleksandër Moisiu University of Durrës), հանրային կառավարման նորաբաց ինստիտուտ Ալբանիայում։
Ալեքսանդր Մոիսի համալսարան ալբ․՝ Universiteti "Aleksandër Moisiu" Durrës | |
---|---|
Հապավում | UAMD ԱՄԴՀ |
Տեսակ | համալսարան |
Միջազգային անվանում | University of Tirana |
Հիմնադրված է | դեկտեմբերի 20, 2005 |
Տիպ | հասարակական համալսարան |
Ռեկտոր | Միթհատ Մեմա |
Ուսանողներ | շուրջ 17,000 (2013)[1] |
Ընդհանուր անձնակազմ | 46[2] |
Անդամակցություն | Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալություն[3] և Եվրոպայի համալսարանների միություն[4] |
Գույներ | սպիտակ և կապույտ |
Երկիր | Ալբանիա |
Տեղագրություն | Դուրրաս |
Կայք | uamd.edu.al |
University of Durrës Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրելՀամալսարանը տեղակայված է Դուրրես քաղաքում։ Հիմնադրվել է Ալբանիայի կառավարության կողմից 2005 թվականի դեկտեմբերի 20-ին։ Բացումը կատարվել է 2006 թվականին։ Համալսարանը որդեգրել է ամերիկյան կրթական չափորոշիչները ի տարբերություն երկրի այլ բուհերի։ 2006 թվականի հոկտեմբերի 2-ին համալսարանն արդեն ուներ շուրջ 1,300 ուսանող[5]։ Համալսարանն անվանվել է ի պատիվ ավստրո-իտալացի դերասան Ալեքսանդր Մոիսիի, ով ծագումով ալբանացի է։
Ֆակուլտետներ
խմբագրելՀամալսարանում գործուն են 6 ֆակուլտետներ (5 ներքին և1 արտաքին) և Ալեքսանդր Մոիսի համալսարանի մասնաճյուղը
- Բիզնես ֆակուլտետ
- Քաղաքագիտության և իրավագիտության ֆակուլտետ
- Տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ֆակուլտետ
- Կրթության ֆակուլտետ
- Մասնագիտական ուսուցումների ֆակուլտետ
- Ինտեգրալ հետազոտությունների պրակտիկայի ֆակուլտետ
- Պեշկոպիայի մասնաճյուղ
Նշանավոր մարդիկ
խմբագրելՈւսանողներ
խմբագրել2006 -2012 թվականներին համալսարանն ունեցել է 2281 շրջանավարտ, առաջին շրջանավարտներն ավարտել են 2009 թվականին։ 2009 թվականին ուսանողների թիվը 160-ից 2011 թվականին դարձել է 708[6][7][8][9][10]։
Նշանավոր շրջանավարտներ
խմբագրել- Օդետա Նիշանի, Ալբանիայի ներկայիս առաջին տիկինը
- Օրել Ջինի, ալբանիայի Lynx ռոք խմբի անդամ
Նշանավոր դասախոսներ
խմբագրել- Պրոֆեսոր Էսմերալդա Ուրուցի, եղել է Ալբանիայի տուրիզմի, մշակութային հարցերի, երիտասարդության և սպորտի նախարար[11]
- Դոկտոր Էվա Ալուշի, եղել է Zëri i Popullit-ի գլխավոր խմբագիրը, Ալբանիայի սոցիալիստական կուսակցության անդամ
- Էրիս Հոջա, Արտաքին կապերի և էմիգրացիայի փոխնախագահ[12]
- Պրոֆեսոր Շքելկիմ Կանի, եղել է Ալբանիայի բանկի կառավարիչ, Ֆինանսների նախարար
- Ինա Ռամա, եղել է Ալբանիայի գլխավոր դատախազ[13]
- Պրոֆեսոր Էլենա Կոցաքի, ալբանացի պատմաբան
- Դոցենտ Իլիր Հոթի, եղել է Ալբանիայի բանկի նախագահ[14]
- Պրոֆեսոր Աֆրիմ Հոթի, ալբանացի հնագետ[15]
- Էլա Գոլեմի, Ալբանիայի բանկի դիտորդական խորհրդի անդամ[16]
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ UAMD, 9 programe të reja, 17 mijë studentë dhe sfida e përmirësimit të cilësisë së mësimdhënies Արխիվացված 2013-10-05 Wayback Machine, Gazeta e Durrësit, 2013-10-04 (in Albanian)
- ↑ Ceremonia e diplomimit për vitin 2011 Արխիվացված 2017-06-26 Wayback Machine, Universiteti Aleksandër Moisiu Durrës (in Albanian)
- ↑ https://web.archive.org/web/20221123144401/https://www.auf.org/les_membres/nos-membres/
- ↑ https://www.eua.eu/images/publications/Publication_PDFs/2023_Annual_Report_final.pdf
- ↑ «Created with Decree from the Council of Ministers Nr. 801, of 20.12.2005 "Për hapjen e Universtitetit Aleksandër Moisiu Durrës». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 23-ին.
- ↑ Berisha: UAMD, me fleksibeli ne vend Արխիվացված 2009-07-31 Wayback Machine, Koha Jonë, 2009-07-19 (in Albanian)
- ↑ Diplomohen studentët e Universitetit "Aleksandër Moisiu" në Durrës Արխիվացված 2014-04-27 Wayback Machine, Lajme Parajsa, 2010-07-16 (in Albanian)
- ↑ ZHVILLOHET CEREMONIA E DIPLOMIMIT TË BREZIT TË TRETË TË STUDENTËVE Արխիվացված 2015-05-19 Wayback Machine, Universiteti Aleksandër Moisiu Durrës (in Albanian)
- ↑ CEREMONIA E DIPLOMIMIT PËR VITIN 2011-2012 Արխիվացված 2015-05-19 Wayback Machine, Universiteti Aleksandër Moisiu Durrës (in Albananin)
- ↑ 25 KORRIK 2013 UNIVERSITETI “ALEKSANDËR MOISIU” DURRËS ORGANIZOI CEREMONINË E DIPLOMIT PËR VITIN AKADEMIK 2012-2013 Արխիվացված 2015-05-19 Wayback Machine, Universiteti Aleksandër Moisiu Durrës (in Albananin)
- ↑ Fakulteti i Biznesit | UAMD Արխիվացված 2015-05-19 Wayback Machine, Universiteti Aleksandër Moisiu Durrës
- ↑ Erlis Hoxha Արխիվացված 2012-08-26 Wayback Machine, Forumi Rinor Eurosocialist i Shqipërisë
- ↑ Prokurorja e Përgjithshme Արխիվացված 2016-03-10 Wayback Machine, Prokuroria Shqiptare (in Albanian)
- ↑ Dekani Արխիվացված 2015-05-20 Wayback Machine, Universiteti Aleksandër Moisiu Durrës
- ↑ DEPARTAMENTI I TURIZMIT Արխիվացված 2015-05-19 Wayback Machine, Universiteti Aleksandër Moisiu Durrës
- ↑ M.A. Ela Golemi Արխիվացված 2014-07-14 Wayback Machine, Bank of Albania
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Մոիսի համալսարան» հոդվածին։ |