Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալեքսանդր Մնացականյան (այլ կիրառումներ)

Ալեքսանդր Սիդորի Մնացականյան (Մնացականով) (փետրվարի 23, 1921(1921-02-23)[1], Վլադիկավկազ, Խորհրդային Ռուսաստան[1] - հուլիսի 24, 2004(2004-07-24), Մոսկվա, Ռուսաստան, թաղված է Տրոյեկուրովյան գերեզմանատանը), խորհրդային Միության հերոս (մարտի 24, 1945), գեներալ-մայոր (1968)։ ԽՄԿԿ անդամ 1946 թվականից։

Ալեքսանդր Մնացականով
փետրվարի 23, 1921(1921-02-23)[1] - հուլիսի 24, 2004(2004-07-24) (83 տարեկան)
ԾննդավայրՎլադիկավկազ, Խորհրդային Ռուսաստան[1]
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանՏրոեկուրովյան գերեզմանատուն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Զորատեսակտանկային զորքեր
Կոչումգեներալ-լեյտենանտ
Մարտեր/
պատերազմներ
Հայրենական մեծ պատերազմ
ԿրթությունՕմսկի տանկային ինժեներական ինստիտուտ (1942)[1] և Զրահատանկային զորքերի ռազմական ակադեմիա (1948)[1]
Պարգևներ
Խորհրդային Միության հերոս Լենինի շքանշան Հայրենական պատերազմի շքանշան «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան Կարմիր Աստղի շքանշան Կարմիր Աստղի շքանշան Կարմիր Աստղի շքանշան Շքանշան «ԽՍՀՄ զինված ուժերում հայրենիքին ծառայելու համար» «ԽՍՀՄ զինված ուժերում Հայրենիքին ծառայելու համար» 3-րդ աստիճանի շքանշան «Խիզախության համար» մեդալ (ԽՍՀՄ) «Մարտական ծառայությունների» մեդալ Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ «Լենինգրադի պաշտպանության համար» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 20-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «Խորհրդային բանակի և նավատորմի 30-ամյակի» հոբելյանական մեդալ «ԽՍՀՄ Զինված ուժերի 40-ամյակ» հոբելյանական մեդալ «ԽՍՀՄ Զինված ուժերի 50-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ Մեդալ «Լենինգրադի 250-ամյակի առթիվ» Մեդալ «անբասիր ծառայության համար» Medal "For Impeccable Service", 1st class և «Անբասիր ծառայության համար» II աստիճանի մեդալ

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Կամիշինի տանկային ուսումնարանը (1942), Մոսկվայի Զրահատանկային և մեքենայացված զորքերի ռազմական ակադեմիան (19481942 թվականի օգոստոսից մինչև 1943 թվականի հունվարը, որպես տանկային դասակի հրամանատար, մասնակցել է Ստալինգրադի ճակատամարտին, 1943 թվականի կեսերից՝ Լենինգրադի ազատագրման մարտերին, որտեղ թշնամու պաշտպանական բնագծերը ճեղքելու ժամանակ ցուցաբերած արիության համար արժանացել է հերոսի կոչման։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով։ Ետպատերազմյան տարիներին ծառայել է խորհրդային բանակի տարբեր օկրուգներում, Թամանյան դիվիզիայում, ապա Մոսկվայում՝ խորհրդային բանակի գլխավոր շտաբում։

1947 թվականին ավարտել է Ի. Ստալինի անվան Զրահատանկային և մեքենայացված զորքերի Ռազմական ակադեմիան։ Ծառայել է Հյուսիս-Կովկասյան և Անդրկովկասյան զինվորական օկրուգներում, 1955 թվականին ավարտել է Ռազմա-դիվանագիտական ակադեմիան։ Ծառայել է ռազմական կցորդի օգնական Սիրիայում, Լիբանանում, ռազմական կցորդ՝ Լաոսում, Մարոկոյում, Սիրիայում։ 1977-1982 թվականներին եղել է Ռազմա-դիվանագիտական ակադեմիայի 2-րդ ֆակուլտետի պետ, 1982-1986 թվականներին՝ 35576 զորամասի ֆակուլտետի պետ։

Մրցանակներ խմբագրել

  • Կարմիր աստղի շքանշան
  • Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշան
  • «ԽՍՀՄ ԶՈւ-ում Հայրենիքին ծառայության համար 3-րդ աստիճանի» շքանշան
  • «Մարտական վաստակի համար» մեդալ
  • «Արիության համար» մեդալ
  • «Լենինգրադի պաշտպանության համար» մեդալ

Հիշատակ խմբագրել

Կրասնոյե Սելո քաղաքի (Լենինգրադի մարզ) Զրահատանկային փողոցում տեղադրված է Մնացականյանին նվիրված հուշատախտակ[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.)Երևան: 1981. — հատոր 7. — էջ 651—652.
  2. «ՄՆԱՑԱԿԱՆՈՎ (Մնացականյան) ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍԻԴՈՐԻ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 3-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 651