Ալեքսանդր Կոխ

ամերիկացի դերասան

Ալեքսանդր Կոխ (անգլ.՝ Alexander Koch, փետրվարի 24, 1988(1988-02-24), Grosse Pointe Park, Ուեյն շրջան, Միչիգան, ԱՄՆ, Միչիգան), ամերիկացի դերասան, առավել հայտնի է Ջեյմսի դերում՝ «Գմբեթի տակ» ֆիլմի մեջ։

Ալեքսանդր Կոխ
Ծնվել էփետրվարի 24, 1988(1988-02-24) (36 տարեկան)
ԾննդավայրGrosse Pointe Park, Ուեյն շրջան, Միչիգան, ԱՄՆ
ԿրթությունԴե Պաուլ համալսարան և Grosse Pointe South High School? (2006)
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունհեռուստատեսային դերասան, կինոդերասան և դերասան

Ալեքսանդր Կոխը ծնվել է 1988 թվականի փետրվարի 24-ին ԱՄՆ-ում, Ջոզեֆ և Ջոյի ընտանիքում։ Նրա հայրը եղել է փաստաբան և դատախազի օգնական։ Ալեքսանդրը մանկուց սիրում էր դիտել հոր աշխատանքը։

2006 թվականին ավարտեց Grosse Pointe South High School միջնակարգ դպրոցը[1]։ Դպրոցը ավարտելուց հետո ընդունվեց Գուդմենի թատերական դպրոցը։ 2012 թվականին ստացավ գեղարվեստական մշակույթի բակալավրի կոչում[2]։

Հեռուստատեսությունում կարիերան սկսել է 2011 թվականին, նկարահանվել է «Ուրվականներ» կարճամետրաժ ֆիլմում։ 2012 թվականին նկարահանվել է «Անհաջողակները» հեռուստասերիալում։ 2013 թվականից նկարահանվում է «Գմբեթի տակ» հեռուստասերիալում, որը հիմնված է Սթիվեն Քինգի վեպի վրա։

Ֆիլմագրություն

խմբագրել
Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2011 Ձմեռ Winter Չարլի
2011 Ուրվականներ Ghosts Ֆրանկ
2012 Անհաջողակները Underemployed
2013 Գմբեթի տակ Under the Dome Ջեյմս

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «South graduate to make debut on silver screen». www.grossepointenews.com. 2014 թ․ սեպտեմբերի 13. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 13-ին.
  2. «http://www.cbs.com». www.cbs.com. 2014 թ․ սեպտեմբերի 13. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 13-ին. {{cite web}}: External link in |title= (օգնություն)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Կոխ» հոդվածին։