Ալեքսանդր Իվանով (երգիչ)

Ալեքսանդր Վիկտորովիչ Իվանով (բելառուս․՝ Аляксандр Віктаравіч Іваноў, հոկտեմբերի 29, 1994(1994-10-29)[1], Գոմել, Բելառուս), ավելի հայտնի է IVAN մականունով, բելառուսական երգիչ, Բելառուսի ներկայացուցիչը Եվրատեսիլ 2016 երգի մրցույթում, կատարել է «Help You Fly» երգը։

Ալեքսանդր Իվանով
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունАляксандр Іваноў
Ի ծնե անունԱլեքսանդր Վիկտորովիչ Իվանով
Նաև հայտնի է որպեսIVAN
Ծնվել էհոկտեմբերի 29, 1994(1994-10-29)[1] (29 տարեկան)
Գոմել, Բելառուս
ԵրկիրԲելառուս Բելառուս
Ժանրերփոփ, ռոք
Մասնագիտություներգիչ
Գործիքներվոկալ, կիթառ
Գործունեություն2009-ներկա
ԿապվածIvanov, Վիկտոր Դրոբիշ
Կայքivango.by
 Alexander Ivanov (singer) Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1994 թվականի հոկտեմբերի 29-ին, Գոմելում։ Ալեքսանդրի հայրը և եղբայրը նույնպես երաժիշտներ են։ Ութ տարեկանում երաժշտական դպրոցում սկսել է կիթառ նվագել սովորել։

2009 թվականին անցել է Mass Medium Fest-ի կազմակերպած լսումները։ Դրանից հետո նա տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ, իր Ivanov խմբի հետ, որը ստեղծվել էր Գեմոլում։ Խմբի հետ ձայնագրել է չորս երգ՝ «Продолжая путь», «Где», «На встречной полосе» և «Белая душа»:

2013 թվականին Իվանովը մասնակցել է ռուսական երաժշտական «Երգչախմբերի մարտ» հաղորդման երկրորդ եթերաշրջանին, որտեղ երգել է Սանկտ Պետերբուրգի երգչախմբի հետ, որը ղեկավարում էր Վիկտոր Դրոբիշը։ Երգչախումբը մրցույթում զբաղեցրել է երկրորդ տեղը։

2014 թվականին մասնակցել է Յալթայում անցկացվող «Հինգ աստղ» մրցույթին։

2015 թվականին երգիչը մասնակցել է ռուսական «Գլխավոր բեմ» հեռուստաշոուին, որտեղ զբաղեցրել է երկրորդ տեղը[2]։ Հեռուստաշոուին մասնակցելուց հետո նրա պրոդյուսերը դարձավ Վիկտոր Դրոբիշը։ Երգչի առաջին երգը, որը կոչվում է «Крест и ладонь», գրվել է Դրոբիշի կողմից։

Եվրատեսիլ 2016 խմբագրել

 
Իվանովի ելույթը Եվրատեսիլում

2015 թվականին բելառուսական հեռուստատեսությունը հայտնեց այն տասը արտիստների անունները, որոնց միջև պետք է կատարվեր ընտրությունը։ Ֆինալային փուլից առաջ երգիչը վերցեց IVAN մականունը, որը ըստ իրեն խորհրդանշում է սլավոնական Իվան դյուցազնին։

2016 թվականի հունվարի 22-ին բելառուսական ֆինալային փուլի ժամանակ Ալեքսանդրը ելույթ է ունեցել յոթերորդ համարի տակ և կատարել է «Help You Fly» երգը։ Ըստ 2016 թվականի կանոնների, հաղթողին ընտրում էին հեռուստադիտողները։ IVAN հաղթեց 23 167 ձայնով, որը նրան իրավունք տվեց ներկայացնել Բելառուսը Եվրատեսիլ 2016 երգի մրցույթում[3]։

Սկզբում IVAN-ը նախագծել էր իր համարի ժամանակ ներկայանալ գայլերի հետ և հայտնվել մերկ վիճակում։ Սակայն մրցույթի կազմակերպիչները սկզբում տալով համաձայնություն, վերջին րոպեին փոխեցին որոշումը՝ նրան արգելոլվ այդ վիճակով ներկայանալ։ Ալեքսանդրը արագ կերպով փոխեց համարը՝ գայլերը հայտնվեցին հոլոգրամայի միջոցով, իսկ վերջում նա ինքը հրաժարվեց մերկ ելույթ ունենալ։

2016 թվականի մայիսի 12-ին Ivan-ը ելույթ ունեցավ երկրորդ կիսաեզրափակչում, բայց չհասավ ֆինալ[4]։

Անձնական կյանք խմբագրել

Նա հարաբերությունների մեջ է ռուս դերասանուհի Նաստյա Սամբուրսկայի հետ[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://musicbrainz.org/artist/3ef32059-9de4-419c-831c-08c590a50a50
  2. http://www.scena.tv/participants/episod1/aleksandr_ivanov Արխիվացված 2017-08-27 Wayback Machine «Главная сцена».Участники: Александр Иванов
  3. «На «Евровидение-2016» от Белоруссии едет Александр Иванов». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 22-ին.
  4. «IVAN не прошел в финал «Евровидения»». www.sb.by. Վերցված է 2016 թ․ մայիսի 13-ին.
  5. «Настасья Самбурская об отношениях с IVAN: «Хочется всё время проводить друг с другом»». НОВОСТИ. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 13-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Նախորդող՝
Յուզարին և Մայմունան
Time երգով
 
Բելառուսը Եվրատեսիլ երգի մրցույթում

2016
Help You Fly երգով
Հաջորդող՝
'
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Իվանով (երգիչ)» հոդվածին։