Վիքիպեդիայում կան հոդվածներ Թարխանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ալեքսանդր Նիկողայոսի Թարխանյան (1863, Ղզլար, Ռուսական կայսրություն - հուլիսի 29 (օգոստոսի 11), 1903, Բաթում Ռուսական կայսրություն), հայ թարգմանիչ, թատերական գործիչ։

Ալեքսանդր Թարխանյան
Ծնվել է1863
ԾննդավայրՂզլար, Kizlyarsky Otdel, Թերեքի մարզ, Ռուսական կայսրություն
Մահացել էհուլիսի 29, 1903(1903-07-29)
Մահվան վայրԲաթում, Ռուսական կայսրություն

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1863 թվականին դաղստանյան Ղզլար քաղաքում։ Սովորել է Վլադիկավկազի ռեալական դպրոցում, հետագայում զբաղվել է ուսուցչությամբ։ 1891-1892 թթ. եղել է Թիֆլիսի Հայոց դրամատիկական ակումբի խաղացանկային հանձնաժողովի անդամ, 1893-1903 թթ.` «Թատրոն» հանդեսի խմբագիր-հրատարակիչ։

Թարգմանել է Հենրիկ Իբսենի «Ուրվականներ», Սարդուի և Մորոյի «Մադամ Ման Ժեն», Սարդուի «Տոսկա», Հերման Զուդերմանի «Պատիվ» և այլ պիեսներ, որոնք բեմադրվել են թատրոնում։

Մահացել է 1903 թվականին, Բաթումում։

Գրականություն խմբագրել

  • "Ով ով է. Հայեր", կենս. հանրագիտ., հատոր Ա., Երևան, 2005