Ալեքսանդր Եֆիմով (նկարիչ)
Ալեքսանդր Եֆիմով (ռուս.՝ Александр Алексеевич Ефимов, հոկտեմբերի 5, 1905, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 3, 1964, Քիշնև, Մոլդովական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային գեղանկարիչ և մանկավարժ, արվեստագիտության թեկնածու[1], Լենինգրադի նկարիչների միության անդամ։
Ալեքսանդր Եֆիմով | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 5, 1905 |
Ծննդավայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | դեկտեմբերի 3, 1964 (59 տարեկան) |
Մահվան վայր | Քիշնև, Մոլդովական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Մայրենի լեզու | ռուսերեն |
Կրթություն | Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ |
Մասնագիտություն | նկարիչ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | ԽՍՀՄ նկարիչների միություն |
Կենսագրություն
խմբագրելԱլեքսանդր Եֆիմովը ծնվել է 1905 թվականի հոկտեմբերի 5-ին, Սանկտ Պետերբուրգում։ 1928 թվականին ընդունվել է Լենինգրադի Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ։ 1932 թվականին ավարտել է ինստիտուտը` գեղանկարչի կոչումով[2]։ Մի քանի ավելի վաղ աղբյուրներում[1] նշվում է 1936 թվականը` որպես ինստիտուտը ավարտելու թվական, ինչպես նաև դիպլոմային աշխատանքների անվանումը` «Ձկնորսների հավաք»։ Այնտեղ Ալեքսանդր Եֆիմովի մանկավարժների թվում նշվում են նաև Ի. Բրոդսկին և Դ. Կարդովսկին։
1939 թվականից մասնակցել է ցուցահանդեսների, ցուցադրելով իր աշխատանքները Լենինգրադի առաջատար վարպետների աշխատանքների հետ։ Աշխատել է յուղաներկերով և ջրաներկերով։ Եղել է Հայրենական մեծ պատերազմի մասնակից։ Ալեքսանդր Եֆիմովի աշխատանքները հիմնականում նվիրված են եղել է ռազածովային նավատորմին։ 1952-1962 թվականներին աշխատել է ռազմածովային նավատորմի ծովանկարիչների ստուդիայում[3]։ Նկարչի ստեղծագործություններից են «Լենինգրադուհիները», «Լենինգրադուհին»[4], «Զինվորական ընկերություն»[1], «Շելոնյան անտառներում», «Ձմեռ»[5], «Նավաստիները Բուդապեշտի համար մարտերում»[6], «Օնեգյան նավատորմի նավաստիների մասնակցությունը Պետրոզավոդսկի ազատագրմանը. 1944 թվականի հունիսի 29»[6], «Ֆիդոնիս կղզու ճակատամարտը. 1788 թվականի հուլիսի 3», «Նեխուրժման ավարտը Հյուսիսում. 1919 թվականի հունվարի 23», «Հյուսիսային նավատորմ»[7], «Մռայլ օրը», «Կլայպեդա», «Կասպից Ծովի վրա», «Ձկնորսը», «Հյուսիսում»[8] և այլն։
1937-1938 թվականներին դասավանդել է Լենինգրադի գեղարվեստական միջնակարգ դպրոցում, իսկ 1944-1952 թվականներին դասավանդել է Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտում։ Արվեստագիտության թեկնածու է (1946 թվական)[1]։ Ամուսնացած է եղել Եկատերինա Եֆիմովայի հետ (1910-1996 թվական)։ Լենինգրադցի նկարչուհի Օլգա Եֆիմովայի (1934-1994 թվական) հայրն է։
Մահացել է 1964 թվականի դեկտեմբերի 3-ին Քիշնևում` 60 տարեկան հասակում։
Ալեքսանդր Եֆիմովի ստեղծագործությունները գտնվում են Ռուսաստանի և այլ երկրների թանգարաններում և մասնավոր հավաքածուներում։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Художники народов СССР. Биобиблиографический словарь. Т. 4. Кн. 2. — Санкт-Петербург: Гуманитарное агентство Академический проект, 1995. — с.66.
- ↑ Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — Санкт Петербург: «Первоцвет», 2007. — с.39-40.
- ↑ Летописцы флота России. 50 Лет студии художников маринистов ВМФ. СПб, ЦВММ, 2002. С.51.
- ↑ Связь времен. 1932—1997. Художники — члены Санкт — Петербургского Союза художников России. Каталог выставки. — Санкт — Петербург: ЦВЗ «Манеж», 1997. — с.287.
- ↑ Выставка произведений ленинградских художников 1951 года. Каталог. — Л—М: Искусство, 1951. — с.16.
- ↑ 6,0 6,1 Выставка произведений ленинградских художников 1951 года. Каталог. — Л: Лениздат, 1951. — с.20.
- ↑ Летописцы флота России. 50 Лет студии художников маринистов ВМФ. СПб, ЦВММ, 2002. С.29-30
- ↑ Выставка произведений ленинградских художников 1961 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1964. — с.17.
Աղբյուրներ
խմբագրել- Молодые художники РСФСР. Каталог выставки. М: Всекохудожник, 1941.
- Выставка произведений ленинградских художников 1951 года. Каталог. — Л: Лениздат, 1951. — с.20.
- Выставка произведений ленинградских художников 1951 года. Каталог. — Л—М: Искусство, 1951. — с.16.
- Выставка произведений ленинградских художников 1961 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1964. — с.17.
- Художники народов СССР. Биобиблиографический словарь. Т. 4. Кн. 2. — Санкт-Петербург: Гуманитарное агентство Академический проект, 1995. — с.66.
- Связь времен. 1932—1997. Художники — члены Санкт — Петербургского Союза художников России. Каталог выставки. — Санкт — Петербург: ЦВЗ «Манеж», 1997. — с.287.
- Matthew Cullerne Bown. A Dictionary of Twentieth Century Russian And Soviet Painters. 1900 — 1980s. — London: Izomar Limited, 1998.
- Летописцы флота России. 50 Лет студии художников маринистов ВМФ. СПб, ЦВММ, 2002. С.8,10,29-30,51.
- Иванов С. В. Неизвестный соцреализм. Ленинградская школа. — Санкт-Петербург: НП-Принт, 2007. — с.383. ISBN 5-901724-21-6, ISBN 978-5-901724-21-7.
- Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — Санкт Петербург: «Первоцвет», 2007. — с.39-40.